Յուվյասկյուլյայի համալսարան
Յուվյասկյուլյայի համալսարան ֆիններեն՝ Jyväskylän yliopisto | |
---|---|
![]() | |
Տեսակ | համալսարան, հրատարակչություն, ազատ հասանելիության հրատարակություն և կազմակերպություն |
Կարգախոս | Amica veritas |
Հիմնադրված է | 1934 |
Ռեկտոր | Keijo Hämäläinen? |
Անդամակցություն | ORCID[1] և Եվրոպայի համալսարանների միություն[2] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Յուվյասկյուլյա |
Կայք | jyu.fi |
![]() ![]() Յուվյասկյուլյայի համալսարան, Ֆինլանդիա | |
![]() |
Յուվյասկյուլյայի համալսարան (ֆիններեն՝ Jyväskylän yliopisto, շվեդերեն՝ Jyväskylä universitet), Ֆինլանդիայի երրորդ խոշորագույն համալսարանը Հելսինկիի և Տուրկուի համալսարաններից հետո։ Գտնվում է Յուվյասկյուլյա քաղաքում։
2013 թվականին հեղինակավոր բրիտանական QS Quacquarelli Symonds ընկերության վարկանիշում համալսարանը աշխարհում լավագույն բուհերի շարքում զբաղեցրել է 299-րդ տեղը[4]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնադրվել է 1934 թվականին, սակայն համալսարանի նախորդը կարող է համարվել 1863 թվականին հիմնադրված ուսուցիչների ավագ դպրոցը՝ ուսուցիչների վերապատրաստման առաջին ֆիննալեզու կրթական հաստատությունը[5], որը 1937 թվականին վերածվել է կրթության քոլեջի և իրավունք է ստացել շնորհելու դոկտորի աստիճան։
1983-1984 թվականներին Ֆինլանդիայում առաջին անգամ համալսարանում թանգարանային դասավանդումը կազմակերպվել է որպես առանձին առարկայի ուսուցում, 1989 թվականին ներկայացվել է դասավանդման տոկոսադրույք, 1998 թվականին` պրոֆեսորական աստիճան[6]։
2010 թվականին համալսարանի կայք էջում սխալմամբ հրապարակվել է մոտ 4000 ուսանողի տվյալ, որոնք ստաժավորում են անցել արտասահմանում, որի հետ կապված հետաքննություն է անցկացվել[7]։
2013 թվականին Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոն արժանացել է համալսարանի պատվավոր դոկտորի կոչմանը`65-ամյակի կապակցությամբ[8]։
Դասընթացներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համալսարանն ունի 7 ֆակուլտետ (ներառյալ երկրի միակ ֆիզիկական կուլտուրայի ֆակուլտետը[9]), որտեղ սովորում է 15 հազար ուսանող և 25 հազար մեծահասակ մասնակից։ Ուսանողների և ուսուցիչների փոխանակման լայն ցանցը ներառում է ավելի քան 350 արտասահմանյան բուհեր[10]։
Ուսանողական միությունների հետ համագործակցությամբ համալսարանը մի շարք ծառայություններ է առաջարկում արտասահմանցի ուսանողների համար, ներառյալ ուսանողական բնակարաններում տեղավորում, կողմնորոշման ծրագիր, համալսարանական սիմֆոնիկ նվագախմբի ելույթներ, մի քանի երգչախմբեր և երաժշտական խմբակներ, ուսանողական թատրոն և ռոք ակումբ։
Կազմակերպություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համալսարանն առաջարկում է բակալավրի և հետբուհական կրթության աստիճաններ, ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր և գիտության տարբեր ճյուղերի ավելի քան 120 առարկաներ։
Համալսարանն այժմ ունի վեց ֆակուլտետ՝
- Հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետ
- Տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետ
- Կրթության և հոգեբանության ֆակուլտետ
- Սպորտի և առողջապահության ֆակուլտետ
- Մաթեմատիկայի և գիտության ֆակուլտետ
- Յուվյասկյուլյայի համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության դպրոց
Գերազանցության կենտրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆինլանդիայի ակադեմիայի կողմից առաջադրված գիտությունների գերազանցության կենտրոններ՝
2018-2025 թթ.
- Ծերացման և խնամքի վերաբերյալ հետազոտություն (համակարգող՝ Յուվյասկյուլյա)
- Հակադարձ մոդելավորում և պատկերավորում (համակարգող՝ Հելսինկի)
- Խաղի մշակույթի ուսումնասիրություն (համակարգող՝ Տամպերե)
2014-2019 թթ.
- Վերլուծություն և դինամիկայի հետազոտություններ (Հելսինկիի և Յուվյասկյուլյայի համալսարաններ)
2012-2017 թթ.
- Միջուկային և ակսելերատորի վրա հիմնած ֆիզիկա (Nuclear and Accelerator Based Physics) (ունի ցիկլատրոն)
- Կենսաբանական փոխազդեցությունների հետազոտություն
- Հակադարձ պրոբլեմների ֆիննական գերազանցության կենտրոն (Հելսինկիի և Յուվյասկյուլյայի համալսարաններ)
- Հասարակության պատմություն։ Կրկին խորհրդածում Ֆինլանդիա 1400‒2000 (Տամպերեի և Յուվյասկյուլյայի համալսարաններ)
- Ցածր ջերմաստիճանի քվանտային երևույթներ և սարքեր 2012-2017 թթ. (JYU Աալտոյի համալսարանի հետ համատեղ և VTT)
- Միջառարկայական երաժշտության հետազոտության ֆիննական գերազանցության կենտրոն
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://orcid.org/members/001G000001zVBNxIAO-university-of-jyvaeskylae
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ Рейтинг лучших вузов по версии QS: Хельсинкский университет на 69-м месте // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 10 сентября 2013.(Ստուգված է 28 Դեկտեմբերի 2013)
- ↑ «Ювяскюля — центр беспрерывного образования»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-30-ին։ Վերցված է 2018-02-08
- ↑ Janne Vilkuna: 75 vuotta museoiden hyväksi. Suomen museoliitto 1923—1998. Vammala: Suomen museoliitto, 1998. ISSN 0355-1741 ISBN 951-9426-21-3.
- ↑ Университет Ювяскюля по ошибке разместил в Интернете личные коды студентов // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 26 августа 2010.(Ստուգված է 28 Դեկտեմբերի 2013)
- ↑ Президенту Ниинистё в честь день рождения вручена степень почетного доктора // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 24 августа 2013.(Ստուգված է 28 Դեկտեմբերի 2013)
- ↑ Ювяскюля. Высшие учебные заведения
- ↑ «Высококачественное образование. Университет Ювяскюля»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-30-ին։ Վերցված է 2018-02-08
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Յուվյասկյուլյայի համալսարան կատեգորիայում։ |