Յոհան Յակոբ Էբերտ
Յոհան Յակոբ Էբերտ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 20, 1737[1] |
Ծննդավայր | Վրոցլավ, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն |
Վախճանվել է | մարտի 18, 1805[1] (67 տարեկան) |
Վախճանի վայր | Վիտենբերգ, Սրբազան Հռոմեական կայսրություն |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, լրագրող, աստղագետ, համալսարանի դասախոս և գրող |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրթություն | Լայպցիգի համալսարան |
Աշխատավայր | Հալլե-Վիտենբերգի համալսարան և Վիտենբերգի համալսարան |
Յոհան Յակոբ Էբերտ (գերմ.՝ Johann Jacob Ebert, նոյեմբերի 20, 1737[1], Վրոցլավ, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն - մարտի 18, 1805[1], Վիտենբերգ, Սրբազան Հռոմեական կայսրություն), գերմանացի մաթեմատիկոս, աստղագետ, լրագրող, գրող և բանաստեղծ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1756 թվականից սովորել է Լայպցիգի համալսարանում։ Լսել է Քրիստիան Գելերտի և Յոհան Էրնեստի դասախոսությունները մաթեմաթիկայի և փիլիսոփայության վերաբերյալ։ 1761 թվականին ստացել է մագիստրոսի կոչում։ 1764 թվականին ուղևորություններ է կատարել դեպի Գերմանիայի և Ֆրանսիայի համալսարաններ։
1768 թվականին Սանկտ Պետերբուրգում դարձել է ռուս սենատոր Գրիգորի Տեպլովի երեխաների խնամակալը։
Հաջորդ տարում դարձել է Վիներբերգի համալսարանի մաթեմաթիկայի պրոֆեսոր։ Կարդացել է տրամաբանության, մետաֆիզիկայի, հռետորության և պոետիկայի մասին դասախոսություններ, որոնք ունեցել են մեծ համբավ։
1789 թվականին նրա նախաձեռնությամբ Վիտենբերգում կառուցվել է աստղադիտարան, որտեղ նրան հնարավորություն է տրվել զբաղվել աստղագիտական հետազոտություններով։
Յոհան Յակոբ Էբերտը փիլիսոփայության և մաթեմաթիկայի մասին մի քանի գրքերի հեղինակ է։ Նրան են պատկանում նաև մի քանի փոքր վեպեր, բարոյախրատական հեքիաթներ և բանաստեղծական ստեղծագործություններ։ 1781-1784 թվականներին տպագրվել է փիլիսոփայության և արձակի սիրահարների համար լույս տեսնող վիտենբերգյան ամսագրում։
Ընտրված ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Учитель, или Всеобщая система воспитания, в которой предложены первыя основания наук особенно нужных молодым людям в двенатцати отделениях. Перевод с 3-го немецкаго издания, исправленнаго и умноженнаго профессорами Иоганном Маттиасом Шреком и Иоганном Иакобом Эбертом [Перевел А. А. Петров].- М.: Унив. тип., у Н. Новикова, 1789
- Краткое руководство к физике: Для употребления в народных училищах Российской империи; [Перевели Толмачев и Зубков]. — 2-м тиснением. — СПб.: [Тип. Брункова], 1797. — [8], 141 с.
- Nähere Unterweisung in den philosophischen und mathematischen Wissenschaften für die obern Classen der Schulen und Gymnasien. Frankfurt und Leipzig 1773.
- Jahrbuch zur belehrenden Unterhaltung für junge Damen, Leipzig 1795—1802 (8. Jahrgänge mit Kupferstichen) 1799 als Digitalisierte Ausgabe der Universitäts- und Landesbibliothek Düsseldorf
- «Wittenbergisches Magazin für Liebhaber der philosophischen und schönen Wissenschaften» 1781-84
- «Tapeten» eine Wochenschrift 1771—1776,
- «Wittenbergerische gelehrte Zeitung» 1778-85
- «Wittenbergisches Wochenblatt» 1801-04
- Sammlung kleiner Romane und moralischer Erzählungen
- Fabeln für Kinder und junge Leute beiderlei Geschlechts 1810 in dritter Auflage vgl. Wittenberger Wochenblatt 1805 S. 97-102
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ADB:Ebert, Johann Jakob(գերմ.)