Յանուշ Գայոս
Յանուշ Գայոս լեհ.՝ Janusz Jerzy Gajos | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 23, 1939[1][2] (85 տարեկան) |
Ծննդավայր | Դոմբրովա-Գուրնիչա |
Կրթություն | Լոդզի կինոդպրոց |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր, հեռուստատեսային դերասան և դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Polish Film Academy? |
Յանուշ Եժի Գայոս (լեհ.՝ Janusz Gajos, սեպտեմբերի 23, 1939[1][2], Դոմբրովա-Գուրնիչա), կինոյի և թատրոնի լեհ դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յանուշ Եժի Գայոսը ծնվել է գերմանացիների կողմից Լեհաստանի գրավման առաջին օրերին՝ 1939 թվականի սեպտեմբերի 23-ին[3], Դոմբրովա-Գուրնիչա քաղաքում, որ գտնվում է Կատովիցեի մոտ։ Տասնմեկ տարեկան հասակում Յանուշ Գայոսն իր ընտանիքի հետ տեղափոխվել է Բենձին քաղաք, որտեղ հաճախել է տարրական դպրոց, այնուհետև սովորել է III հանրակրթական լիցեյում, որն ավարտել է 1957 թվականին։ Դերասանական վարպետություն է սովորել Բենձինի «Ձեցի Զագլեմբյա» թատրոնում՝ Յան Դորմանի մոտ։ Յանուշ Գայոսը մի քանի անգամ փորձել է ընդունվել Լոձի և Կրակովի թատերական դպրոցներ, սակայն չի կարողացել։ 1960-1961 թվականներին ծառայել է բանակում։
1961 թվականին Յանուշ Գայոսն ընդունվել է Լոձի Կինեմատոգրաֆի, հեռուստատեսության ու թատրոնի պետական բարձրագույն դպրոցի դերասանական ֆակուլտետ, որտեղ սովորել է մինչև 1965 թվականը, սակայն դիպլոմ ստացել է միայն 1971 թվականին։ Դեռևս ուսանողական տարիներին Յանուշ Գայոսն իր առաջին քայլերն է արել կինոյում. առաջին ֆիլմը, որում նա նկարահանվել է 1964 թվականին, եղել է Մարիա Կանևսկայայի «Պատուհանից երևացող օրիորդը» (լեհ.՝ Panienka z okienka) ֆիլմը, որում նա կատարել է Պետրեկի դերը։ 1966 թվականին սկսել է նկարահանվել «Չորս տանկիստներն ու շունը» սերիալում՝ կատարելով Յանեկ Կոսի դերը, որի շնորհիվ Յանուշ Գայոսը մեծ ճանաչում է ձեռք բերել ոչ միայն Լեհաստանում, այլև սոցիալիստական մյուս երկրներում[4]։ Կրթությունն ավարտելուց հետո Յանուշ Գայոսը խաղացել է Լոձի Ստեֆան Յարաչի անվան թատրոնում։ Այդ ժամանակ դերասանը ծանր էր տանում այն հանգամանքը, որ ինքը հայտնի է միայն մեկ դերով։
1970 թվականին Յանուշ Գայոսը տեղափոխվում է Վարշավա, որտեղ աշխատում է մայաքաղաքային մի շարք թատրոններում, այդ թվում՝ «Կոմեդիա» թատրոնում, Լեհական թատրոնում, «Կվադրատ» թատրոնում, Դրամատիկական թատրոնում, Պովշեխնոմի թատրոնում (1985 թվականից), Ազգային թատրոնում (2003 թվականից), ինչպես նաև մասնակցել է Հեռուստատեսային թատրոնի ներկայացումներին[5]։ Միաժամանակ Յանուշ Գայոսը շարունակել է նկարահանվել կինոյում։ Իր մի շարք դերակատարումների համար նա մրցանակների է արժանացել ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան կինոփառատոններում։
2003 թվականից Յանուշ Գայոսը դասավանդում է Լոձի Կինեմատոգրաֆի, հեռուստատեսության ու թատրոնի պետական բարձրագույն դպրոցում, 2006 թվականից «Ազգային արվեստի կենտրոն» հիմնադրամի (լեհ.՝ Fundacja Centrum Twórczości Narodowej) խմբագրական խորհրդի անդամ է։
