Յայլի
Յայլի (Յալլի, Զոփի), հայկական ժողովրդական խմբապար:
Ընդհանուր նկարագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարեղանակի չափը՝ 2/4։ Պարում են տղամարդիկ։ Տարածված է Հայաստանի Նոյեմբերյանի, Իջևանի շրջաններում, Զանգեզուրում և Ղարաբաղում։ Ունի երկու տարբերակ։ Առաջինը՝ պարում են ձեռքերը բռնած, ուղղակի աջ շարժմամբ, արագ տեմպով։ Երկրորդում ընտրում են պարագլուխ («մայր»), բոլոր պարողները վերցնում են մեկական ճիպոտ և իրար ետևից շարված, առանց ձեռքերը բռնելու՝ պարում, կրկնելով պարագլխի այլևայլ շարժումները, եթե մեկը սխալվեց կամ ուշացավ՝ մնացած պարողները, շարժումը կատարելուց հետո, նրան «ծեծում են» ձեռքի ճիպոտներով։ Պարը կապված է հնագույն պաշտամունքային արարողությունների հետ։ Պարի և պարեղանակի տեմպը գործողության համաձայն արագանում կամ դանդաղում է։
2018 թվականի նոյեմբերի 28-ին Ադրբեջանի «Յալլի» անունով հայտնի պարը (քոչարի, թենզերե) տեղ է գտել ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ պահպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում [1][2]:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]