Յադրանկա Ջոկիչ
Յադրանկա Ջոկիչ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 14, 1981[1] (43 տարեկան) |
Ծննդավայր | Պուլա, Իստրիա, Խորվաթիա |
Կրթություն | Զագրեբի դրամատիկական արվեստի ակադեմիա |
Քաղաքացիություն | Խորվաթիա |
Մասնագիտություն | դերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Յադրանկա Ջոկիչ (խորվաթերեն՝ Jadranka Đokić, հունվարի 14, 1981[1], Պուլա, Իստրիա, Խորվաթիա), խորվաթ դերասանուհի, որին շատերը համարում են 21-րդ դարի խորվաթ ամենատաղանդավոր դերասանուհին[2][3]։ Նա արժանացել է քննադատների դրվատանքին և բազմաթիվ մրցանակների՝ կինոյում, թատրոնում և հեռուստատեսությունում բազմաբնույթ կերպարներ վարպետորեն մարմնավորելու համար[4][5]։ Հիշատակման են արժանի հատկապես նրա դերակատարումները «Գեղեցիկ մահացած աղջիկներ» «Ափսոս էր Քունգ Ֆուն», «Ապակուց այն կողմ», «Փոթորիկ», «Մետաստազներ», «Քահանայի երեխաները» գեղարվեստական կինոնկարներում։ «Ապակուց այն կողմ» ֆիլմի գլխավոր հերոսուհուն տպավորիչ կերպով մարմնավորելու համար Յադրանկան 2008 թվականին Պուլայի կինոփառատոնում «Ոսկե ասպարեզ» մրցանակի է արժանացել «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։ Նրան լայն ժողովրդականություն ու համբավ են բերել նաև դերակատարումները Naša mala klinika, Luda kuća, Moja 3 zida, Ko te šiša հեռուստաֆիլմերում[6]։ Դերասանական իր բարձր վարպետությունը Ջոկիչը դրսևորել է նաև Զագրեբի խորվաթական ժողովրդական թատրոնում հանդես գալով մրցանակների արժանացած Լիր արքա, Տարտյուֆ, Ձմեռային հեքիաթ, Քեռի Վանյա, Svaki tvoj rođendan, Ապուշը ներկայացումներում[7]։ Նա հնչյունավորել է Թերքին 1999 թվականին նկարահանված Տարզան ֆիլմի խորվաթական կրկնօրինակում[8]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յադրանկան ծնվել է 1981 թվականի հունվարի 14-ին, Խորվաթիայի Պուլա քաղաքում, մեծացել է նրա մերձակայքում գտնվող Սիյանում[9], Pula Arena-ի հարևանությամբ[10]։ Դպրոց ու գիմնազիա հաճախել է Պուլայում։ Դեռ պարմանուհի՝ հրապուրվել է թատրոնով[11][12]։ Դերասանական իր կարիերան սկսել է Պուլայի թատրոն-ստուդիայում, որտեղ վարպետության դասեր է առել Ռոբերտ Ռապոնիայից, խաղացել շեքսպիրյան գործերի բեմադրություններում, այդ թվում՝ Օթելլո-ում, Տիմոն Աթենացի-ում, Համլետ-ում, Սիմբելին-ում։ Այնուհետև ուսանել է Զագրեբի դրամատիկական արվեստի ակադեմիայում, դեռ այնտեղ սովորելու տարիներին ստացել իր առաջին դերը թատրոնում՝ որպես պրոֆեսիոնալ դերասանուհի։
2011 թվականին արժանացել է Խորվաթիայի թատերական մրցանակին «Լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ Ovo bi mogla biti moja ulica ներկայացման մեջ իր բարձրարվեստ դերակատարման համար[13]։ Այդ բեմադրությունը մեծ հաջողությամբ ներկայացվել է ոչ միայն Զագրեբում, այլև Հռոմում, Բեռլինում, Պրահայում[14]։
Թատրոնում Ջոկիչի լավագույն դերակատարումներից են համարվում Կորդելիան՝ շեքսպիրյան «Լիր արքա»-ում[15][16], Նաստասյա Ֆիլիպովնան՝ Դոստոևսկու «Ապուշ»-ի բեմականացումում[17][17]։
Ջոկիչը մոլի ընթերցասեր է[12], սիրում է կարդալ հատկապես Իվան Վիդիչի, Մարգերիտ Դյուրասի, Ժան Ռասինի, Սիլվիա Պլատի, Ֆյոդոր Դոստոևսկու և Դանիել Դրագոևիչի ստեղծագործությունները[18]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականին Globus ամենշաբաթյա հանդեսը գրել է, որ Յադրանկա Ջոկիչը Խորվաթիայի առաջատար կինոդերասանուհիներից մեկն է[19]։
