Խրճիթ-ընթերցարան
Jump to navigation
Jump to search
Խրճիթ-ընթերցարան, գյուղական ակումբային հիմնարկի տեսակ ԽՍՀՄ-ում։ Ստեղծվել է խորհրդային իշխանության առաջին տարիներին։
Շարժական խրճիթ-ընթերցարաններ են կազմակերպվել մի քանի ազգային հանրապետություններում, շրջաններում, երկրամասերում, մարզերում (կարմիր թեյարաններ, կարմիր վրաններ և այլն)։ 1920—1930-ական թթ. խրճիթ-ընթերցարանները գյուղերում քաղաքական պրոպագանդայի և կուլտուր-լուսավորական աշխատանքի կենտրոններն էին։ Կարևոր դեր են կատարել գյուղում անգրագիտությունը վերացնելու գործում։ Ակումբների և կուլտուրայի տների ստեղծմամբ խրճիթ-ընթերցարանների թիվը կրճատվել է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 95)։ ![]() |