Յուլիուշ Կոսակ
Յուլիուշ Կոսակ լեհ.՝ Juliusz Kossak | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 15, 1824[1][2][3][…] |
| Ծննդավայր | Նովի Վիսնիչ, Bochnia County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան[4] |
| Վախճանվել է | փետրվարի 3, 1899[1][5][2][…] (74 տարեկան) |
| Մահվան վայր | Կրակով, Ավստրո-Հունգարիա[4] |
| Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա |
| Կրթություն | Լվովի Ի․ Ֆրանկոյի անվան ազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
| Մասնագիտություն | նկարիչ, նկարազարդող, գծանկարիչ և գծանկարիչ |
| Ժանր | պատմական գեղանկարչություն և Մարտանկարչություն |
| Թեմաներ | գեղանկարչություն և Կերպարվեստ[6] |
| Ուշագրավ աշխատանքներ | Battle of Raszyn.? |
| Աշակերտներ | Józef Szermentowski? |
| Պարգևներ | |
| Անդամակցություն | Կրակովի գիտական ընկերություն[4] |
| Հայր | Michał Kossak? |
| Զավակներ | Վոյչեխ Կոսակ[7], Թադեուշ Կոսակ և Jadwiga Witkiewicz? |
Յուլիուշ Կոսակ (լեհ.՝ Juliusz Fortunat Kossak, դեկտեմբերի 15, 1824[1][2][3][…], Նովի Վիսնիչ, Bochnia County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան[4] - փետրվարի 3, 1899[1][5][2][…], Կրակով, Ավստրո-Հունգարիա[4]), լեհ մարտանկարիչ։
Նկարիչ Վոյցեխ Կոսակի հայրը[8][9], ռեալիստ նկարիչ Եժի Կոսակի պապը[10]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուլիուշ Կոսակը մեծացել է Լվովում Լեհաստանի բաժանումների ժամանակաշրջանում։ Իրավաբանական կրթություն է ստացել Լվովի համալսարանում, միաժամանակ նկարչություն է սովորել Յան Մաշկովսկու և Պյոտր Միխալովսկու մոտ[8]։ 1844 թվականից Կոսակը կոմիսիոն վճարով աշխատել է Փոքր Լեհաստանի, Պոդոլիայի, Վոլինի տեղական արիստոկրատիայի համար[11]։ 1855 թվականին ամուսնացել է Զոֆիա Գալինսկայի հետ, և մեկնել են Փարիզ, որտեղ ապրել են հինգ տարի։ Նրանց որդիները՝ երկվորյակներ Վոյչեխն ու Թադեուշը (1856-1857 թվականներ, ամանորի նախօրեին) և կրտսեր որդին Ստեֆանը (1858), ծնվել են Փարիզում։ 1860 թվականին ընտանիքը եկել է Վարշավա, որտեղ Կոսակն աշխատել է որպես «Tygodnik Illustrowany» ամսագրի նկարազարդող և փորագրող վարպետ։ Մեկ տարով մեկնել են Մյունխեն, 1868 թվականին հաստատվել են Կրակովում. այդ ժամանակ արդեն ունեցել են հինգ երեխա։ Կրակովում Կոսակը մի փոքրիկ կալվածք է գնել, որը հայտնի է որպես Կոսակովկա (Kossakówka), հայտնի է դարձել իր գեղարվեստական և գրական սալոնով ուր այցելել են Ադամ Ասնիկը, Հենրիկ Սենկևիչը, Ստանիսլավ Վիտկևչը, Յուզեֆ Խելմոնսկին և այլք։ Մինչև կյանքի վերջ Կոսակն ապրել ու ստեղծագործել է Կրակովում։
1880 թվականին Կոսակին շնորհվել է Պատվո խաչ շքանշան Ավստրո-Հունգարիայի կայսեր Ֆրանց Յոզեֆի կողմից կյանքի ընթացքում որպես արվեստագետ ձեռքբերումների համար։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եվստախի Սանգուշկո
- Գեներալ Կազիմիր Պուլավսկի
- Հավատարիմ ուղեկից
- Բերեկ Յոսելևիչ
- Թրով և կրակով
- Լեհական լեգիոն (Նապոլեոնի ժամանակներ)
- 1846 թվականի Կրակովյան ապստամբություն
- Յան Կառոլ Խոդկևիչ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Maciej Masłowski: Juliusz Kossak, Warsaw 1984, ed. „Auriga” - Wydawnictwa Artystyczne i Filmowe (Art and Film Publishers, 2nd ed. - 1986, 3rd ed. - 1990) ISBN 83-221-0294-1.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Julius Fortunat von Kossak — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- 1 2 Կերպարվեստի արխիվ
- 1 2 3 4 5 http://tnk.krakow.pl/czlonkowie/kossak-juliusz-fortunat/
- 1 2 Juliusz Kossak (նիդերլ.)
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Union List of Artist Names — 2017.
- 1 2 Irena Kossowska, Art Institute of the Polish Academy of Sciences (Instytut Sztuki Polskiej Akademii Nauk), "Sylwetki, sztuki wizualne: JULIUSZ KOSSAK" Արխիվացված 2013-10-06 Wayback Machine January 2005
- ↑ See list of Juliusz Kossak's descendants at "Kossak family", including second-, third- and fourth-generation painters, with links to individual articles.
- ↑ Jerzy Jan Lerski, Piotr Wróbel, Richard J. Kozicki, Historical Dictionary of Poland, 966-1945 See: Kossak, Juliusz and Wojciech; Greenwood Publishing Group, 1996, 750 pages, ISBN 0-313-26007-9, ISBN 978-0-313-26007-0
- ↑ Artfact LLC Fine Art Auctions. About Juliusz Kossak, Biography Արխիվացված 2012-03-14 Wayback Machine Artfact 1986–2009
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիուշ Կոսակ» հոդվածին։ |
| ||||||||||||||||