Մուշտակով Վեներան (ֆիլմ, 2013)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մուշտակով Վեներան (այլ կիրառումներ)Մուշտակով Վեներան
ֆր.՝ La Vénus à la fourrureԵրկիր Ֆրանսիա[1]
Լեհաստան[2]Ժանր դրամա[3][4][5][…], էրոտիկ ֆիլմ և գրական ստեղծագործության էկրանավորում Թեմա Սադոմազոխիզմ Հիմք Venus in Fur? և Մուշտակով Վեներան Թվական մայիսի 25, 2013[6] և նոյեմբերի 21, 2013[7] Լեզու ֆրանսերեն Ռեժիսոր Ռոման Պոլանսկի[5][8][9] Պրոդյուսեր Ռոբերտ Բենմուսա և Ալեն Սարդ Սցենարի հեղինակ Ռոման Պոլանսկի և David Ives? Դերակատարներ Էմմանուել Սենյե[8][10][9][…] և Մաթյո Ամալրիկ[8][10][9][…] Օպերատոր Պավել Էդելման[11][12][13] Երաժշտություն Ալեքսանդր Դեպլա Մոնտաժ Էրվե դե Լուզ Պատմվածքի վայր Փարիզ Նկարահանման վայր Փարիզ Տևողություն 96 ± 1 րոպե
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մուշտակով Վեներան (այլ կիրառումներ)
«Մուշտակով Վեներան» (ֆր.՝ La Vénus à la fourrure), 2013 թվականի ֆրանսալեզու էրոտիկ դրամա ֆիլմ, որը ստեղծել է ռեժիսոր Ռոման Պոլանսկին՝ հիմնվելով ամերիկացի դրամատուրգ Դեյվիդ Այվսի համանուն պիեսի վրա, որն ինքնին ոգեշնչված է Լեոպոլդ ֆոն Զախեր-Մազոխի «Մուշտակով Վեներան» վեպից[14]։ Ֆիլմում նկարահանվել են Էմանուել Սեյները և Մաթյո Ամալրիկը, որոնք ֆիլմի միակ դերասաններն են։
Ֆիլմի պրեմիերան կայացել է 2013 թվականի մայիսի 25-ին Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» անվանակարգի շրջանակում[15][16]։ 2014 թվականի հունվարին ֆիլմը ստացել է հինգ անվանակարգ Սեզար 39-րդ մրցանակաբաշխության ժամանակ[17], արժանանալով «Լավագույն ռեժիսոր» անվանակարգին[18]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոմաս Նովաչեկը գրող-ռեժիսոր է, որը ավստրիացի գրող Լեոպոլդ ֆոն Զախեր-Մազոխի 1870 թվականի «Մուշտակով Վեներան» վեպի հիման վրա նոր պիես է պեմադրելու։ Ֆիլմի սկզբում մենք իմանում ենք, որ գիրքը սկսվում է Հուդիթ գրքից մեջբերումով. «Եվ Տերը զարկեց նրան և հանձնեց նրան կնոջ ձեռքը»։
Ֆիլմի սկզբում, Թոմասը Նովաչեկը, գլխավոր հերոսուհու՝ Վանդա ֆոն Դունաևի համար անցկացվող դիտումներից հետո, մենակ է փարիզյան թատրոնում և հեռախոսով բողոքում է անհաջող լսումներից, որոնց վրա ժամանակ է կորցրել։
Մինչ Թոմասը պատրաստվում է հեռանալ թատրոնից, դերասանուհի Վանդա Ջորդան ներս է մտնում անձրևից ամբողջովին թրջված։ Նա պնդում է, որ նախորդ օրը գրանցված է եղել լսումների, սակայն նրա անունը չի հայտնվել լսումների ցուցակում։ Թոմասը ցանկանում է մեկնել իր հարսնացուի մոտ, բայց դերասանուհուն համառության շնորհիվ նրան հաջողվում է համոզել Թոմին լսել իրեն և խաղալ նրա հետ՝ որպես պիեսի գլխավոր տղամարդ կերպար։ Ռեժիսորն առաջին իսկ պահերից զարմանում է դերասանուհու զարմանալի կերպարանափոխությունից, ով շատ ճշգրիտ տեղավորվում է իր ծրագրած կերպարի մեջ և աստիճանաբար կորցնում է լսումները ընդհատելու ունակությունը։ Պարզ է դառնում, որ նա հիանալի դերասանուհի է և կատարյալ դերի համար։
Դերասանուհին զարմացնում է Թոմասին, քանի որ սովորել էր ողջ սցենարը և անգիր անելով այն, այլ ոչ միայն այն մասը, որը տրվել է դերասաններին, որ օգտագործեն լսումների ժամանակ։ Դիտումը թատրոնում է, և նա առանց վարանելու ցույց է տալիս ոչ միայն բեմական վարպետությունը, այլև լուսային սարքավորումն է կարգավորում, որը ենթադրաբար երբեք չի տեսել։ Նա նաև հագուստների ամբողջական հավաքածու է բերել, այդ թվում՝ Թոմասի համար մի քանի զգեստ, որոնք լիովին համապատասխանում էին նրան։
Պիեսի թեման սեռական գերիշխանությունն ու ենթարկվելն է։ Մինչ լսումները շարունակվում են Վանդան քննադատում է սցենարը՝ որպես սեքսիստական, փափուկ սադոմազոխիստական պոռնոգրաֆիա։ Թոմասը սկզբում պաշտպանում է այն որպես կրքի և ցանկության մասին գրական դասականի հավատարիմ ադապտացիա։ Վանդան Թոմասին մեղադրում է սեփական մազոխիստական ֆանտազիաներ ունենալու մեջ, որոնք նա հերքում է։ Այնուամենայնիվ, երբ ֆիլմը զարգանում է, նա ավելի ու ավելի է նույնանում պիեսում մազոխիստ տղամարդու գլխավոր դերակատարի հետ։ Ֆիլմի վերջում նա դառնում է Վանդայի ստրուկը։
