Յոհան Ադմոնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յոհան Ադմոնի
Ծնվել է1906
Դեսո, Q1803123?, Principality of Anhalt
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մահացել է1979
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ և դաշնակահար
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա և Սանկտ Պետերբուրգի համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն

Յոհան Գրիգորևիչ Ադմոնի (իրական ազգանունը՝ Կրասնի, 1906, Դեսսաու 1979, Լենինգրադ), խորհրդային կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ և հասարակական գործիչ, հայտնի պետերբուրգյան պատմաբան, հրապարակախոս և հրեական հասարակական գործիչ՝ Գրիգորի Յակովլևիչ Կրասնովո-Ադմոնիի որդին: Խորհրդային հայտնի լեզվաբան Վլադիմիր Գրիգորևիչ Էդմոնիի ավագ եղբայրն է: Լենինգրադի կոմպոզիտորների տան ինքնագործ կոմպոզիտորների սեմինարի ղեկավար:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի ծնե նա կրում էր հոր՝ Գրիգորի Յակովլևիչ Կրասնովոյի ազգանունը, սակայն 1917 թվականից հայրը ազգանվան մեջ սկսեց օգտագործել «Կրասնի» բառի եբրայերեն թարգմանությունը՝ Ադմոնի, իսկ 1922 թվականից այս կեղծանունն անցավ իր երեխաներին` Յոհանին և Վլադիմիրին[1]:

1922 թվականին ընդունվել է Պետրոգրադի, ապա Լենինգրադի պետական ​​համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետը։ 1924 թվականին համալսարանի արմատական մաքրման ժամանակ նրան հեռացրել են[2]։ Սակայն, քանի որ մանկուց նրան գրավում էր երաժշտությունը, ինչի մասին հիմնարար գիտելիքներ նա ստացել էր հորից, ով լավ էր երգում և նույնիսկ որոշ ժամանակ երգեցողություն էր դասավանդում Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում, և 1927 թվականին Ադմոնինը իր ռոմանսները ընդունելության քննությունների ժամանակ սեփական կատարմամաբ ցուցադրելուց հետո ընդունվել է Լենինգրադի կոնսերվատորիայում հայտնի ուսուցիչ՝ Մ. Օ. Շթեյնբերգի կոմպոզիցիայի դասարան, ում մոտ նախկինում սովորել էր նաև Դ.Դ. Շոստակովիչը: 1931 թվականին Կոնսերվատորիան ավարտելուց հետո երիտասարդ կոմպոզիտորը ուղղորդվեց Վոլոգդա՝ դրամատիկական թատրոն, որպես թատրոնի երաժշտական տնօրեն և կոմպոզիտոր:

Երաժշտական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգային երաժշտական կրթություն ստանալուց հետո Հ.Գ. Ադմոնինը ռոմանսների տեսքով բազմաթիվ երաժշտություններ է գրել Ա. Բլոկի, Հ.Հայնեի և այլ հայտնի պոետների բանաստեղծությունների վրա:

Այնուհետև, երիտասարդ հեղինակի ֆանտազիան նրան ստիպում է ստեղծել լայնածավալ աշխատանքներ՝ «Դագաղագործ» օպերան և «ԱՕ» ու «Պատերազմ սալամատդրների հետ» բալետները, որոնց երաժշտությունը այնքան ավանգարդ չէին որքան նրա ժամանակակից այլ կոմպոզիտորներինը: Ժամանակակից երաժշտները նրան չէին աջակցում: Արդյունքում,Գ. Ադմոնին հրաժարվեում է մեծ ծավալի աշխատանքներից մինչև 1950-ականների սկզբը: 1951 թվականին նա գրել է իր վերջին խոշոր ստեղծագործություններից մեկը` «Դաշնամուրի կոնցերտ օրկեստրի հետ»:

Ինչպես նաև օպերաների և բալետների հեղինակը բազմաթիվ երաժշտություններ է գրում ներկայացումների և ֆիլմերի համար:

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլոգդայի դրամատիկական թատրոնում հարգանքի տուրքը մատուցելով իր աշխատանքին, երաժիշտը տարվեց իրական երաժշտական հասարակական կյանքով, որը ըստ նրա տեղի էր ունենում միայն Լենինգրադում և 1932-1933 թվականների ընթացքում նա կարողացավ տեղափոխել երաժշտական հմտությունների զարգացման իր փորձը Վոլոգդա, նմանեցնելով այն Լենինգրադի երիտասարդների տարածաշրջանային թատրոններին, նա կազմակերպեց իր պրակտիկայում առաջին երաժշտական գեղարվեստական ինքնագործունեության խմբակներ ժողովրդից դուրս եկած մարդկանց համար, ովքեր միանգամից Կոնսերվատորիա ընդունվելու հնարավորություն չունեին։

1934-1935 թվականներին նա դարձավ ռադիոյի խմբագիր, 1937-1938 թվականներին՝ երաժշտական հեռարձակման ռեֆերենտ, Լենինգրադի ֆիլհարմոնիկի համերգային բյուրոյի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, 1939-1941թվականներին՝ «Լենգոսէստրադայի» երաժշտական տնօրեն:

1941 թվականին մինչև Հայրենական պատերազմի սկիզբը, նա ձերբակալվել էր, 1941-ից 1946 թվականը անցկացրել է Ստալինյան ճամբարներում, որտեղից նրան հաջողվեց դուրս գալ շնորհիվ համաշխարհային ճանաչում ունեցող Դ.Դ. Շոստակովիչի միջամտությամբ:

