Յուրի Գրիգորյան (նկարիչ)
Յուրի Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 2, 1946 (76 տարեկան) |
Ծննդավայր | Ծովատեղ, Մարտունու շրջան, Ադրբեջան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ | |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Կայք | yurigrigoryan.com/en/ |
Յուրի Գրիգորյան (հոկտեմբերի 2, 1946, Ծովատեղ, Մարտունու շրջան, Ադրբեջան), խորհրդային, հայ և ռուս նկարիչ։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ (2006)։ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ (1979-1991 թվականներ)։ Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ (2010)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուրի Սուրենի Գրիգորյանը ծնվել է 1946 թվականի հոկտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ծովատեղ գյուղում[1]։ 1964 թվականին նա տեղափոխվել է Մոսկվա, որտեղ ապրում է մինչ օրս [2]։
1969 թվականին ավարտել է Մոսկվայի մարզային գեղարվեստի ուսումնարանի թատերական բաժինը, իսկ 1976 թվականին ՝ Վասիլի Իվանովիչ Սուրիկովի անվան Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտը, պրոֆեսոր Նիկոլայ Աֆանասյևիչի Պոնոմարյովի արվեստանոցը։
Ամուսնացած է։ Ունի երկու երեխա՝ Յուրին [3] և Կարինան։
Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստեղծագործական գործունեությունը սկսել է 1972 թվականին, երբ մասնակցել է մոսկովյան նկարիչների երիտասարդական ցուցահանդեսին։ 1976-1977 թվականներին Գրիգորյանը «Պատանեկություն» ամսագրի խմբագրությունում ներկայացրել է ավելի քան 70 կտավ։ Դրանից հետո երկու տարվա ընթացքում եղել է ԽՍՀՄ Նկարիչների միության կրթաթոշակառու։ 1987 թվականին «Հայ կին» ստեղծագործության համար Յուրի Գրիգորյանը Ճապոնիայում «Ժամանակակից խորհրդային գեղանկարչություն» ցուցահանդեսում արժանացել է ոսկե մեդալի։
Գեղանկարչի ստեղծագործական ձեռագրի հիմնական գծերն են վառ գունային հագեցվածությունը, բարդ հյուսվածքը, ներդաշնակորեն կառուցված կոմպոզիցիան[4][5]։
Գրիգորյանի ավելի քան 50 աշխատանքներ գտնվում են Ռուսաստանի և նախկին ԽՍՀՄ երկրների պետական թանգարանների և պատկերասրահների հավաքածուներում, այդ թվում՝ Տրետյակովյան պետական պատկերասրահում, Արևելյան ժողովուրդների արվեստի պետական թանգարանում, Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանում [6], Հայաստանի պետական պատկերասրահում։
Նրա աշխատանքներից շատերը գտնվում են ամբողջ աշխարհի հայտնի նկարների պատկերասրահներում՝ Gallery Actuel Գ. Բասմաջան (Ֆրանսիա), Nicolay&Son (Գերմանիա), Show Office Montrea (Կանադա), New Generation Cultural Society (Ավստրալիա), Roy Miles Gallery (Անգլիա), Ռ. Շնիտկեի թանգարան (Գերմանիա), Bernd-Martin Wessels թանգարան (Գերմանիա), Մ.Դենվերի թանգարան (ԱՄՆ), ինչպես նաև Ռուսաստանի և արտասահմանի կորպորատիվ ու մասնավոր (օրինակ Միխայիլ Գորբաչովի, Ալբերտ Գոռի) հավաքածուներում [7]։
2017 թվականին «Երկխոսություն որդու հետ» ցուցադրության համար Գրիգորյանը արժանացել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ոսկե մեդալին [8]։