Եզրափակիչ տեսարանում Թոմասը կապված է ձողին։ Վանդան պարում է Թոմասի առջև և հեռանում։ Ֆիլմն ավարտվում է Հուդիթ Գրքի մեջբերումով. «Եվ Տերը զարկեց նրան և մատնեց նրան կնոջ ձեռքը»։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էմմանուել Սեյները Վանդա Ջուրդենի դերում
- Մաթյո Ամալրիկը Թոմաս Նովաչեկի դերում
Հրապարակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կաննում ֆիլմի պրեմիերայից անմիջապես հետո, Sundance Selects-ը և IFC Films-ը ձեռք են բերել ֆիլմի ԱՄՆ-ում ցուցադրելու իրավունքները[19]։
Քննադատական ընդունելություն
[խմբագրել | խմբագրել կոդը]The New York Times- ից կինոքննադատ Էնթոնի Օլիվեր Սքոթը ասել է, «Աշխատելով պիեսի ֆրանսերեն թարգմանության վրա (որը մեծ ճանաչում գտավ, երբ այն մի քանի տարի առաջ ցուցադրվեց Բրոդվեյում), պարոն Պոլանսկին տեքստը նշել է իր մատնահետքերով։ Երկու կերպարները՝ հիանալի փոփոխական Վանդա դերասանուհին, որին մարմնավորում է Էմմանուել Սեյները, նրա կինը, և գրող, թատրոնի ռեժիսոր Թոմասը որը շատ մոտ է Պոլանսկուն»[20]։
PopMatters-ը գրել է. «ՄուշտակովՎեներան այնքան հետաքրքրաշարժ է, որ դուք պարզապես չեք կարող հայացքը շեղել էկրանից (ոչ ենթագրերերի համար)։ Միշտ ինչ-որ բան կա տեսնելու, լսելու և զգալու[21]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.nytimes.com/2014/08/10/nyregion/events-on-long-island-for-aug-10-16-2014.html
- ↑ http://www.subs4free.com/english-subtitles/s4eb044cd5f/venus-in-fur-2013-1080p-bluray-x264
- ↑ http://www.moviepilot.de/movies/venus-in-fur
- ↑ http://www.nytimes.com/2014/06/20/movies/in-venus-in-fur-polanski-adapts-a-sexually-charged-play.html
- ↑ 5,0 5,1 http://www.imdb.com/title/tt2406252/
- ↑ http://www.prphotos.com/e/30943/66th-annual-cannes-film-festival--la-venus-a-la-fourrure--venus-in-fur--premiere--arrivals
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 8,0 8,1 8,2 http://www.interfilmes.com/filme_73208_A.Pele.de.Venus-(Venus.in.Fur).html
- ↑ 9,0 9,1 9,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=213080.html
- ↑ 10,0 10,1 http://www.metacritic.com/movie/venus-in-fur
- ↑ http://www.cduniverse.com/productinfo.asp?pid=8980631
- ↑ http://www.filmaffinity.com/en/film802649.html
- ↑ http://www.screendaily.com/reviews/the-latest/venus-in-fur/5056780.article
- ↑ «Polański's Venus in Fur in the Competition for Palme d'Or». Culture.pl. 2013 թ․ ապրիլի 18.
- ↑ «2013 Official Selection». Cannes Film Festival. 2013 թ․ ապրիլի 18. Վերցված է 2013 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ 2013 Cannes Film Festival: Screenings of 25 May 2013 Արխիվացված 3 Փետրվար 2014 Wayback Machine
- ↑ Richford, Rhonda (2014 թ․ հունվարի 31). «Berenice Bejo, Lea Seydoux, Roman Polanski Among France's Cesar Awards Nominees». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ Richford, Rhonda (2014 թ․ փետրվարի 28). «France's Cesar Awards: 'Me, Myself and Mum' Wins Best Film». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ մարտի 1-ին.
- ↑ McNary, Dave (2013 թ․ հունիսի 5). «Roman Polanski's Venus in Fur Gets U.S. Distribution». Variety. Վերցված է 2014 թ․ մարտի 30-ին.
- ↑ Scott, A. O. (2014 թ․ հունիսի 19). «In Venus in Fur, Polanski Adapts a Sexually Charged Play». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Maçek III, J.C. (2014 թ․ դեկտեմբերի 1). «'Venus in Fur' Blurs the Lines Between Character, Actor, and Director». PopMatters.
|
- Փարիզում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ֆրանսերեն ֆիլմեր
- 2010-ականների ֆրանսիական ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Լեհական դրամա ֆիլմեր
- Ռոման Պոլանսկու ֆիլմեր
- Ֆիլմեր Փարիզի մասին
- Ֆիլմեր դերասանների մասին
- Ֆիլմեր թատրոնի մասին
- Ֆրանսերեն ֆիլմեր
- Ֆրանսիական դրամա ֆիլմեր