Jump to content

Դենիս Տիտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դենիս Տիտո
անգլ.՝ Dennis Anthony Tito
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 8, 1940(1940-08-08) (84 տարեկան)
ԾննդավայրՔուինս, Նյու Յորք
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՆյու Յորքի համալսարան, Ռենսելերի պոլիտեխնիկական ինստիտուտ և Նյու Յորքի համալսարանի պոլիտեխնիկական ինստիտուտ
Մասնագիտությունտիեզերագնաց
Կայքwilshire.com/aboutus/board-of-directors/dennis-a-tito
 Dennis Tito Վիքիպահեստում

Դենիս Տիտո (անգլ.՝ Dennis Anthony Tito, օգոստոսի 8, 1940(1940-08-08), Քուինս, Նյու Յորք), իտալական ծագմամբ ամերիկացի ձեռնարկատեր և մուլտիմիլիոնատեր, առաջին տիեզերական զբոսաշրջիկը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ղազախստանի նամականիշը՝
Դենիս Տիտո, Տալգատ Մուսաբաև, Յուրի Բատուրին

Դենիս Տիտոն ծնվել է 1940 թվականի օգոստոսի 8-ին Նյու Յորքում։

Տիտոն ԱՄՆ-ում առաջատար ներդրումային ընկերություններից մեկի՝ «Wilshire Associates» ընկերության գլխավոր կառավարիչն է։ Հանդիսանում է տեխնոլոգիաների լայնածավալ ֆինանսավորման խորհրդատու և մենեջեր։ Տիտոն իր ամբողջ կյանքում հետաքրքրվել է տիեզերագնացությամբ, ինչի մասին վկայում է նաև տիեզերական տեխնոլոգիաների և տիեզերագնացության ոլորտում նրա ստացած կրթությունը։ ՆԱՍԱ-ին առընթեր Ռեակտիվ շարժման լաբորատորիայում երկարատև աշխատանքից հետո Դենիս Տիտոն անցել է տիեզերական ոլորտի պետական նախագծերի ֆինանսավորմանը։

2013 թվականին Դենիս Տիտոն հայտարարեց «Inspiration Mars» նախագծի ֆինանսավորման մեկնարկի մասին, որի նպատակն է մարդկանց խմբի անվայրէջք թռիչքը դեպի Մարս, պտույտը Մարսի շուրջը և վերադարձը Երկիր[1]։ Անհատական թռիչք դեպի Մարս նա ծրագրել էր իրականացնել 2018 թվականին[2]։

Թռիչք դեպի տիեզերք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենիս Տիտոն մեծ հետաքրքրությամբ է հետևել տիեզերական ոլորտում ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի ձեռքբերումներին։ 2001 թվականին նա դարձել է աշխարհում առաջին տիեզերական զբոսաշրջիկը՝ թռիչքի մեկնելով Ղազախստանի Բայկոնուր տիեզերակայանից։ Թռիչքի համար վճարել է 20 մլն դոլար։ Նա 128 անգամ անցել է Երկրի ուղեծրով, և ստացվում է, որ Երկրի շուրջը յուրաքանչյուր պտույտի համար վճարել է 150 հազար դոլար[3]։ Տիտոն թռիչքին նախապատրաստվել էր 8 ամիս։ Նա անցել է ոչ միայն ֆիզիկական պատրաստություն, այլև սովորել է տիրապետել տիեզերանավի կառավարման հիմունքներին, ընդհուպ մինչև ՄՏԿ-ի հետ մեխանիկական կցումը այն դեպքում, եթե ավտոմատ կերպով այն չաշխատեր։ Տիտոն նախաթռիչքային քննության ժամանակ բոլոր առաջադրանքները կատարել է անսխալ՝ այդ կերպ ապացուցելով, որ կարող է տեղ զբաղեցնել անձնակազմում[4]։

Այնուամենայնիվ, թռիչքն առանց միջադեպերի չի անցել։ Թռիչքի ժամանակ Տիտոն սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել, իսկ ուղեծրում ուժեղ պոկվելով գետնից՝ գլուխը հարվածել է օդանավի մտոցին։ Երկու դեպքում էլ նրան բժշկական օգնություն է ցուցաբերել տիեզերագնաց Տալգատ Մուսաբաևը, ինչի համար Տիտոյից ստացել է «baby-nurse number 1» («դայակ թիվ մեկ») կոչումը։ Չնայած միջադեպերին՝ Տիտոն գոհ էր թռիչքից։ Ուղեծրից վերադառնալով տուն՝ նա ասել է․

Դա իմ կյանքի մեծագույն արկածն էր։ Ես եղել եմ երկնքում և սավառնել, ինչպես հրեշտակ, նայել ներքև՝ դեպի Երկիր։ Ես գիտեի, որ դա ռիսկային արկած է, և պատրաստվում էի վատագույնին։ Սակայն վեց օր շարունակ ես հաճույք էի զգում։

Թռիչքը մեկնարկել է 2001 ապրիլի 28-ին՝ ժամը 07:37:20 («Սոյուզ ՏՄ-32», ՄՏԿ), վայրէջքը՝ մայիսի 6-ին՝ ժամը 05:41:28 («Սոյուզ ՏՄ-31»)։

Տիեզերքում թռիչքի տևողությունը կազմել է 7 օր, 22 ժամ, 04 րոպե, 08 վայրկյան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Описание проекта «Вдохновение — Марс»(չաշխատող հղում)
  2. Dennis Tito to announce private mission to Mars(չաշխատող հղում)
  3. «First Space Tourist Dennis Tito to Make Business Visit to Russia». redOrbit. 2004 թ․ հունիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 27-ին.
  4. «Profile: Tito the spaceman». BBC News. 2001 թ․ ապրիլի 28. Վերցված է 2013 թ․ փետրվարի 27-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիս Տիտո» հոդվածին։