Jump to content

Նիշել Նիկոլս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիշել Նիկոլս
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 28, 1932(1932-12-28)[1][2][3]
Ծննդավայր՝Robbins, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ
Վախճանի թիվ՝հուլիսի 30, 2022(2022-07-30)[4][5][6] (89 տարեկան)
Վախճանի վայր՝Silver City, Գրանտ շրջան, Նյու Մեքսիկո[6]
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի, ձայնային դերասանուհի, թատրոնի դերասանուհի և պարուհի
Պարգևներ՝
IMDb։ID 0629667
uhura.com

Նիշել Նիկոլս (անգլ.՝ Nichelle Nichols, ի ծնե Գրեյս Դել Նիկոլս (անգլ.՝ Grace Dell Nichols), դեկտեմբերի 28, 1932(1932-12-28)[1][2][3], Robbins, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ - հուլիսի 30, 2022(2022-07-30)[4][5][6], Silver City, Գրանտ շրջան, Նյու Մեքսիկո[6]), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և հնչյունավորման դերասան։ Դերասանական կարիերան սկսելուց առաջ հանդես է եկել Դյուկ Էլինգթոնի և Լայոնել Հեմփթոնի հետ։ Առավել հայտնի է Star Trek հանրահայտ հեռուստասերիալում, ինչպես նաև հաջորդող լիամետրաժ ֆիլմերում խաղացած Նիյոտա Ուհուրայի դերով, որտեղ նրա հերոսուհին, վերջնական հաշվով, արժանանում է Աստղային նավատորմի կոմանդերի կոչմանը։

Մանկություն և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիշելը ծնվել է Ռոբինս ավանում՝ Չիկագոյից ոչ հեռու՝ աշխատավոր Սեմուել Էռլ Նիկոլսի (անգլ.՝ Samuel Earl Nichols), որը նաև քաղաքի քաղաքապետն ու գլխավոր քաղաքային դատավորն էր, և Լիշիա Նիկոլսի (անգլ.՝ Lishia (Parks) Nichols) ընտանիքում[8]։ Ավելի ուշ նրա ընտանիքը տեղափոխվել է Չիկագոյի բնակարան։

Նիկոլսը սովորել է Չիկագոյում, ինչպես նաև Նյու Յորքում և Լոս Անջելեսում։ Նրա առաջընթացը կապված է Օսկար Բրաուն կրտսերի «Kicks and Co.» անհաջող մյուզիքլում ունեցած մասնակցության հետ։

Playboy ամսագրի քողարկված սատիրայում Նիշելը խաղացել է Հազել Շարփի (անգլ.՝ Hazel SharpeԿամպուսի կրքոտ թագուհու դերը, որին սատանան և Orgy Magazine ամսագիրը գայթակղությունների են ենթարկում, որպեսզի նա դառնա «Ամսվա օրգիայի աղջիկը»։

Չնայած այն բանին, որ բեմադրությունը փակվել է Չիկագոյում ցուցադրությունից անմիջապես հետո, Նիշելի խաղը գրավել է Playboy ամսագրի հրատարակիչ Հյու Հեֆների ուշադրությունը։ Նա այնքան տպավորված է եղել նրա արտաքինով, որ հրավիրել է Չիկագոյի իր Playboy ակումբ[9][10]։ Լինելով Չիկագոյում և Նյու Յորքում՝ նա ելույթ է ունեցել «Blue Angel», «Porgy and Bess» և «Carmen Jones» (Կարմենի դերում) մյուզիքլներում՝ որպես պարուհի և երգչուհի։ Նկարահանումների և հյուրախաղերի միջև ընկած ժամանակահատվածում Նիկոլսը երբեմն աշխատել է որպես մոդել։

1967 թվականի հունվարին Նիշելը հայտնվել է Ebony ամսագրի շապիկին[11]։ 5 տարի շարունակ նրան են նվիրվել ամսագրի երկու թեմատիկ հոդվածներ։

Նիշելը Դյուկ Էլինգթոնի և Լայոնել Հեմփթոնի խմբերի հետ շրջագայել է ԱՄՆ-ում, Կանադայում և Եվրոպայում։ Արևմտյան ափին նա խաղացել է «Գրիմի մռնչյունը, ամբոխի հոտը» (անգլ.՝ The Roar of the Greasepaint—the Smell of the Crowd) և «Իմ մարդկանց համար» մյուզիքլներում։ Բարձր գնահատականի է արժանացել Ջեյմս Բոլդուինի «Բլյուզ Պարոն Չարլիի համար» բեմադրությունում խաղացած դերի համար։ Նախքան «Աստղային ուղի» սերիալի լեյտենանտ Ուհուրայի դերը ստանալը եղել է հրավիրված արտիստ պրոդյուսեր Ջինա Ռոդդենբերիի «Լեյտենանտ» (անգլ.՝ The Lieutenant) սերիալի առաջին հեռուստատեսային սերիաներում։

