Յուվյասկուլյա
Բնակավայր | |||
---|---|---|---|
ֆիններեն՝ Jyväskylä | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Հիմնադրված է | 1837 թ. | ||
Մակերես | 1466 կմ² | ||
ԲԾՄ | 90 մետր | ||
Պաշտոնական լեզու | ֆիններեն[1] | ||
Բնակչություն | ▲141 441 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[2] | ||
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | ||
Փոստային ինդեքսներ | 40014 - 40740 | ||
Պաշտոնական կայք | jyvaskyla.fi | ||
| |||
Յուվյասկուլյա[3], նախկինում Յուվյասկյուլյա և Յուվեսկուլյե[4] (ֆիններեն՝ Jyväskylä [ˈjyvæsˌkylæ]), քաղաք և մունիցիպալիտետ կենտրոնական Ֆինլյանդիայում , Կենտրոնական Ֆինլանդիա մարզի վարչական կենտրոն։ Քաղաքի անվանումը թարգմանվում է որպես «հացահատիկի գյուղ»։
Ունի 128,2 հազար բնակչություն[5]։
Քաղաքը գտնվում է Տամպերեից 147 կմ դեպի հյուսիս-արևելք և 270 կմ Հելսինկիից հյուսիս, Պյայանե և Կեյտելե լճերի մոտ։
Հիմնադրվել է Նիկոլայ 1-ին կայսրի հրամանով 1837 թվականի մարտի 22-ին։
Հասարակական կարծիքի հարցումների համաձայն 2012 թվականին Յուվյասկուլյան Ֆինլանդիայի քաղաքացիների շրջանում գրավել է երրորդ տեղը ապրելու գրավչության առումով[6]։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուվյասկուլյան հայտնի է որպես Ֆինլանդիայի Աթենք։
1858 թվականին այստեղ բացվել է առաջին ֆիննալեզու լիցեյը, որը համարվել է միջին բարձր մակարդակի առաջին ֆիննալեզու ուսումնական հաստատությունը։ 1863 թվականին բացվել է ֆիննական լեզվի ուսուցիչների պատրաստման առաջին ուսումնարանը, 1864 թվականին՝ առաջին ֆիննալեզու դպրոցը աղջիկների համար, 1914 թվականին՝ Ֆինլանդիայում առաջին ամառային համալսարանը։
1966 թվականից գործում է Ֆինլանդիայի խոշոր համալսարաններից մեկը՝ Յուվյասկուլյայի համալսարանը, որտեղ սովորում է մոտ 16 հազար ուսանող։ Համալսարանում կա յոթ ֆակուլտետ, այդ թվում երկրում միակ ֆիզիկական կուլտուրայի ֆակուլտետը։
Բոլոր ուսումնական հաստատություններում սովորում է ընդամենը 40 հազար մարդ։
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքով են անցնում E75 և E63 ավտոմայրուղիները։
Յուվյասկուլյայի երկաթուղային կայարանը միացած է միջազգային կայարանի հետ։
Կայարանից գնացքները շարժվում են դեպի ֆինլանդիայի Հելսինկի, Տամպերե, Տուրկու, Վաասա և այլ քաղաքներ։
Քաղաքի կենտրոնից դեպի հյուսիս գտնվող Տիկակոսկի շրջանում գտնվում է Յուվյասկուլյայի օդանավակայանը, որն իրականացնում է կանոնավոր ուղիղ չվերթեր դեպի Հելսինկիի և Կայանիի օդանավակայաններ։
Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Յուվյասկուլյա» — ֆուտբոլային ակումբ
- ՅՈՒՊ — հոկեյի ակումբ
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում գտնվում են Ալվար Աալտոյի նախագծերով կառուցված շենքեր։ Քաղաքում անց է կացվում Ֆինլանդիայի ռալլին։
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի բնակիչներ և Յուվյասկուլյայում ծնվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արի Ահոնեն — Ֆինլանդիայի հոկեյիստ դարպասապահ
- Ֆերրի Գրաֆ — Ավստրիացի երգչուհի (ներկայումս բնակվում է Յուվյասկուլյայում)
- Յուհա Կանկունեն — ավտոարշավորդ, ռալիի աշխարհի քառակի չեմպիոն
- Օտտո Կուուսինեն — Ֆինն քաղաքական գործիչը, 1892-1900 թվականներին սովորել է Յուվյասկուլյայի լիցեյում
- Օլլի Մյայատտյա — Ֆինն հոկեյիստ, NHL Pittsburgh Penguins ակումբի պաշտպան, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր
- Սոֆի Օկսանեն — 1977 թվականին այստեղ ծնված էստոնացի-ֆինն դրամատուրգ (հայրը՝ ֆինն, մայրը` էստոնացի), որի «Մաքրագործում» վեպը և նույնանուն պիեսը թարգմանվել են աշխարհի 28 լեզուներով, այդ թվում` ռուսերեն
- Յանի Սոյնինեն — Ֆինն ցատկորդ, օլիմպիական չեմպիոն
- Ռայմո Սումմանեն — Ֆինն հոկեյիստ և մարզիչ
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուվյասկուլյա քաղաքում կլիման չափավոր մայրցամաքային է ծովային հատկանիշներով։ Ձմեռը երկար է, համեմատաբար մեղմ։ Ամառը կարճ է և զով։ Միջին տարեկան ջերմաստիճանը +3.3 °C է։ Տարեկան տեղումները կազմում են 643 մմ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.stat.fi/meta/luokitukset/kunta/001-2012/luokitusavain_ks.html
- ↑ Kaupunkien ja kuntien lukumäärät ja väestötiedot — Association of Finnish Municipalities.
- ↑ Йювяскюля // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
- ↑ Книпович, 1890—1907
- ↑ «Kuntien Asukasluvut Aakkosjärjestyksessä»։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-02-ին։ Վերցված է 2019-11-08
- ↑ Опрос: Тампере — лучший город Финляндии для проживания // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 4 апреля 2012.(Ստուգված է 6 Ապրիլի 2012)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կնիպովիչ Ն. Մ. (1890–1907)։ «Ювэскюлэ»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|