Յուրի Կովտուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Կովտուն
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 5, 1970(1970-01-05)[1] (54 տարեկան)
Ծննդավայր Ազով, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 190 սանտիմետր
Դիրք ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ՕՌՄՊՄԴ-3 (Ազով)
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն РОШИСП-10 (Ռոստով)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1988 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լուչ (Ազով) 36 (1)
1989-1990 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԲՄԱ (Դոնի Ռոստով) 61 (0)
1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ռոստսելմաշ 38 (1)
1992-1993 Ռուսաստան Ռոստսելմաշ 26 (0)
1992  Ռուսաստան Ռոստսելմաշ 2 1 (0)
1993-1998 Ռուսաստան Դինամո (Մոսկվա) 156 (5)
1999-2005 Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա) 122 (7)
2000  Ռուսաստան Սպարտակ-2 (Մոսկվա) 1 (0)
2006-2007 Ռուսաստան Ալանիա 29 (5)
2007 Ռուսաստան Ռուսաստանի ՆԳՆ
2012 Ռուսաստան Արսենալ (Տուլա) սիող․
1988-2006 Ընդհանուր 470 (19)
Ազգային հավաքական
1994-2003 Ռուսաստան Ռուսաստան 50 (2)
Մարզչական կարիերա
2007-2009 Ռուսաստան Ռուսաստանի ՆԳՆ
2010 Ռուսաստան Սալյուտ (Բելգորոդ) մարզիչ
2013-2014 Ռուսաստան Վոլգա (ՆՆ) մարզիչ
2015-2016 Ռուսաստան Տոսնո ավագ մարզիչ
2016-2017 Ռուսաստան Դինամո (Մոսկվա) մարզիչ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Յուրի Միխայլովիչ Կովտուն (, հունվարի 5, 1970(1970-01-05)[1], Ազով, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս ֆուտբոլիստ, մարզիչ, հայտնի է դարձել Մոսկվայի «Դինամո» և «Սպարտակ» ակումբներում, ինչպես նաև Ռուսաստանի հավաքականում իր ելույթներով։

Խաղացողի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին քայլերը ֆուտբոլում սկսել է Պ. Կոտելնիկովի գլխավորությամբ Ազով քաղաքի 3-րդ ՕՌՄՄՊՄԴ-ում։ Ռոստովի սպորտինտերնատի սան է։ Կովտունն իր կարիերան սկսել է Ազովի «Լուչ» ակումբում 1988 թվականին։ Մեկ տարի անց Յուրին տեղափոխվել է Ռոստովի ՍԿԱ ակումբ, իսկ ևս 2 տարի անց՝ «Ռոստսելմաշ»։ 1992 թվականին Կովտունը օգնել է «Ռոստելսելմաշին» գրավել 8-րդ տեղը Ռուսաստանի առաջին առաջնությունում։ Ինքը Կովտունն անցկացրել է հաջող մրցաշրջան՝ արժանանալով մայրաքաղաքային երկու ակումբների «Դինամոյի» և «Սպարտակի» ուշադրությանը։

1993 թվականին Կովտունն ընտրել է «Դինամո» ակումբը, որտեղ նա մի քանի տարվա ընթացքում եղել է թիմի կարևորագույն խաղացող։

1999 թվականին տեղափոխվել է «Սպարտակ» ակումբ և նույնպես արագ իր տեղը գրավել թիմում։

2006 թվականին Կովտունը Մոսկվայի «Սպարտակ» ակումբի ղեկավարության հետ երկկողմանի համաձայնությամբ տեղափոխվել է Վլադիկավկազի «Սպարտակ» ակումբ, որտեղ դարձել է թիմի ավագ։ Այնտեղ էլ սկսել է 2007 թվականի մրցաշրջանն առաջին դիվիզիոնում։ Մայիսին ակումբի ղեկավարության հետ երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը և հեռացել թիմից։

2007 թվականի դրությամբ Կովտունը եղել է Ռուսաստանի առաջնության ռեկորդակիր կարմիր և դեղին քարտերի թվով՝ 10 և 97 համապատասխանաբար։ Ընդհանուր առմանբ ամբողջ կարիերիայի ընթացքում Կովտունը տարբեր մրցաշարերում դաշտից հեռացվել է 14 անգամ և ստացել 141 նախազգուշացում։ Նրա ռեկորդը գերազանցել է Դեյվիդաս Շեմբերասը[2]։

2012 թվականին անցկացրել է յոթ խաղ սիրողական լիգայում («Չերնոզեմիե» տարածաշրջան) Տուլայի «Արսենալ» ակումբում[3]։

Ելույթները Ռուսաստանի հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի հավաքականում անցկացրել է 50 խաղ, խփել է 2 գոլ և մեկ ինքնագոլ (1998 թվականի հոկտեմբերի 14-ին՝ Իսլանդիայի հավաքականի դեմ խաղի 89-րդ րոպեին)։ Մասնակցել է Ռուսաստան հավաքականի և ՖԻՖԱ հավաքականի խաղին, որ նվիրված էր ռուսական ֆուտբոլի 100 ամյակին։ Մասնակցել է 1996 թվականի Եվրոպայի առաջնությանը (2 հանդիպում) և 2002 թվականի աշխարհի առաջնություն (3 հանդիպում)։

Պաշտոնական խաղերի արդյունքները՝ 50 խաղ/ 2 գոլ, 22 հաղթանակ, 12 ոչ-ոքի, 16 պարտություն

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի ամռանը նշանակվել է «Ռուսաստանի ՆԳՆ» գլխավոր մարզիչ, որի հետ նույն թվականի օգոստոսին գրավել է չորրորդ տեղը ոստիկանների աշխարհի առաջնությունում, որ անցկացվել է Պրահայում, 2008 թվականի անցել է առաջին դիվիզիոն։

2010 թվականին դարձել է «Սալյուտ» ակումբի երկրորդ մարզիչ

2015 թվականի օգոստոսի 12-ին երկամյա պայմանագիր է ստորագրել ՖԱԼ-ի «Տոսնո» ակումբի հեռ՝ դառնալով ավագ մարզիչ[5]։ 2016 թվականի հունիսի 3-ին խզել է պայմանագիրը երկկողմանի համաձայնությամբ։

2016 թվականի հունիսին դարձել է Յուրի Կալիտվինցևի օգնական «Դինամո» ակումբում[6]։ 2017 թվականի հոկտեմբերի 7-ին Յուրի Կալիտվինցևի հետ միասին հեռացել է ակումբից[7]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես մարզիչ

Ռուսաստան Դինամո

  • 1st ՖԱԼ առաջնության հաղթող – 2016/17

Որպես խաղացող

Ռուսաստան Սպարտակ

  • 1st Ռուսաստանի առաջնության հաղթող (3) – 1999, 2000, 2001
  • 1st Ռուսաստանի գավաթի դափնեկիր – 1995, 2003

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Арифметика Ковтуна
  3. Арсенал — Госуниверситет-Русичи — 0:0 arsenal-tula.ru
  4. Ոչ պաշտոնական խաղ, չի ընդգրկվել ՖԻՖԱ և ՌՖՄ հավաքականների վիճակագրություններում։
  5. «Юрий Ковтун — старший тренер «Тосно»!». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  6. Литовченко, Ковтун и Березовский вошли в тренерский штаб Калитвинцева
  7. Хохлов сменил Калитвинцева

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Կովտուն» հոդվածին։