Բինենհոֆ
Բինենհոֆ Binnenhof | |
---|---|
Բինենհոֆը պալատական լճի կողմից | |
Երկիր | Նիդերլանդներ |
Նիդերլանդներ | Նիդերլանդներ |
Վիճակ | գործող |
🌐 | binnenhof.nl |
Բինենհոֆ (հոլ.՝ Binnenhof, ներքին բակ), Հաագայի կենտրոնում շենքերի համալիր, որտեղ գտնվում է Նիդերլանդների Ազգային ժողովը և վարչապետի նստավայրը։ Բինենհոֆի մոտակայքում են գտնվում բազմաթիվ թանգարաններր և պատմական հուշարձաններ, այդ թվում Մաուրիցհեյս պատկերասրահը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բինենհոֆի պատմությունը սկսում է 1230 թվականից, երբ Հոլանդիայի կոմս Ֆլորիս IV-ը հողատարածք գնեց, որի վրա հետագայում կառուցվեց Հաագա քաղաքը։ Նրա որդի Վիլեմ II-ը 1247 այս տարածքում կառուցել է որսորդական ամրոց, իսկ թոռան Ֆլորիս V-ի օրոք Գերարդ վան Լեյդենի նախագծով կառուցվել է Ռիդերզաալ ամրոցը (հոլ.՝ Ridderzaal)։
1815 թվականից մեկ շինություն ևս օգտագործվել է ազգային ժողովի համար։ 1992 թվականին ազգային ժողովի ստորին պալատը տեղափոխվել է ժամանակակից շենք, որը նույնպես Բինենհոֆի համալիրի մեջ է։ Աշտարակներից մեկը օգտագործվում է որպես վարչապետի նստավայր։ Պաշտոնական նստավայր է համարվում Կատսհեյս առանձնատունը։
Ռիդերզաալ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիդերզաալը եռանկյունի ճակտոնով և կողքերին երկու աշտարակով գոթական ոճի շենք է։ Մուտքի վերևում մեծ կլոր վարդակ պատուհան է, որը զարդարված է Նիդերլանդները ղեկավարած հարստությունների զինանշաններով։ 16-րդ դարի վերջին Մորից Օրհանացին Ռիդերզաալը վերածում է Նիդերլանդների շտատհալտերների նստավայր։ Այժմ Ռիդերզաալը ծառայում է տոնակատարությունների և պաշտոնական միջոցառումների իրականացմանը։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արքայական պալատը և Բինենհոֆը, Հաագա Արխիվացված 2010-06-13 Wayback Machine (ռուս.)
Արտաքին աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2012-07-18 Wayback Machine
- Բինենհոֆի մասին The Hague Tourism & Conventions կայքում Արխիվացված 2009-03-04 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բինենհոֆ» հոդվածին։ |
|