Յակով Բաշ
Յակով Բաշ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 26 (օգոստոսի 8), 1908 |
Ծննդավայր | Mylove, Q12109207?, Kherson Uyezd, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մարտի 14, 1986 (77 տարեկան) |
Վախճանի վայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Գրական անուն | Яков Баш |
Մասնագիտություն | գրող և դրամատուրգ |
Լեզու | ուկրաիներեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Կիևի համալսարանի բանասիրական ֆակուլտետ և Խարկովի ազգային համալսարան |
Անդամակցություն | Ուկրաինայի գրողների ազգային միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Q12146711? և Q12164188? |
Պարգևներ |
Յակով Բաշ (իսկական ազգանունը՝ Բաշմակ) (ուկրաիներեն՝ Яків Васильович Баш, հուլիսի 26 (օգոստոսի 8), 1908, Mylove, Q12109207?, Kherson Uyezd, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 14, 1986, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի խորհրդային գրող, դրամատուրգ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յակով Բաշը ծնվել է 1908 թվականին Խերսոնի մարզի Մելովո գյուղում, գյուղացու ընտանիքում։ Հեղափոխությունից հետո ակտիվորեն զբաղվել է հասարակական և քաղաքական գործունեությամբ, թղթակցել է թերթերի։ Աշխատել է Ղրիմի և Խերսոնի մարզի խրճիթ-ընթերցարաններում։
1928-1932 թվականներին աշխատել է Դնեպրոգէսի շինարարությունում որպես հյուսն, այնուհետև՝ աշխղեկ։ 1931 թվականին թղթակցել է «Դնեպրոշինի պրոլետար» բազմատիրաժ թերթին։
1932 թվականին ընդունվել է Խարկովի համալսարանի բանասիրության ֆակուլտետ, 1937 թվականին ավարտել է Կիևի պետական համալսարանը, 1940 թվականին՝ Կիևի պետական համալսարանի ուկրաինական գրականության պատմության ամբիոնին կից ասպիրանտուրան։
Հայրենական պատերազմի տարիներին պատասխանատու աշխատանք է կատարել պարտիզանական շարժման Կենտրոնական շտաբում։ Պատերազմից հետո եղել է «Ռադյանսկի պիսմեննիկ» հրատարակչության տնօրեն, Ուկրաինայի գրողների միության վարչության պատասխանատու քարտուղար։ Հետպատերազմյա շրջանում բնակվել է Խարկովի «Слово» տանը[1]։
Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մահացել է Կիևում, 1986 թվականին։ Թաղված է Բայկովո գերեզմանատանը։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին պատմվածքը տպագրվել է 1930 թվականին «Օգոնյոկ» հանդեսում։ Պատմվածքների, ակնարկների, վեպերի ու պիեսների հեղինակ է։ Նրա նշանավոր վեպերից են՝ «Սլավուտիի ափերին» (1941), «Հույս» (1960) և ստեղծագործությունների երկհատորյակը (1968, 1975)։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշան (կրկնակի)
- «Հայրենական պատերազմի պարտիզան» մեդալ
- Նիկոլայ Օստրովսկու անվան կոմերտմիության հանրապետական գրական մրցանակ (1970)
- Զապորոժիե քաղաքի պատվավոր քաղաքացի[2]
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Вибране. К., 1948;
- Гарячі почуття. Професор Буйко. К., 1955;
- Твори. К., 1959.
Յակով Բաշը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պարեկային սահմանագծում։ Ուկրաինական պատմվածքներ, Ե. Սովետական գրող, էջ 22-36։ Թարգմ.՝ Ա. Ոսկերչյան։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Дяченко О., Яків Баш, в кн.: Українські радянські письменники, в. 2, К., 1957;
- Питляр И., Надежда. «Дружба народов», 1961, № 2.
- Новиченко Л. О делах и людях наших дней // Вопросы литературы. 1960. № 7.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977
- ↑ Город Запорожье. Информация о городе. Почётные граждане города
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Краткая литературная энциклопедия: В 9 т. - М.: Сов. Энцикл., 1962-1978.
- Пилипчук Р. В.։ «Баш Яків»։ Енциклопедія сучасної України
- Օգոստոսի 8 ծնունդներ
- 1908 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մարտի 14 մահեր
- 1986 մահեր
- Կիև քաղաքում մահացածներ
- Խարկովի ազգային համալսարանի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ուկրաինացի գրողներ
- Կիևի համալսարանի շրջանավարտներ
- Խորհրդային գրողներ
- Ուկրաինացի դրամատուրգներ