Աստղային ճանապարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիկոլսը լեյտենանտ Ուհրուրայի դերով

«Աստղային ճանապարհ» սերիալում խաղացած դերը, որի շնորհիվ Նիկոլսը ձեռք է բերել ճանաչում և համբավ, դարձել է առաջին դեպքերից մեկը, երբ սևամորթ կինը սերիալում չի նկարահանվել որպես սպասուհի․ նրա՝ սպայի երկրորդական դերը նույնիսկ աննախադեպ է եղել։ Նկարահանումների առաջին տարվա ընթացքում Նիկոլսը ցանկացել է լքել սերիալը իր դերի աննշանակալիության գիտակցության պատճառով, բայց տնօրեն Մարտին Լյութեր Քինգի հետ խոսելուց հետո մտափոխվել է։

Ըստ Նիշելի՝ Քինգը պնդել է, որ նա մնա սերիալում, և ասել, որ ինքը դերասանուհու մեծ երկրպագուն է։ Ինչպես նաև խորհուրդ է տվել նրան «չհանձնվել», որովհետև նա ամբողջ երկրում օրինակ է ծառայում սևամորթ երեխաների և երիտասարդ կանանց համար, ինչպես նաև մնացած երեխաների համար, որոնք տեսնում են, որ աֆրոամերիկացիները հայտնվում են էկրաններին մյուսների հետ հավասար[12][13][14]։ Երբեմն ասում են, որ Քինգն ավելացրել է․ «Երբ դուռը բացվում է մեկի կողմից, այն էլ ոչ ոք չի կարող նորից փակել»։