Արտիստական իր ոչ այնքան մեծ կարիերայի ընթացքում նա արդեն հասցրել է շահել խորվաթական թատրոնի լավագույն արտիստուհու չորս, Պուլայի կինոփառատոնի մեկ «Ոսկե ասպարեզ», «Večernji list» օրաթերթի խմբագրության սահմանած երկու մրցանակ, հինգ «Ոսկե ծիծաղ», ժյուրիի երեք Grand Prix, Ֆաբիան Շովագովիչի անվան երկու, Վելիկո Մարչիչի անվան մեկ և Վլադիմիր Նազորի անվան մեկ մրցանակ[20]։ Բացի այդ, խորվաթական Teatar.hr կայքի անցկացրած հարցումների հիման վրա երկու անգամ (2013 և 2015 թթ.) ճանաչվել է «Տարվա դերասանուհի» և արժանացել հատուկ մրցանակների[21][22]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինոդերեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարին | Ֆիլմի վերնագիրը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
1999 | Šverceri hlapić | Նատաշա | Երկրորդ պլանի դեր |
2002 | Գեղեցիկ մահացած աղջիկներ | Լիդիա | Գլխավոր դեր |
2004 | Ափսոս էր Քունգ Ֆուն | Զորիցա | Երկրորդ պլանի դեր |
2007 | Pusti me da spavam | Կլարա | Գլխավոր դեր |
2008 | Ապակուց այն կողմ | Մայա Երեն | Գլխավոր դեր «Ոսկե ասպարեզ» մրցանակ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում |
2009 | Փոթորիկ | Բելմա Շուլիչ | Գլխավոր դեր |
2009 | Մետաստազներ | Կրպայի կինը | |
2010 | Izgubljeni snovi | Յուլիա | |
2012 | Drugi | Վինկա | |
2012 | Գիշերային մակույկներ | Վարսահարդար | Երկրորդ պլանի դեր |
2012 | Zagrebačke priče vol. 2 | Ելենա | Գլխավոր դեր |
2012 | Inspector Martin and the Gang of Snails | Իվնա | Հնչյունավորում Երկրորդ պլանի դեր |
2013 | Քահանայի երեխաները | Անա | Գլխավոր դեր |
2016 | Transmania | Մանյա | |
2019 | Sam samcat | Դուբրավկա |
Հեռուստադերեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարին | Ֆիլմի վերնագիրը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
2005 | Kad zvoni? | Գրասիելա | 3 դրվագ |
2005 | Žutokljunac | Ռուժիցա | Երկրորդ պլանի դեր; 14 դրվագ |
2004–2007 | Naša mala klinika | Բուժքույր Հելգա | Գլխավոր դեր; 112 դրվագ Večernji list թերթի մրցանակ «Կատակերգական սերիալի լավագույն դերասանուհի» անվանակարգում[23] (2007, 2008) |
2008 | Bitange i princeze | Պոռնոդերասանուհի | 2 դրվագ |
2006–2009 | Luda kuća | Վերիցա | Գլխավոր դեր; 132 դրվագ |
2009 | Bračne vode | Մարիցա Կումարիցա | Գլխավոր դեր; 94 դրվագ |
2009–2013 | Moja 3 zida | Յադրանկա | Գլխավոր դեր; 20 դրվագ |
2017–2020 | Ko te šiša | Լիլի | Գլխավոր դեր; 60 դրվագ |
Խորվաթական կրկնօրինակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարին | Ֆիլմի վերնաֆիրը | Դերը |
---|---|---|
2003 | Հերակլես | Մեգարա |
Balto III: Wings of Change | Դիփսի | |
Սինդբադ. յոթ ծովերի լեգենդը | Մարինա | |
2004 | Շնաձկան հեքիաթը | Լոլա |
Առյուծ արքան | Շենզի | |
Սուպեր ընտանիքը | Միրաժ | |
Տարզան | Թերք | |
2005 | Տարզան 2 | |
Պստիկ ճուտիկ | Աբբի Միլարդ | |
Valiant | Charles De Girl | |
2006 | Ցանկապատի վրայով | Ստելլա |
Ավտոմեքենաներ | Սալլի Կարերա | |
2008 | Կուն Ֆու պանդան | Վագրուհի |
