Jump to content

Սոֆի Օկսանեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոֆի Օկսանեն
Ծննդյան անունֆիններեն՝ Sofi-Elina Oksanen
Ծնվել էհունվարի 7, 1977(1977-01-07)[1][2][3][…] (48 տարեկան)
ԾննդավայրՅուվյասկյուլյա, Ֆինլանդիա
Մասնագիտությունդրամատուրգ, վիպասան, դրամատուրգ և հրատարակիչ
Լեզուֆիններեն
Քաղաքացիություն Ֆինլանդիա
ԿրթությունՀելսինկիի համալսարան, Յուվյասկյուլյայի համալսարան և Theatre Academy Helsinki?
Ուշագրավ աշխատանքներPurge?
Պարգևներ
Կայքsofioksanen.com
sofioksanen.fi
 Sofi Oksanen Վիքիպահեստում

Սոֆի Օկսանեն (ֆիններեն՝ Sofi-Elina Oksanen, հունվարի 7, 1977(1977-01-07)[1][2][3][…], Յուվյասկյուլյա, Ֆինլանդիա), ֆինն գրող, ակտիվ հրապարակախոս, ֆեմինիստ, ԼԳԲՏ-շարժումների մասնակից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1977 թվականի հունվարի 7-ին Յուվյասկյուլյայում։ Հայրը ֆինն է (մասնագիտությամբ` էլեկտրիկ), մայրը էստոնացի ինժեներ է, ով 1970-ական թվականներին գաղթել է Ֆինլանդիա։

Սովորել է Յուվյասկյուլյայի և Հելսինկիի համալսարաններում, ուսումնասիրել դրամա Ֆինլանդիայի թատրոնի ակադեմիայում։

Հրապարակայնորեն հայտնում է իր բիսեքսուալության մասին[13], տառապում փսիխոգենիկ սննդային խանգարումից[14]։

2009 թվականին էստոնացի գրող Իմբի Պայուի հետ Սոֆի Օկսանենը Ֆինլադիայում հանդես է եկել «Ամեն ինչի հետևում կանգնած էր վախը» դոկումենտալ հավաքածուի մեջ, որը բաղկացած էր Էստոնիայի պատմության խորհրդային ժամանակաշրջանի մասին տարբեր հեղինակների հոդվածներից[15]։ 2010 թվականին հավաքածուն թարգմանվել է էստոներեն։

2012 թվականի դեկտեմբերի 3-ին պարգևատրվել է «Pro Finlandia» (Ֆինլանդիայի համար) մեդալով, Ֆինլանդիայի արծիվ շքանշանով։

2013 թվականին Bazar հրատարակչությունը դատական կարգով պահանջեց գրողից մոտ 1 միլիոն եվրո 2005 թվականին կնքված համաձայնության հիման վրա «Ֆրանսիական տանձը» անունով գրքի վերաբերյալ, որն այդպես էլ չգրվեց։ 2015 թվականի հուլիսի 17-ին Հելսինկիի գավառական դատարանը դատապարտեց գրողին 35 հազար եվրոյի չափով կոմպենսացիայի վճարմամբ։

  • «Ստալինյան կովեր» (Stalinin lehmät) (2003), Ռունեբերգի մրցանակի թեկնածու
  • Baby Jane (2005).
  • Մաքրում (Puhdistus) (2008), Ֆինլանդիա մրցանակ 2008[16], Ռունեմերգիի մրցանակ 2009[17], Ֆեմինա մրցանակ 2010, Հյուսիսային խորհրդի գրական մրցանակ։ 2012 թվականին վեպը էկրանավորվել է (համանուն ֆիլմի ռեժիսոր` Անտի Յոկինեն)։ Ֆիլմն առաջադրվել է Օսկարի Ֆինլանդիայից։
  • Puhdistus (2007, նույն տարում բեմադրվել է Ֆինլանդիայի ազգային թատրոնում, ցուցադրվել Էստոնիայում և Շվեդիայում, 2011 թվականի փետրվարին բեմադրվել է ԷԼեն Ստյուարտի թատրոնում)
  • High Heels Society (2008)

Ֆրանսիական Fnac մրցանակ, Ֆեմինա մրցանակ հայտնի հեղինակի համար (2010), եվրոպական գրական մրցանակ (Բրյուսել) «Մաքրում» վեպի համար

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. http://kirjasaatio.fi/sivut/8/finlandia-palkinto/Finnish Book Foundation.
  5. http://www.kirjasampo.fi/fi/kulsa/kauno%253Apalkinto835608684027240
  6. Runeberg-palkinto
  7. Runeberg-palkinto
  8. https://president.ee/et/teenetemargid/teenetemarkide-kavalerid/28819-sofi-oksanen
  9. http://www.lalettredulibraire.com/2013/09/23/Palmar%C3%A8s-du-roman-FNAC
  10. https://ritarikunnat.fi/?page_id=8223
  11. https://demokraatti.fi/sofi-oksaselle-merkittava-tunnustus-ranskasta/
  12. Kulttuurin Suomi-palkinnot jaettiin yhdeksälle taiteilijalle – joukossa muun muassa kuvataiteilija Iiu Susiraja (фин.) // Yle UutisetYleisradio, 2023.
  13. Писательница Софи Оксанен: Искусство помогает залечивать травмы
  14. An interview with Sofi Oksanen
  15. Мероприятие в память мартовских депортаций 1949 года собрало в Хельсинки более 200 человек(չաշխատող հղում). Сайт радиостанции Русское Радио (Эстония) — 24 марта 2009
  16. информация Արխիվացված 2013-11-12 Wayback Machine с сайта Финской ассоциации книгоиздателей
  17. Helsingin Sanomat, Sofi Oksasen Puhdistus sai Runeberg-palkinnon(չաշխատող հղում), 5 февраля 2009

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆի Օկսանեն» հոդվածին։