Յան Ցիկեր
Յան Ցիկեր | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | սլովակ.՝ Ján Cikker |
Ծնվել է | հուլիսի 29, 1911[1][2][3] Բանկա Բիստրիկա, Zólyom County, Ավստրո-Հունգարիա[4] |
Երկիր | ![]() |
Մահացել է | դեկտեմբերի 21, 1989[1][2][3] (78 տարեկանում) Բրատիսլավա, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն[5] |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և մանկավարժ |
Աշխատավայր | Konzervatórium v Bratislave? և Academy of Performing Arts in Bratislava? |
Կրթություն | Պրահայի կոնսերվատորիա |
Անդամակցություն | ԳԴՀ Արվեստների ակադեմիա |
Պարգևներ | ժողովրդական արտիստ և Հերդերի մրցանակ |
Ján Cikker Վիքիպահեստում |
Յան Ցիկեր (սլովակ.՝ Ján Cikker, հուլիսի 29, 1911[1][2][3], Բանկա Բիստրիկա, Zólyom County, Ավստրո-Հունգարիա[4] - դեկտեմբերի 21, 1989[1][2][3], Բրատիսլավա, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն[5]), 20-րդ դարի սլովակ կոմպոզիտոր, սլովակյան ժամանակակից դասական երաժշտության առաջատար ներկայացուցիչ: Պարգևատրվել է Սլովակիայի ազգային գործիչ կոչումով, «Հերդերի» մրցանակով (Herder Prize, 1966) և IMC-UNESCO միջազգային երաժշտական մրցանակով (1979):
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցիկերը ծնվել է նախկին Ավստրո-Հունգարիայում, ներկայիս Սլովակիայում, Բանսկա Բիստրիցա քաղաքում: Նրա առաջին երաժշտական ուսուցիչներն էին մայրը՝ Մարիա Պսոտկովան, և Վիլյամ Ֆիգուշ Բիստրին: Ավարտել է Պրահայի կոնսերվատորիան, որտեղ սովորել է 1930-1935 թվականներին, մասնակցել է Յարոսլավ Կրժիչկայի (կոմպոզիցիա) և Բեդրժիխ Վիդերմանի (երգեհոն) դասընթացներին: Այնուհետև Պրահայում Վիտեզսլավ Նովակի և Վիեննայում Ֆելիքս Վահնգարտների մոտ (1936—1937) կատարելագործվել է որպես կոմպոզիտոր:
1939 թվականին դասավանդել է Բրատիսլավայի կոնսերվատորիայում, 1951 թվականին՝ Բրատիսլավայի երաժշտական արվեստի բարձրագույն դպրոցում: Եղել է Չեխոսլովակիայի ԽՍՀ-ի Ազգային երաժշտական խորհրդի ներկայացուցիչը:
Ժամանակակից գրավոր ձևերը համակցել է ազգային երաժշտական բանահյուսության մեղեդիներով:
1955 թվականին արժանացել է Կ. Գոթվալդի անվան պետական մրցանակի: 1966 թվականին Ցիկերին շնորհվել է Չեխոսլովակիայի ժողովրդական արտիստի կոչում:
Ինը օպերայի հեղինակ է, որոնցից առավել հայտնի է «Հարություն» օպերան (ըստ Լ. Ն. Տոլստոյի): Օպերայի պրեմիերան տեղի է ունեցել Պրահայում, 1962 թվականին:
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օպերաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություն․ փակագծերում նշված են գրելու տարիները։
- Յուրո Յանոշիկ (Juro Jánošík, 1950-1953)
- Բեգ Բայազիդ (Beg Bajazid, 1957)
- Միստր Սկրուջ (Mister Scrooge, ըստ Չ․ Դիկենսի «Ծննդյան պատմվածքների», 1959)
- Հարություն (ըստ Լ․ Ն․ Տոլստոյի, 1959-1961)
- Խաղ սիրո և մահվան մասին (Hra o láske a smrti, ըստ Ռ․ Ռոլանի, 1966)
- Կորիոլան (1970-1972)
- Դատավճիռ (Rozsudok, 1976-1978)
- Բիստրիցայի պաշարումը (Obliehanie Bystrice, 1979-1981)
- Միջատների կյանքից (Zo života hmyzu, ըստ Կ. Չապեկի, 1984-1986)
Անավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բալետ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բալետային երաժշտություն «Իդիլլիա» (1944)
Սիմֆոնիկ երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սիմֆոնիա «Գարնանային» (1937)
- Սիմֆոնիա «1945 թիվ» (1975)
- Սիմֆոնիկ պոեմ «Ճակատամարտ» (առաջին անգամ կատարվել է «Պրահայի գարուն» առաջին երաժշտական փառատոնում՝ 1946 թվականին)
- «Սլովակյան սյուիտ»
Համերգային ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կոնցերտինո դաշնամուրի և նվագախմբի համար (1942)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Brockhaus Enzyklopädie
- ↑ 4,0 4,1 4,2 Циккер Ян // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119401029 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
|