Յոհաննես Կյարվալ
Յոհաննես Կյարվալ դանիերեն՝ Jóhannes Sveinsson Kjarval | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 15, 1885[1][2][3][…] |
| Ծննդավայր | Իսլանդիա |
| Վախճանվել է | ապրիլի 13, 1972[4][2][3] (86 տարեկան) |
| Մահվան վայր | Ռեյկյավիկ, Իսլանդիա |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա |
| Մասնագիտություն | նկարիչ և բանաստեղծ |
| Պարգևներ | |

Յոհաննես Սվեյնսոն Կյարվալ (իսլ.՝ Jóhannes Sveinsson Kjarval հոկտեմբերի 15, 1885[1][2][3][…], Իսլանդիա - ապրիլի 13, 1972[4][2][3], Ռեյկյավիկ, Իսլանդիա), իսլանդացի նկարիչ։ Հայտնի է իսլանդական բնության իր ռեալիստական նկարներով, ինչպես նաև դիցաբանական թեմաներով նկարներով, ներառյալ էլֆեր և տրոլների պատկերներ[5]։
Կյանք և ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոհաննեսը մեծացել է արևելյան Իսլանդիայի գյուղական համայնքում։ Ծնվել է աղքատության մեջ, հետո որդեգրվել է։ Աշխատել է որպես ձկնորս։ Ազատ ժամանակ զբաղվում էր նկարչությամբ և գեղանկարչությամբ։ Սովորել է՝ հիմք ընդունելով Ասգրիմուր Յոնսոնի նկարներում։ 27 տարեկանում իր ձկնորս ընկերների և Իսլանդիայի Աշխատանքի Համադաշնության ֆինանսական աջակցությամբ հանձնել է ընդունելության քննություններ և ընդունվել Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա, որտեղ էլ ստացել է իր բարձրագույն կրթությունը։ Կոպենհագենում գտնվելու ընթացքում նկարիչը ուսումնասիրել է արվեստի տարբեր շարժումներ, ինչպիսիք են իմպրեսիոնիզմը, էքսպրեսիոնիզմը և կուբիզմը։ Հետագայում նա կարճ ճանապարհորդություններ է իրականացրել դեպի Ֆրանսիա և Իտալիա։ 1910 թվականին նա սկսել է օգտագործել Կյարվալ կեղծանունը (բառացի՝ հաճելի կետ)։
Կյարվալի անունով է կոչվում Ռեյկյավիկի արվեստի թանգարանը։
Պատկերված է իսլանդական կրոն 2000 թղթադրամի վրա։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Johannes S. Kjarval Kjarval í Listasafni Islands 1885-1985 : Október 1985-Apríl 1986. 181 pages National Gallery, 1985 OCLC 493564255
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Johannes Kjarval (նիդերլ.)
- 1 2 3 4 Kunstindeks Danmark (դան.)
- 1 2 3 4 Kristjánsdóttir G. Kjarval, Jóhannes S(veinsson) // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T046800
- 1 2 RKDartists (նիդերլ.)
- ↑ БРЭ/Кьярваль
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհաննես Կյարվալ» հոդվածին։ |
| ||||||||||||||||