Յուզեֆ Խելմոնսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուզեֆ Խելմոնսկի
լեհ.՝ Józef Chełmoński
Józef Chełmoński - Autoportret (1902).jpg
Ի ծնեJózef Marian Chełmoński
Ծնվել էնոյեմբերի 7, 1847(1847-11-07)[1][2][3] կամ նոյեմբերի 7, 1849(1849-11-07)[4]
ԾննդավայրԲոչկի, Gmina Kocierzew Południowy, Լովիչ պովյատ, Լեհաստան
Վախճանվել էապրիլի 6, 1914(1914-04-06)[1][2][3] կամ ապրիլի 4, 1914(1914-04-04)[4]
Մահվան վայրԿուկլովկա Զարզեչնա, Gmina Radziejowice, Ժիրարդուվի պովիատ, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան
ՔաղաքացիությունԼեհական թագավորություն
ԿրթությունՄյունխենի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ոճռեալիզմ
Թեմաներգեղանկարչություն
ԱնդամակցությունSociety of Polish Artists "Sztuka"?
ԱմուսինՄարիա Խելմոնսկա
ԶավակներWanda Chełmońska?
Commons-logo.svg Józef Chełmoński Վիքիպահեստում

Յուզեֆ Խելմոնսկի (լեհ.՝ Józef Marian Chełmoński, նոյեմբերի 7, 1847(1847-11-07)[1][2][3] կամ նոյեմբերի 7, 1849(1849-11-07)[4], Բոչկի, Gmina Kocierzew Południowy, Լովիչ պովյատ, Լեհաստան - ապրիլի 6, 1914(1914-04-06)[1][2][3] կամ ապրիլի 4, 1914(1914-04-04)[4], Կուկլովկա Զարզեչնա, Gmina Radziejowice, Ժիրարդուվի պովիատ, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան), լեհ նկարիչ-ռեալիստ։

Կյանքը և ստեղծագործական ուղին[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուզեֆ Մարիան Խելմոնսկին ծնվել է 1849 թվականին Լոդզի հարևանությամբ գտնվող Բոչկի գյուղում։ Նա նկարչության առաջին դասերը ստացել է հորից։ 1867-1872 թվականներին նկարչություն սովորել է Վարշավայի Վոյցեխ Գերսոնի գեղարվեստի մասնավոր դպրոցում։ 1872-1875 թվականներին կրթությունը շարունակել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում։ Այնտեղ ապագա նկարիչը յուրօրինակ էր. նա պարապմունքներին հաճախում էր ռուսական կարմիր բանակայինների համազգեստով, ուլանյան բորդո բաճկոնով և Վարշավա-Վիեննա երկաթուղու վագոնավարի գլխարկանշանով։ Նրա առաջին նկարների վրա ազդել է Գերսոնը։

1875 թվականին Խելմոնսկին մեկնել է Փարիզ, որտեղ հաջողությամբ ներկայացրել է իր աշխատանքները։ Փարիզի Le Monde թերթում աշխատել է որպես նկարիչ-նկարազարդող։ Այդ ընթացքում Խելմոնսկին ուղևորվել է Իտալիա, 1872 թվականին և 1874-1875 թվականներին ճանպորդել է Ուկրաինայում։ 1878-1887 թվականներին Խելմոնսկին այցելել է Լեհաստան, Վիեննա և Վենետիկ։

1887 թվականին նկարիչը վերադարձել է Լեհաստան և ապրել է Վարշավայում։ 1889 թվականին նա Կուկլովիցիում առանձնատուն է գնել, որտեղ ապրել է մինչև իր մահը՝ 1914 թվականը։

Յուզեֆ Խելմոնսկին սիրում էր նկարել, հատկապես, լեհական ու ուկրաինական բնանկարներ, ինչպես նաև ժանրային և որսորդական տեսարաններ, հազվադեպ՝ դիմանկարներ։ Շատ ու վարպետությամբ ձիեր էի նկարում։ Լավագույն գործերից են՝ «Պառավի ամառ» (1875), «Արագիլներ» (1900, երկուսն էլ՝ Վարշավայի ազգային թանգարան), «Փոթորկից առաջ» (1896, Կրակովի ազգային թանգարան

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 47 CC BY-SA icon 80x15.png