Յոհան Մորից Նասաու Զիգենցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոհան Մորից Նասաու Զիգենցի
Johann Moritz Fürst von Nassau-Siegen
Դիմանկար
Ծնվել էհունիսի 17, 1604(1604-06-17)[1][2]
ԾննդավայրԴիլենբուրգ, Լան Դիլ, Գիսսեն, Հեսսեն, Գերմանիա[3]
Մահացել էդեկտեմբերի 20, 1679(1679-12-20)[1][4][2] (75 տարեկան)
Մահվան վայրԲեդբուրգ Հաու, Կլևե, Դյուսելդորֆ, Գերմանիա[5]
ԳերեզմանBurial vault of Nassau-Siegen
Քաղաքացիություն Միացյալ պրովինցիաների հանրապետություն
ԿրթությունԲազելի համալսարան (1615)
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Ծնողներհայր՝ Յոհան VII Նասաու Զիգենցի, մայր՝ Մարգարիտա Շլեզվիգ Հոլշտեյն Զոնդերբուրգցի
Պարգևներ և
մրցանակներ
Երկաթե թագի շքանշան
 John Maurice, Prince of Nassau-Siegen Վիքիպահեստում

Յոհան Մորից Նասաու Զիգենցի (գերմ.՝ Johann Moritz Fürst von Nassau-Siegen, հունիսի 17, 1604(1604-06-17)[1][2], Դիլենբուրգ, Լան Դիլ, Գիսսեն, Հեսսեն, Գերմանիա[3] - դեկտեմբերի 20, 1679(1679-12-20)[1][4][2], Բեդբուրգ Հաու, Կլևե, Դյուսելդորֆ, Գերմանիա[5]), կոմս, Միացյալ Նահանգների Հանրապետության ֆելդմարշալ, մականունը՝ «Բրազիլացի»։

Վաղ տարիներ Եվրոպայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհան Մորից Նասաու Զիգենցին Նասաուի տան ներկայացուցիչ էր։ Ծնվել է Դիլենբուրգի տոհմական տանը։ Որպես ընտանիքի փոքր Մորիցը հույս չուներ տիրանալ հայրենաժառանգ կալվածքներին։ Լինելով Վիլհելմ Օրանացու թոռական զարմիկը, նա 1621 թվականին ընդունվել է հոլանդական բանակ, որտեղ ծառայել է իր զարմիկ՝ Ֆրեդերիկ Հենրիխ Օրանացու ղեկավարությամբ։ 1626 թվականին աչքի է ընկել Հերտոգենբոսի ճակատամարտում։

Հոլանդական Բրազիլիայի կառավարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

1636 թվականին Ֆրեդերիկ Հենրիխ Օրանացու հանձնարարականով Յոհան Մորիցը նշանակվել է Հոլանդական Բրազիլիայի կառավարիչ։ Հաջորդ տարվա սկզբին նա ժամանում է Ռեսիֆի և կարճ ժամանակ անց հոլանդական հողերը ընդարձակում է Սերժիպիից մինչև Սան Լուիս։ Նրա ղեկավարությամբ հոլանդացիները պորտուգալացիներից խլել են Սան Տոմե կղզին, Սան Ժորժի դա Մինա ամրոցը Ոսկե ափին և Լուանդա քաղաքը։

Բրազիլիայի կառավարման տարիներին Յոհան Մորիցը դարձրել է Միացյալ նահանգների հանրապետության ամենահարուստ անձանցից մեկը։ Նա Ռեսիֆում կառուցել է նոր քաղաք, որն իր պատվին անվանվել է Մաուրիցստադ, իսկ Հաագայում Բինենհոֆին կից կառուցել է իր Մաուրիցհեյս առանձանատունը։ Բանաստեղծ Կասպար Բարլեուսը լատիներենով գովերգել է Մորիցի նվաճումները։ Այնուամենայնիվ նրա վատնողությունը և նվաճողական հավակնոտ ծրագրերը անհանգստացրել են Վեստ հնդկական ընկերության ղեկավարությանը։ 1644 թվականին, Չիլի կատարած անհաջող արշավից հետո նա ետ է կանչվել Եվրոպա։

Վերադարձ Եվրոպա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նասաու Զիգենը մտադրություն ուներ մասանակցել Երեսնամյա պատերազմին, բայց այն շուտով ավարտվել է, և նա ընդունել է Բրանդենբուրգի կուրֆյուրստի առաջարկը՝ դառնալ Յուլիխ Կլեվե Բերգեի փոխարքա։ Նա դարձել է Սուրբ Հովհաննեսի ուխտի կոմանդոր և 1652 թվականին արժանացել է կայսերական իշխանի (ֆյուրստ) տիտղոսի։

Յոհան Մորիցի արձանը Հաագայի Մաուրիցհեյս թանգարանում

1661 թվականին Յոհան Մորիցը կնքել է պաշտպանական միություն Անգլիայի և Բրանդենբուրգի միջև։ Երբ սկսել է Երկրորդ անգլո-հոլանդական պատերազմը, նա վերադարձել ծառայության հոլանդական բանակ և ետ է մղել Մյունստերի եպիսկոպոս Քրիստոֆոր Բերնգարդ ֆոն Գալենի հարձակումը։ 1672-1674 թվականներին պայքարել է Լյուդովիկոս XIV-ի դեմ։ Հատկապես աչքի է ընկել Սենեֆեի ճակատամարտի ժամանակ։

Նասաու Զիգենցի իշխանը ամուրի էր, և ժառանգներ չուներ։ Կյանքի վերջին տարիները ապրել է Կլևում։ Հայտնի բախտախնդիր Կարլ Նասաու Զիգենը համարել է իրեն Յոհան Մորիցի եղբոր ժառանգ։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յոհան Մորից Նասաու Զիգենցու Հաագայի դղյակում 1822 թվականից պատկերասրահ է, որը կոչվում է Մաուրիցհեյս։
  • Բրազիլացի Պաուլո Սետուբալը Մորիցի մասին պատմական վեպ է գրել։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Մորից Նասաու Զիգենցի» հոդվածին։