Ընտրյալ ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1964 - Պատուհանից երևացող օրիորդը
- 1965 - Կապիտան Սովան գնում է հետքով (միայն 3-րդ սերիայում)
- 1966 - Պատնեշ
- 1966 - Աստծո խարազան
- 1966-1970 - Չորս տանկիստներն ու շունը
- 1972 - Կախարդների նվերները
- 1975-1977 - Քառասունամյա
- 1976 - Անսահման մարգագետիններ
- 1978 - Միլիոնատերը
- 1978 - Ինչ կանես ինձ, երբ հասկանաս
- 1980 - Պայմանագիր
- 1980 - Դիրիժոր
- 1981 - Աշխարհների պատերազմ։ Հաջորդ հարյուրամյակը
- 1981 - Լիմուզին Դայմլեր-Բենց
- 1981 - Երկաթե մարդ
- 1982 - Ձանձրալի պատմություն
- 1983 - Այընտրանքներ 4
- 1983 - Ներքին վիճակ
- 1984 - Հանգիստ արևի տարի
- 1989 - Դեկալոգ-4
- 1989 - Հարցաքննություն
- 1989 - Վարպետն ու Մարգարիտան (միայն 3-րդ սերիայում)
- 1992 - Շներ
- 1992 - Անմեքի մեղը, կամ երբ է ավելի լավ քնել
- 1992 - Հեծելավաշտ
- 1994 - Երեք գույն. սպիտակ
- 1995 - Ekstradycja
- 1996 - Ավկարիում
- 1997 - Շնորհավոր նոր Յորք
- 1999 - Հաջողության սիրելին
- 2000 - Ես եմ գողացել
- 2000 - Վերջին առաքելությունը
- 2002 - Շոպեն. սիրո ցանկություն
- 2002 - Վրեժ
- 2002 - Այնտեղ և հետ
- 2006 - Ժասմին
- 2009 - Ամենաքիչ չարությունը
- 2011 - Հաղթողը
- 2013 - Փակ համակարգ
- 2015 - Մարմին
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեհաստանի Վերածննդի շքանշանի աստղով կոմանդոր (13 հունվարի, 2011 թվական)[6]
- Լեհաստանի Վերածննդի շքանշանի կոմանդոր (18 հոկտեմբերի, 2002 թվական)[7]
- Գդանսկում անցկացվող Լեհական գեղարվեստական ֆիլմերի փառատոնի մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար («Փարոս», Ֆիլիպ Բայոն, 1980 թվական)
- Իսպանիայի Բուրգոս քաղաքում անցկացվող Միջազգային կինոփառատոնի մրցանակ լավագույն դերասան անվանակարգում («Փախուստ «Ազատություն» կինոթատրոնից», Վոյցեխ Մարչևսկի, 1994 թվական)
- Գդինյայում անցկացվող փառատոնի մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար («Հարցաքննություն», Ռիշարդ Բուգայսկի, 1990 թվական)
- Գդինյայում անցկացվող փառատոնի մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար («Երբ բանականությունը քնած է», Մարչին Զեմբինսկի, 1993 թվական)
- Լեհաստանի կինոակադեմիայի մրցանակ «Ժասմին» ֆիլմում Բրատ Զդրովկոյի դերը կատարելու համար (2007 թվական)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Janusz Gajos Profesja: Aktor
- ↑ Janusz Jerzy Gajos biografia
- ↑ «Театральные работы Януша Ежи Гайоса». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ Postanowienie Prezydenta Rzeczypospolitej Polskiej z dnia 13 stycznia 2011 r. o nadaniu orderów i odznaczenia — M.P. 2011 nr 32 poz. 384 Արխիվացված 2013-03-31 Wayback Machine(լեհ.)
- ↑ Postanowienie Prezydenta Rzeczypospolitej Polskiej z dnia 18 października 2002 r. o nadaniu orderów i odznaczeń — M.P. 2003 nr 6 poz. 81(լեհ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յանուշ Գայոսը filmpolski.pl կայքում (լեհ.)
- Լուսանկարներ fototeka.fn.org.pl կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանուշ Գայոս» հոդվածին։ |
|