Յունի Գոլդման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յունի Գոլդման
Ծնվել էհունիսի 15, 1925(1925-06-15)
ԾննդավայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել է2000
Վախճանի վայրԴոնի Ռոստով, Ռուսաստան
Մասնագիտությունբանաստեղծ և լրագրող
Լեզուռուսերեն
ԿրթությունՆ. Գ. Չերնիշևսկու անվան Անդրբայկալյան պետական մանկավարժական համալսարան
Ժանրերպոեզիա և արձակ
ՊարգևներԿարմիր Աստղի շքանշան ԽՍՀՄ «Արիության համար» մեդալ Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան «Պրահայի ազատագրման համար» մեդալ «Մարտական ծառայությունների» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Յունի Սեմենովիչ Գոլդման (ռուս.՝ Юний Семенович Гольдман, հունիսի 15, 1925(1925-06-15), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2000, Դոնի Ռոստով, Ռուսաստան), բանաստեղծ, գրող, լրագրող, ԽՍՀՄ Գրողների միության անդամ (1958 թ.), Ռուս գրողների միության անդամ (1991 թ.):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յունի Գոլդմանը ծնվել է 1925 թվականին Կիևում: Տասնութ տարեկանից Յունի Գոլդմանը ծառայել է Խորհրդային բանակի շարքերում ավելի քան 35 տարի` ծառայությունն ավարտելով գնդապետի կոչումով: Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին ռմբակոծչա- հակատանկային գնդի կազմում, մասնակցելով Ուկրաինայում, Մոլդովայում, Ռումինիայում, Ավստրիայում և Չեխոսլովակիայում մղվող մարտերին: Պատերազմից հետո Յունի Գոլդմանը ավարտել է Չիտայի մանկավարժական ինստիտուտի (այժմ` Ն. Գ. Չերնիշևսկու անվան Անդրբայկալյան պետական մանկավարժական ինստիտուտ) գրականության ֆակուլտետը: Ծառայել է Անդրբայկալյան և Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի հեռավոր կայազորներում: «Մարտական պահակետում» և «Կարմիր դրոշ» (այժմ` «Ռուսաստանի հարավի ռազմական տեղեկատու») թերթերի խմբագրություններում դեռևս հիշում են նրան:

Գրողը մահացել է 2000 թվականին: Թաղված է Դոնի Ռոստովի Հյուսիսային գերեզմանատանը:

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Յունի Գոլդմանի առաջին բանաստեղծությունները հրապարակվել են ռազմական հրատարակչություններում: 1955 թվականին Չիտայում լույս է տեսնում նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն «Ստուգում» վերնագրով: Հետագա տարիներին լույս են տեսել Չիտայում, Մոսկվայում, Իրկուտսկում նրա բանաստեղծական գրքերը «Ծածկագիր», «Հրացանները դրված են», «Մադյարի ծանծաղուտը», «Փետրվարի լավագույն օրը», «Բարև»: 1974 թվականին Կոմի հրատարակչությունը լույս ընծայեց փաստագրական ակնարկ «Կրակը իր վրա»:

Յունի Գոլդմանի ստեղծագործություններում հիմնական տեղ է գրավում ռազմա հայրենասիրական թեման և Խորհրդային զինված ուժերի ինտերնացիոնալ սխրագործությունների թեման: Գոլդմանի բանաստեղծությունները հրապարակվում են «Կոմսոմոլսկայա պրավդա», «Խորհրդային Ռուսաստան», «Կարմիր աստղ», «Գրական Ռուսաստան», «Պրավդա», «Իզվեստիա», թերթերում, «Մոսկվա», «Խորհրդային զինվոր», «Հեռավոր Արևելք», «Բայկալ», «Կրոկոդիլ» ամսագրերում, «Անգարա», «Անդրբայկալ»,«Բայկալ», «Դոն» ալմանախներում, տարբեր խաղացանկային ժողովածուներում: 70 – 80-ական թվականներին Ռոստովի հրատարակչությունում լույս ընծայվեցին Յունի Գոլդմանի երիտասարդ ընթերցողին նվիրված արձակ գրքերը` «Կանչ», «Հաղթանակ», «Ապրիր, Գրիշա» խորհրդային բանակի երիտասարդ մարտիկի, ուրախ և մեծահոգի մարդու մասին, «Չհայտարարված պատերազմի բեկորները» Խալխին Գոլի մարտերի մասին, խորհրդային և մոնղոլ ժողովուրդների բարեկամության մասին «Տագնապներ» բանաստեղծությունների ժողովածուն:

Յունի Սեմենովիչ Գոլդմանը հաճախ ելույթ էր ունենում հրապարակախոսական հոդվածներով, ակնարկներով , նոթագրություններով «Պրավդա», «Իզվեստիա», «Գրական Ռուսաստան», «Կարմիր աստղ» թերթերում, Տեղական և ռազմական հրատարակչություններում:

Յու. Ս. Գոլդմանին շնորհվել են մարզային մրցանակաբաշխության դափնեկրի կոչումներ:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր աստղի շքանշան
  • «Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի» շքանշան
  • «Մարտական ծառայությունների» մեդալ
  • «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ)
  • «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
  • «Բուդապեշտի գրավման համար» մեդալ
  • «Պրահայի ազատագրման համար» մեդալ

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրված հրատարակություններ

  • Проверка. - Чита: Кн. изд-во, 1955.
  • Пароль. - Чита: Кн. изд-во, 1957.
  • Винтовки стоят в пирамиде. - М.: Воениздат, 1958.
  • Мадьярский перекат: Поэма и стихи. - Чита: Кн. изд-во, 1962.
  • Лучший день февраля.- Иркутск: Вост.-Сиб. кн. изд-во, 1967.
  • Здравствуй!- Иркутск: Вост.-Сиб. кн. изд-во, 1970.
  • Тревоги. - Ростов н/Д: Кн. изд-во, 1985.

Վիպակներ, պատմվածքներ, ակնարկներ

  • Огонь на себя. - Сыктывкар: Ком. кн. изд-во, 1974.
  • Отзыв: «Победа»: Рассказы. - Ростов н/Д: Кн. изд-во, 1975.
  • Живи, Гриша! Повесть. - Ростов н/Д: Кн. изд-во, 1980.
  • Осколки необъявленной войны: Повесть о боях на Халхин-Голе. - Ростов н/Д: Кн. изд-во, 1982.
  • Розы Капитана Гастелло: Рассказы, повесть. - Ростов н/Д: Ростиздат, 1989.

Գոլդմանի կյանքի և գործունեության մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Тер-Маркарьян А. Тревожная память солдата: К 60-летию//Комсомолец, 1985. — 15 июня

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Писатели Дона: Библиографический указатель. — Изд. 2-е, испр. и доп. — Ростов н/Д: Кн. изд-во, 1986. — 416 с.
  • Дон литературный. Писатели России. Шолоховский край. XIX—XXI вв.:справ. изд., Сост. Губанов Г. — Ростов н/Д, 2006. — 512 с. ISBN 5-481-00623-5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]