Յոհաննես Բարբարուս
Յոհաննես Բարբարուս Johannes Barbarus | |
---|---|
Ծնվել է | հունվարի 12, 1890[1][2] |
Ծննդավայր | Heimtali Rural Municipality, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | նոյեմբերի 29, 1946[2] (56 տարեկան) |
Վախճանի վայր | Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, բանաստեղծ, գրող, գինեկոլոգ և ռազմական բժիշկ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Էստոնիա և ԽՍՀՄ |
Կրթություն | Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Johannes Vares Վիքիպահեստում |
Յոհաննես Բարբարուս (էստ․՝ Johannes Barbarus, իսկական անունը՝ Յոհաննես Վարես, էստ․՝ Johannes Vares, 12 հունվարի, 1890, Կիիսա, Պեռստի, Վիլյանդիմաա – 29 նոյեմբերի, 1946, Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի բանաստեղծ, գրող, քաղաքական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոհաննես Բարբարուսն ավարտել է Պեռնովե քաղաքի գիմնազիան, 1910-1914 թթ. սովորել է Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1915-1918 թվականներին, ծառայել է որպես զինվորական բժիշկ։ 1918-1920 թթ. Կոնստանտին Պյատսի կողմից ղեկավարվող ժամանակավոր կառավարության կողմից մասնակցել է Էստոնիայի անկախության պատերազմին, պարգևատրվել է Ազատության խաչ շքանշանով, սակայն հրաժարվել է ընդունել այն։
1920-1930-ական թվականներին որպես բժիշկ աշխատել է Պյառնու քաղաքում։ Գրական գործունեությունն սկսել է 1910-ական թթ. վերջերին- 1920-ականների սկզբներին։ Ստեղծագործել է Յոհաննես Բարբարուս կեղծանունով և անդամակցել է Սիուրու գրական խմբակին։
1940 թվականի հունիսի 21-օգոստոսի 25-ը Բարբարուսը ղեկավարել է էստոնական կառավարությունը, իսկ Էստոնիայի՝ ԽՍՀՄ-ին միանալուց հետո՝ 1940 թ. օգոստոսի 25-ից մինչև մահ, եղել է Էստոնական ԽՍՀ գերագույն խորհրդի նախագահության ղեկավար։ 1940 թվականի սեպտեմբերից Յոհաննես Բարբարուսն Էստոնաշիայի կոմունիստական կուսակցության անդամ է։ Գերմանական գաղութացման տարիներին՝ 1941—1944 թթ., էվակուացված էր։ Հայրենիք է վերադարձել գերմանացիների վտարումից հետո։
1946 թվականի նոյեմբերի 29-ին՝ առավոտյան 11.40, Յոհաննես Բարբարուսը մահացած է գտնվել իր բնակարանում՝ լողասենյակում։ Ենթադրվում է, որ նա ինքնասպան է եղել ատրճանակի միջոցով[4]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մորգանի քողը» (1918)
- «Եռանկյունի» (1921)
- «Հանգուցալուծում» (1934)
- «Ռազմաճակատային ճամփաներին» (1944)
- «Քայլ առ քայլ դեպի Հաղթանակ» (1945)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Eesti biograafiline andmebaas ISIK (эст.)
- ↑ Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Ալեքսանդր Կալուս։ «Վարես -Բարբարուսն ինքնասպան է եղել»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհաննես Բարբարուս» հոդվածին։ |
|
- Հունվարի 12 ծնունդներ
- 1890 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Նոյեմբերի 29 մահեր
- 1946 մահեր
- Տալլին քաղաքում մահացածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Էստոնացի գրողներ
- Խորհրդային գրողներ
- Ինքնասպան գրողներ
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ռուսական ռազմական գործիչներ
- Կիևի համալսարանի շրջանավարտներ
- Խորհրդային բժիշկներ