Jump to content

Յալչըն Քյուչյուք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յալչըն Քյուչյուք
 
Կուսակցություն՝ Թուրքիայի աշխատավորական կուսակցություն
Կրթություն՝ Kabataş Boys High School? և Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետ
Մասնագիտություն՝ տնտեսագետ, պատմաբան և փիլիսոփա
Դավանանք opposition to adhan?[1][2]
Ծննդյան օր հուլիսի 1, 1938(1938-07-01)[3] (86 տարեկան)
Ծննդավայր Ալեքսանդրետտա, Ալեքսանդրետի սանջակ
Քաղաքացիություն  Թուրքիա

Յալչըն Քյուչյուք (թուրքերեն՝ Yalçın Küçük, հուլիսի 1, 1938(1938-07-01)[3], Ալեքսանդրետտա, Ալեքսանդրետի սանջակ), թուրք գրող, տնտեսագետ, փիլիսոփա և մարքսիստական բնույթի պատմաբան։ Օսմանյան կայսրության ուշ շրջանի պատմության մասնագետը հայտնի է նաև «Արդարություն և զարգացում» կուսակցության քննադատությամբ[4][5]։ Ներգրավվել է «Էրգենեկոն»-ի գործում[6]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Իսքենդերունում, նրա հայրը թուրք էր, իսկ մայրը՝ կովկասցի։ Ավարտել է Կաբաթաշի վարժարանը, այնուհետև ընդունվել` Անկարայի համալսարան։ 1960 թվականին ավարտել է[5]։

Աշխատել է պետական պլանավորման կազմակերպությունում։ 1966 թվականից՝ մերձավորարևելյան տեխնիկական համալսարանում։ 1971 թվականի պետական հեղաշրջումից հետո հեռացվել է։ Մինչ այդ տպագրվել է «Yön», «Emek» և «Ant» պարբերականներում[4], կոչ է արել «Սոցիալիստական հեղափոխությանը» Թուրքիայում և «Սոցիալիստական կառավարության» հաստատմանը, քննադատել է «Ազգային-դեմոկրատական հեղափոխության» ռազմավարությունը (թուրքերեն՝ Milli Demokratik Devrim):

1973 թվականին ստացել է Պոլաթլայի հրետանային դպրոցի պահեստազորի սպայի պաշտոնը։ Այնուհետև վարել է տնտեսական խորագիր «Cumhuriyet» թերթում[5] և «Anka News Agency» պարբերականում[4]։

Դրանից հետո զբաղեցրել է «Yürüyüş»-ի գլխավոր խմբագրի պաշտոնը, մասնակցել է Թուրքիայի Աշխատավորական կուսակցության գործունեությանը։ 1978 թվականին հեռացվել է, մեկ տարի անց դարձել «Սոցիալիզմի իշխանություն» ամսագրի ստեղծողներից մեկը (թուրքերեն՝ Sosyalist İktidar)[4]:

1979 թվականից դասավանդել է Անկարայի համալսարանում, սակայն աշխատանքից ազատվել է 1980 թվականի հեղաշրջումից հետո։ Այնուհետև դասավանդել է Գազի համալսարանում, սակայն 1987 թվականին ազատվել է[4]։

Աշխատանքից ազատվելուց հետո գրել է «Toplumsal Kurtuluş» և «Hep Ileri» պարբերականների համար։ 1993 թվականին հարցազրույց է վերցրել Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանից։ Դրանից հետո հրապարակվել են լուսանկարներ, որոնցում Օջալանը Քյուչյուքի հետ շրջագայություն է կազմակերպում ճամբարով, ինչպես նաև ճաշում նրա հետ[4][7]։

1990-ականներին այդ լուսանկարները տպագրվել են Քյուչյուքի գրքերում, ինչպես նաև նրա կողմից խմբագրվող ամսագրերում[8]։ Հարցազրույցի և լուսանկարների հրապարակումից հետո իրեն պատուհասած քննադատությանն ի պատասխան՝ Քյուչյուքը հայտարարել է, որ այդ լուսանկարները գաղտնիք չեն, ինչպես նաև ամոթի պատճառ, իսկ Օջալանի հետ շփումները կապված են նրա հետ, որ նա, որպես քաղաքագետ, ընդամենը վերլուծել է Թուրքիայի Հանրապետության դեմ ամենահզոր, իր կարծիքով, ապստամբությունը։ Քրդական քաղաքական կազմակերպությունները հայտարարել են, որ Օջալանի հետ շփումների ընթացքում Քյուչյուքը «քեմալացրել է» Օջալանին՝ նրան համոզելով հրաժարվել անջատողական գաղափարներից։

1993 թվականին, ի նշան Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելի բողոքի, արտագաղթել է Ֆրանսիա, սակայն 1997 թվականին հերթական ռազմական հեղաշրջումից հետո վերադարձել է։ Վերադառնալուց հետո մեղադրվել է Օջալանի հետ հարցազրույցի ընթացքում անջատողականություն քարոզելու մեջ և դատապարտվել երկու տարվա ազատազրկման։ Դրանից հետո կարճ ժամանակ անց «Sky Türk»-ում վարել է «Մատիտներ և սրերը» (թուրքերեն՝ Kalemler ve Kılıçlar), սակայն այն շուտով փակվել է կառավարության և գլխավոր շտաբի նախկին պետ Յաշար Բյույուկանիտի պահանջով[4][4]։

2009 թվականին ներգրավվել է Էրգենեկոն կազմակերպության գործում։ Գտնվել է անազատության մեջ 682 օր, ազատ է արձակվել 2012 թվականի դեկտեմբերին[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.yenisafak.com/video-galeri/gundem/yalcin-kucuk-ezanlarin-susturulmasini-istedi-2159151 (тур.)
  2. https://www.milligazete.com.tr/haber/1418888/yalcin-kucukten-ezan-icin-rezil-oneri-ekranda-soyledi (тур.)
  3. 3,0 3,1 Deutsche Nationalbibliothek Record #118864793 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 «Yön'den Ergenekon'a Yalçın Küçük». Türkiye. Radikal (Turkish). Anka news agency. 2009 թ․ հունվարի 7. Վերցված է 2019 թ․ մայիսի 2-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. 5,0 5,1 5,2 «Prof. Dr. Yalçın Küçük kimdir». Hürriyet (Turkish). 2009 թ․ հունվարի 7. Վերցված է 2009 թ․ հունվարի 7-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Today's Zaman, 5 August 2013, Long sentences for Ergenekon suspects, life for ex-army chief Արխիվացված 2013-08-06 Wayback Machine
  7. «İşte Yalçın Küçük'ün Kankası». Rize Kaçkar Televizyonu (Turkish). 2008 թ․ հուլիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 23-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. For instance see various issues of Toplumsal Kurtuluş and Bilim ve Edebiyat
  9. Hurriyet Daily News, 28 December 2012, CHP leader pleased at journalist Yalçın’s release