Գուլագից ազատվելուց հետո Լենինգրադում ապրելու իրավունք չունենալով, քանի որ այդ ժամանակ դեռևս վերականգնված չէր, Ադմոնինը բնակվեց Ուզբեկստանում և սկսեց կոմպոզիցիայի դասեր տալ Թաշքենդի կոնսերվատորիայում: 1947-1949 թվականներին հաղթահարելով իրավական արգելքները Ադմոնին վերադառնում է Լենինգրադ, որտեղ համախոհների հետ միասին, որոնց շարքին ամենից շատ կարելի էր դասել Պուստիլնիկին, Լենինգրադի կոմպոզիտորների տանը հիմնում են ոչ ֆորմալ անվճար (ազգային) երաժշտական հաստատության՝ ինքնագործ կոմպոզիտորների սեմինար։

Հետագայում նմանատիպ սեմինարներ ստեղծվեցին նաև ԽՍՀՄ-ի այլ քաղաքներում, սակայն նման հաստատությունների ծնունդը և գաղափարը մեկընդմիշտ կապված է Հ.Գ. Ադմոնիի հետ: Նա դառնում է դրա անփոխարինելի ղեկավարը և կոմպոզիցիայի դասավանդողը: Սեմինարը գործում է ԽՍՀՄ կոմպոզիտորների միության Լենինգրադի կազմակերպության շրջանակներում, ինչը սեմինարների ուսանողներին թույլ է տալիս ընդունվել երաժշտական տարբեր միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատություններ` մասնավորապես Լենինգրադի կոնսերվատորիա, ճիշտ է ընդհանուր հիմունքներով բայց երաժշտության բնագավառում գիտելիքների մեծ բազայով:

Հ.Գ. Ադմոնին երկար տարիներ եղել է ԽՍՀՄ կոմպոզիտորների միության Լենինգրադյան կազմակերպության փոխնախագահ: 1960-1967 թվականներին ինքնագործ կոմպոզիտորների հետ աշխատանքին զուգահեռ Ադմոնին նաև «Լեննաուչֆիլմ» կինոստուդիայի երաժշտական տնօրենն էր:

Ադմոնին հաճախ Լենինգրադի պարբերական մամուլում ելույթ էր ունենում որպես երաժշտական քննադատ և գրախոս։

Ադմոնին մահացել է 73 տարեկան հասակում, 1979 թվականին:

Հիմնական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օպերա՝ «Դագաղագործ» ( Ա.Պուշկինի բանաստեղծությունների հիման վրա, 1935 թվական)
  • Բալետներ՝ «ԱՕ» (1936), «Պատերազմ սալամանդրների հետ» (Կ. Չեպեքի ստեղծագործությունների հիման վրա, 1938 թվական) և «Նատաշա Ռոստովա» (Լ. Տոլստոյի ստեղծագործությունների հիման վրա, 1941 թվական, անավարտ)
  • Սիմֆոնիկ պոեմ՝ «1917 թվականի Պետրոգրադը» (այլ անվանում՝ «Լենինը Սմոլնիում») (1936)
  • Կանտատներ՝ «Ավելի կենդանի է, քան բոլոր կենդանիները» (1960) և «Տրիպտիխ հեղափոխության մասին» (1971) խորհրդային բանաստեղծների բանաստեղծությունների հիման վրա
  • Կոնցերտ՝ դաշնամուրի կոնցերտ օրկեստրի հետ (1951)
  • Ռոմանսներ` դաշնամուրի ուղեկցությամբ ձայնի համար (ավելի քան 100), այդ թվում Ա. Բլոկի խոսքերի հիման վրա (ավելի քան 20), «Շրջան» պոեմ (7 ռոմանս), տրիպտիխ «Կարմեն», ռոմանսներ՝ «Կսյուշա», «Երգիր», «Ես մեխված եմ», «Ուրուրը», «Ես Համլետն եմ» և այլն (1938-1950), Երեք բալլադներ արևմտյան սլավոնացիների Երգերից Ա․Պուշկին՝ «Հայդուկ Խրիզիչը», «Վլախը Վենետիկում», «Թաղման երգ» (1940-1949) « Տրիպտիխ Մ. Ռիլկսկովի խոսքերի վրա (1946)», «Տրիպտիխ Ա. Միցկեվիչի խոսքերի վրա» (1955), Բիլլադներ 20-րդ դարի իսլանդական բանաստեղծների բանաստեղծությունների վրա (1959), Ռոմանսներ Ռ. Բերնսի, Հոֆմանստայլի, Ս. Գեորգեի և ուրիշների խոսքերի վրա:
  • Վոկալ ցիկլեր Ա. Բլոկի (1957) և Հ. Հեյնի (1958) բանաստեղծությունների հիման վրա
  • Ֆիլմային երաժշտություններ՝ «Փոթորիկների մոլորակը» և այլն
  • Երգեր՝ թատրոնի և ռադիոյի համար:

Կազմակերպությունների անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ կոմպոզիտորների միության Լենինգրադյան կազմակերպության անդամ, այս կազմակերպության փոխնախագահ:

Հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաղված է Սանկտ Պետերբուրգի Պրեոբրաժենսկու հրեական գերեզմանատանը[3]։

Հ.Գ. Ադմոնին անունը գրվել է «Խորհրդային (ներկայումս ռուսական) էստրադայի կարմիր գրքում»[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Рожать ребенка жена Г. Я. Красного-Адмони, Раиса Яковлевна Пумпер, дочь петербургского присяжного поверенного, поехала в Германию, с которой её связывали семейные узы по отцовской линии. Таким образом местом рождения будущего композитора стал немецкий город Дессау.
  2. Тамара Сильман, Владимир Адмони Мы вспоминаем. Роман. — СПб: Композитор, 1993. — С. 120. — 504 с.
  3. «Еврейское кладбище Петербурга. Уход за могилами. — Поиск» 
  4. Иоганн Адмони

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]