Յուրի Գրիգորյանը 200-ից ավելի ցուցահանդեսներ է ունեցել, այդ թվում 50-ից ավելի անհատական ցուցահանդեսներ՝ ԽՍՀՄ-ում, Ռուսաստանում, Հայաստանում, Ավստրալիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Խորվաթիայում և ԱՄՆ-ում[9][10][11][12][13]։
Մրցանակներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ոսկե մեդալ Ճապոնիայում «Ժամանակակից խորհրդային գեղանկարչություն» ցուցահանդեսում (1987 թվական)։
- Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի արծաթե մեդալ (2007)։
- Հայկական մշակույթի «Կարոտ» զարգացման հիմնադրամի ոսկե մեդալ (2008)։
- Համաշխարհային բարեգործական դաշինքի «Խաղաղարար» շքանշան։
- Ռուսաստանի գրողների միության «Ա. Պ. Չեխով 1860-1904» մոսկովյան կազմակերպության հուշամեդալ։
- Մոսկվայի Նկարիչների Միության Մեդալ (2016)։
- Ռուսաստանի հայերի միության մեդալ (2016)։
- Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի ոսկե մեդալ (2017)[14]։
Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ (2006)[15]։
- Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ (2010)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Григорян Юрий Суренович» (ռուսերեն)։ АртРу.инфо։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-03-ին։ Վերցված է 2018-08-09
- ↑ Анна Гиваргизян (2016-08-25)։ «Юрий Григорян: «Я не представляю себя в ДРУГОЙ профессии»» (ռուսերեն)։ ЖАМ։ Վերցված է 2018-08-09
- ↑ «Диалог с сыном. Выставка произведений Юрия Суреновича Григоряна и Юрия Юрьевича Григоряна.» (ռուսերեն)։ cultobzor.ru։ 2016-08-30։ Վերցված է 2018-08-09
- ↑ Андрей Райкин (2011-06-22)։ «Шарль Азнавур в «горячей точке»» (ռուսերեն)։ Московский комсомолец։ Վերցված է 2018-08-09
- ↑ «Григорян Юрий» (ռուսերեն)։ Записки о художниках. Архив Наталии Павловны։ 2013-04-09։ Վերցված է 2018-08-09
- ↑ «№4 2007» (ռուսերեն)։ Декоративное искусство։ 2007։ Վերցված է 2018-08-09
- ↑ Ашот Сагратян (2011-02-17)։ «Кисть, прославляющая нас» (ռուսերեն)։ yerkramas.org։ Վերցված է 2018-08-09
- ↑ Ашот Бегларян (2017-12-27)։ ««Диалог» отца и сына Григорянов удостоился медалей Российской академии художеств» (ռուսերեն)։ russia-armenia.info։ Վերցված է 2018-08-09
- ↑ Валерия Олюнина, Андрей Баташев (2017-07-26)։ «Ноу-хау Юрия Григоряна. Цвета и оттенки безмолвия…» (ռուսերեն)։ Армянский музей Москвы и культуры наций։ Վերցված է 2018-08-09
- ↑ Альберт Восканян (2017-08-31)։ «Искусство в Карабахе» (ռուսերեն)։ Кавказский Узел։ Վերցված է 2018-08-09
- ↑ Мария Юрченко։ «Лед и пламя. В РГМЦ открылась выставка художников Григорянов» (ռուսերեն)։ muzcentrum.ru։ Վերցված է 2018-08-09
- ↑ ««Диалог с сыном» Выставка произведений Юрия Григоряна и Юрия Григоряна младшего» (ռուսերեն)։ РАХ։ 2016։ Վերցված է 2018-08-09
- ↑ Юрий Григорян
- ↑ ГРИГОРЯН Юрий Суренович
- ↑ «Указ Президента Российской Федерации от 10.08.2006 г. № 890 О награждении государственными наградами Российской Федерации» (ռուսերեն)։ Kremlin.ru։ 2006-08-10։ Վերցված է 2018-08-09
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Официальный сайт
- Страница на сайте Московские живописцы
- Данные на сайте Artinvestment.ru