Նախկին ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Մեյ Ջեյմսոնը օրինակ է բերել սպա Ուհուրայի դերը՝ որպես ոգեշնչման օրինակ տիեզերագնաց դառնալ ցանկացողների համար․ Վուպի Գոլդբերգը նույնպես հայտարարել է Նիկոլսի դերի ազդեցության մասին[15]։ Նիկոլսը «Աստղային ճանապարհ» նախագծի փակվելուց հետո դարձել է ՆԱՍԱ-ի կամավոր։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1959 ֆ Պորգի և Բեսս Porgy and Bessպարուհի
1964 ֆ Great Gettin’ Up Mornin’Ջոան Լոգանн
1964 ս Լեյտենանտը The LieutenantՆորմա Բարտլետ
1966 ֆ Արված է Փարիզւմ Made in ParisԷլեանոր
1966 ս Փեյթոն Փլեյս Peyton Placeբուժքույր
1966 ֆ Միստր Բուդվինգ Mister Buddwingզառ խաղացող
1966 ս Տարզան TarzanՌուանա
1966-1969 ս Աստղային ճանապարհ։ Օրիգինալ սերիալ Star Trek: The Original SeriesՈւհուրա
1967 ֆ Բժիշկ, դուք հավանաբար կատակում եք Doctor, You’ve Got to Be Kidding!Ջեննի Ռիբոք
1970 ս InsightԷլլի
1971 ս The D.A.
1973-1974 ս Աստղային ճանապարհ։ Անիմացիոն սերիալ Star Trek: The Animated SeriesՈւհուրա
1974 ֆ Թրաք Թյորներ Truck TurnerԴորինդա
1979 ֆ Աստղային ճանապարհ Star Trek: The Motion PictureՈւհուրա
1982 ֆ Աստղային ճանապարհ 2։ Խանի զայրույթը Star Trek II: The Wrath of Khanլեյտենանտ Ուհուրա
1984 ֆ Աստղային ճանապարհ 3։ Սփոքին որոնելիս Star Trek III: The Search for SpockՈւհուրա
1984 ֆ Անտոնիոս և Կլեոպատրա Antony and Cleopatraնախագահ
1986 ֆ Գերբնականը The Supernaturalsսերժանտ Լեոնա Հոքինս
1986 ֆ Աստղային ճանապարհ 4։ Ճանապարհ դեպի տուն Star Trek IV: The Voyage HomeՈւհուրա
1988 ս Դասարանի ավագ Head of the Classինքն իր դերում
1989 ֆ Աստղային ճանապարհ 5։ Վերջին սահմանը Star Trek V: The Final FrontierՈւհուրա
1991 ֆ Աստղային ճանապարհ 6։ Չբացահայտված երկիր Star Trek VI: The Undiscovered CountryՈւհուրա
1991 ֆ Star Trek AdventureՈւհուրա
1992 ֆ Star Trek: 25th Anniversary EnhancedՈւհուրա
1992 ս Inside Spaceհաղորդավար
1993 ս Հատուկ առաջարկ հանգստյան օրերի համար ABC Weekend SpecialsՍտելլա
1993 ֆ Star Trek: Judgment RitesՈւհուրա
1994 ս Բեթմեն Batman: The Animated SeriesԹոտ Հեպերա
1994-1996 ս Գարգուլներ GargoylesԴայան Մազա
1995 ֆ Նավապետ Զումի արկածները բաց տիեզերքում The Adventures of Captain Zoom in Outer SpaceՍագան
1997 ս Սարդ-մարդը Spider-Man: The Animated SeriesՄիրիամ
1999 ֆ A Stitch in TimeՀարվի
2000 ս Բարին ընդդեմ չարի G vs EՀենրիի մայրը
2000 ս Աստղային թիմի Բազ Լայթերի արկածները Buzz Lightyear of Star Commandշեֆ
2000-2002 ս Ֆուտուրամա Futuramaինքն իր դերում
2002 ֆ Ձյունե շներ Snow DogsԱմելիա
2003 ֆ Roddenberry on PatrolԳրեյս
2004 ֆ Surge of Power: The Stuff of HeroesՕմեն
2005 ֆ Դե ինչ, գնացի՞նք Are We There Yet?միսս Մեյբլ
2007 ս Հերոսներ HeroesՆանա Դոուսոն
2007 ֆ Մարդկանց ու աստվածների աստղային ճանապարհը Star Trek: Of Gods and MenՈւհուրա
2008 ֆ Lady Magdalene’sլեդի Մագդալեն / երգչուհի Մեգի
2008 ֆ Սիրո ճշմարտությունը Tru Lovedտատիկ
2008 ֆ The TorturerԴոք
2008 ֆ Mirror Universe: Part 1
2009 ս The CabonautsՍի Ջեյ
2010 ֆ Սքուբի դու 4։ Լճային հրեշի անեծքը Scooby-Doo! Curse of the Lake Monsterսենատոր
2012 ֆ This Bitter Earthմիսս Կլարա Ուոտկինս
2014 ֆ Family Guy: The Quest for StuffՈւհուրա
2016 ֆ Surge of Power: Revenge of the SequelՕմեն
2016 ս Երիտասարդ ու հանդուգն The Young and the RestlessԼյուսինդա Ուինտերս
2017 ս Աստղային ճանապարհ։ Նահանջողները Star Trek: Renegadesադմիրալ Գրեյս Ջեմիսոն
2017 ս Շան նման Downward DogԴիջեյ Դիվայն
2017 ս Renegadesադմիրալ Գրեյ Ջեմիսոն
2017 ֆ Շնաձկային տոռնադո 5։ Գլոբալ փորում Sharknado 5: Global Swarmingգեներալ-քարտուղար Ստար
2017 ս 12 to MidnightԴևորա
2018 ֆ Սպիտակ խոլորձ White OrchidԹերեզա
2018 ֆ Mr. Malevolentխորհրդավոր կին
2019 ֆ Surge of DawnՕմեն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Discogs(անգլերեն) — 2000.
  2. 1 2 NooSFere (ֆր.) — 1999.
  3. 1 2 Babelio (ֆր.) — 2007.
  4. 1 2 The GuardianUnited Kingdom, London: Guardian News and Media Ltd., 2022. — ed. size: 161152 — ISSN 0261-3077
  5. 1 2 Nichelle Nichols, who played Uhura in ‘Star Trek’ franchise, dies at 89 — ISSN 0190-8286
  6. 1 2 3 4 Barco M. d. Nichelle Nichols, Lt. Uhura on 'Star Trek,' dies at 89 — 2022.
  7. https://www.comic-con.org/awards/inkpot
  8. Nichelle Nichols Biography (1933-)
  9. Satirical flop brings star success(անգլ.) // Ebony / Johnson, John H.. — Chicago, Illinois: Johnson Publishing Company, Inc., 1962. — Т. 17. — № 3. — С. 41—42, 44, 46—47.
  10. Still, Larry Oscar Brown musical gets warm reception in windy city(անգլ.) // Jet : journal / Johnson, John H.. — Chicago, Illinois: Johnson Publishing Company, Inc., 1961. — Т. 20. — № 25. — С. 58—61.
  11. A new star in the tv heavens(անգլ.) // Ebony / Johnson, John H.. — Chicago, Illinois: Johnson Publishing Company, Inc., 1967. — Т. 22. — № 3. — С. 70—72, 74, 76.
  12. «'Star Trek' actress Nichelle Nichols: Martin Luther King Jr. impacted decision to stay on Enterprise». Daily News. New York. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
  13. Nichelle Nichols, Beyond Uhura: Star Trek and Other Memories, G.P. Putnam & Sons, New York, 1994. pp.164-65
  14. Abadsidis, Savas (2010 թ․ հունվարի 18). «The true story of MLK and Lt. Uhura». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 19-ին.
  15. http://transporting.to/CyberWoman/whoopi.html Արխիվացված 2011-10-07 Wayback Machine Whoopi Goldberg interview on Star Trek DVD

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիշել Նիկոլս» հոդվածին։