Հովհաննես Մսրյան
Հովհաննես Մսրյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 31, 1888[1] Հերեք, Տրապիզոնի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] |
Մահացել է | օգոստոսի 16, 1965[1] (77 տարեկան) Բեյրութ, Լիբանան[1] |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Լիբանան |
Մասնագիտություն | պատմաբան, բանասեր և քահանա |
Հաստատություն(ներ) | Սուրբ Ժոզեֆի համալսարան[1] |
Անդամակցություն | Ասիական ընկերություն[1] |
Տիրապետում է լեզուներին | հայերեն[1] և լատիներեն[1] |
Հովհաննես Մսրյան (մայիսի 31, 1888[1], Հերեք, Տրապիզոնի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - օգոստոսի 16, 1965[1], Բեյրութ, Լիբանան[1]), պատմաբան, բանասեր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հովհաննես Մսրյանը ծնվել է 1988 թվականին Սեբաստիայի Էրպաս գյուղում։ 1902-1906 թվականներին սովորել է Եվդոկիայի ֆրանսիական դպրոցում։ 1910 թվականին մեկնել է Իտալիա, ուսումնասիրել լատիներեն։ 1911 թվականին դարձել է Լիոնի նահանգի Հիսուսյան միաբանության անդամ, 1921 թվականից՝ քահանա։ 1923 թվականին մեկնել է Բեյրութ, օգնել հայ գաղթականներին, հիմնել դպրոցներ։ 1925-1926 թվականներին նույն նպատակով եղել է Կոստանդնուպոլսում, Դամասկոսում, Հալեպում։ 1926 թվականին՝ Բեյրութի Սենժոզեֆ համալսարանի դասախոս։ 1929- 1932 թվականներին Փարիզի Ֆրանսիական քոլեջում աշակերտել է Ա․ Մեյեին, Կաթոլիկական ինստիտուտում՝ Լ․ Մարիեսին, Շ․ Դիլին, Շ․ Բուայեին։ 1931 թվականից՝ Փարիզի Ասիական ընկերության անդամ։ 1933 թվականին հիմնադրել է Սեն-Ժոզեֆ համալսարանի հայագիտության ամբիոնը, դասավանդել լեզվաբանություն, գրաբար, պատմություն, հին և միջնադարյան մատենագրություն են։ Մսրյանը անդրադարձել է հայ իրավագիտության (մասնավորապես Դավիթ Ալավկա Որդու և Մխիթար Գոշի Կանոնագրքերին), բժշկության պատմության, մանրանկարչության, ճարտյան հարցերին, Գրիգոր Նարեկացու և Ներսես Լամբրոնացու գործերին (որոշ հատվածներ թարգմանել է ֆրանսերեն), հայ-վրացական եկեղեցական հարաբերություններին։ Ետմահու լույս է տեսել Մսրյանի «Հայկական եկեղեցիների պատմությունն ու վերականգնումը» (1965) աշխատությունը, որն ամփոփում է Հայաստանում և նրանից դուրս գտնվող բոլոր նշանավոր վանքերի նկարագրությունը, վերլուծում վանական գրականությունը են։ Մսրյանի աշխատությունների մեծ մասը տպագրվել է Աեն-Ժոզեֆ համալսարանի «Հայագիտական տեղեկագրում», ինչպես նաև զանազան հայ պարբերականներում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Մսրյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 62)։ |