Մադագասկար։ Փախուստ 2 Աֆրիկա]] | Ֆլորի | |
2011 | Կուն Ֆու պանդա 2 | Վագրուհի |
Ավտոմեքենաներ 2 | Սալլի Կարերա | |
2014 | The Nut Job | Էնդի |
How To Train Your Dragon 2 | Վալկա | |
2016 | Կուն Ֆու պանդա 3 | Վագրուհի |
2017 | The Nut Job 2 | Էնդի |
Ավտոմեքենաներ 3 | Սալլի Կարերա | |
2019 | How to Train Your Dragon: The Hidden World | Վալկա |
Առյուծ արքան | Շանզի | |
The Angry Birds Movie 2 | Զետա |
Երաժշտական տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարին | Վերնագիրը | Դերը |
---|---|---|
2011 | "Uvik kontra" (The Beat Fleet) | Դերասանուհի |
Գովազդային հոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարին | Ընկերությունը | Դերը |
---|---|---|
2009 | Խորվաթիայի փոստային բանկ | Դերասանուհի |
2010 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 'Sestra Helga' kao underground ikona
- ↑ GLUMICA KOJU JE PROSLAVILA ULOGA SESTRE HELGE U NAŠOJ MALOJ KLINICI 'Ponosna sam, odana i iskrena. Kad ne glumim, vrijeme za sebe nalazim u šumi' (in Croatian)
- ↑ Jadranka Đokić odlično spaja nespojivo (Kultura - in Croatian)
- ↑ Vecernji.hr Jadranka Đokić: Ivan ima sve ono što nemaju drugi muškarci, on ima mene
- ↑ Đokić: Uživali smo u Vinkovcima zbog sinergije s publikom (in Croatian)
- ↑ Jadranka Dokic HNK biography
- ↑ «Disney International Dubbings Croatian Ljubomir Krekes/Leon Luchev». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 16-ին.
- ↑ JADRANKA ĐOKIĆ - PIKANTERIJE IZ ŽIVOTA POPULARNE GLUMICE 'Živim brzo, trudim se ne nervirati i uživati u knjigama i ljubavi'
- ↑ Jadranka Dokic Biography
- ↑ Boba Jelcic prema Cehovu - HNK(չաշխատող հղում)
- ↑ 12,0 12,1 Croatian-language article: Jadranka Đokić: 'S godinama sam si sve opuštenija i bolja'
- ↑ «„OVO BI MOGLA BITI MOJA ULICA" U BERLINU - Jadranka Dokic». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 16-ին.
- ↑ Na lijepom Plavom Dunavu IMDB
- ↑ Jadranka Đokić i Lana Gojak plijenile pažnju besprijekornim stajlinzima
- ↑ Jadranka Đokić kao Cordelia u "Kralju Learu", Tamara Obrovac potpisuje glazbu (in Croatian)
- ↑ 17,0 17,1 Jadranka Djokic najveca uloga nastasije filipovne
- ↑ Jadranka Dokic Biografija in Croatian
- ↑ PIKANTERIJE IZ ŽIVOTA POPULARNE GLUMICE 'Živim brzo, trudim se ne nervirati i uživati u knjigama i ljubavi' (in Croatian)
- ↑ Jadranka Đokić: Taština je otrov, jer sprečava napredak
- ↑ [1]
- ↑ Evo too su dobitnici teeter.hr nagrade publike! in Croatian
- ↑ «TV Zona plus - Nagrada EKRAN za Jadranku Djokic». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 16-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յադրանկա Ջոկիչ» հոդվածին։ |
|
- Հունվարի 14 ծնունդներ
- 1981 ծնունդներ
- Ապրող անձինք
- Խորվաթիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Կինոդերասանուհիներ
- Խորվաթիայի արվեստ
- Խորվաթական կինո
- 20-րդ դարի դերասանուհիներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- 20-րդ դարի կինոդերասանուհիներ
- 21-րդ դարի կինոդերասանուհիներ
- Խորվաթ դերասաններ
- Խորվաթ դերասանուհիներ