Էնթոնի Օլիվեր Սքոթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնթոնի Օլիվեր Սքոթ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 10, 1966(1966-07-10)[1] (56 տարեկան)
ԾննդավայրՆոտթհեմփտոն, Մասաչուսեթս, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան, Ջոնս Հոփքինսի համալսարան և Classical High School?
Մասնագիտությունլրագրող և կինոքննադատ
Ծնողներմայր՝ Joan Wallach Scott?
Commons-logo.svg A. O. Scott Վիքիպահեստում

Էնթոնի Օլիվեր Սքոթ (անգլ.՝ Anthony Oliver Scott, հուլիսի 10, 1966(1966-07-10)[1], Նոտթհեմփտոն, Մասաչուսեթս, ԱՄՆ) ամերիկացի լրագրող և կինոքննադատ։ Նա Մանոհլա Դարգիսի հետ միասին եղել է «Նյու Յորք Թայմս» ամերիկյան օրաթերթի գլխավոր կինոքննադատներից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սքոթը ծնվել է 1966 թվականի հուլիսի 10-ին Northampton Մասաչուսեթսում[2]։ Ծնողները պրոֆեսորներ են։ Մայրը՝ Ջոան Սքոթը Նյու Ջերսիի նահանգի Փրինսթոն քաղաքի հեռանկարային հետազոտությունների ինստիտուտում սոցիալական գիտությունների դպրոցի պրոֆեսորն է[3]։ Հայրը՝ Դոնալդ Սքոթը Նյու Յորքի քաղաքային համալսարանում ամերիկայի պատմության պրոֆեսոր է։ Մայրական կողմից Սքոթը հրեա է[4]։ Սքոթը հաճախում էր Ռոդ Այլենդ նահանգի Փրովիդենս քաղաքի պետական դպրոցները ներառյալ դասական ավագ դպրոցը։ 1988 թվականին նա ավարտել է Հարվարդ քոլեջը գրականության աստիճանով։ Սքոթն ունի երկու երեխա[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սքոթը իր կարիերան սկսել է The New York Review of Books-ում, որտեղ նա եղել է որպես Ռոբերտ Սիլվերսի օգնական[5]։ Սքոթը հետո եղել է գրքի քննադատ Newsday-ում։ Նա նաև աջակցել է The New York Review of Books և Slate ամսագրերին։ 1993 թվականին եղել է Daily Variety հեռուստատեսային գրախոս՝ օգտագործելով Թոնի Սքոթ անունը[6]։ Նա միացավ Նյու Յորք Թայմս արվեստի բաժնին 2000 թվականի հունվարին Ջանեթ Մասլինի թոշակի անցնելուց հետո։ 2004 թվականին Սքոթը դարձավ գլխավոր կինոքննադատ Էլվիս Միտչելի հրաժարականից հետո։ Սքոթը և Times մյուս կինոքննադատները տեսադասընթաց էին վարում կինոյի թեմայով, որը կոչվում էր քննադատների ընտրություն[7]։ Նա նաև Ուեսլեյան համալսարանի կինոքննադատության լավագույն պրոֆեսոր է[8]։

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2002-2014 թվականների ընթացքում Սքոթը 15 ելույթ է ունեցել Charlie Rose-ում, որտեղ նա կանխատեսել էր «Օսկար» մրցանակի դափնեկիրներին և խոսել էր օրվա ֆիլմերի մասին։ Նա հաճախ էր հայտնվում «Նյու Յորքեր»-ից Դեյվիդ Դենբիի և «Նյու Յորք Թայմս»-ից Ջանեթ Մասլինի կողքին։ 2009 թվականի օգոստոսի 5-ին հայտարարվել էր, որ Սքոթը Chicago Tribune-ի քննադատ Մայքլ Ֆիլիպսի հետ միասին կստանձնի Բեն Լայոնսի և Բեն Մանկևիչի ֆիլմերում վարողի պարտականությունները, որոնք այլևս չեն մասնակցի շոուին։ Սքոթը և Ֆիլիպսը սկսել են իրենց պարտականությունները, երբ շոուն սկսել է իր նոր մրցաշրջանը 2009 թվականի սեպտեմբերի 5-ին, սակայն վարկանիշները ցածր էին, և շոուն եթեր է դուրս եկել միայն մեկ սեզոնի համար[9]։

Նախընտրած ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սքոթը նշել է վերջին տասնամյակի լավագույն ֆիլմերը[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 «A. O. Scott»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 6, 2015-ին։ Վերցված է մարտի 22, 2015 
  3. Scott Joan Wallach։ «The School of Social Science»։ Institute for Advanced Study։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 18, 2007-ին։ Վերցված է մարտի 22, 2019 
  4. Scott A. O. (հոկտեմբերի 4, 2009)։ «Jewish History, Popcorn Included»։ The New York Times։ էջ AR1։ Վերցված է մայիսի 28, 2017 
  5. «The Amazing Human Launching Pads»։ New York։ սեպտեմբերի 26, 2010։ Վերցված է մարտի 22, 2019 
  6. Prouty (1996)։ Variety and Daily Variety Television Reviews, 1993–1994։ Taylor & Francis։ էջ 113։ ISBN 9780824037970 
  7. «Movie Reviews»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 28, 2017-ին։ Վերցված է մայիսի 28, 2017 
  8. «A. O. Scott»։ The School of The New York Times։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 15, 2018-ին։ Վերցված է մարտի 22, 2019 
  9. Phil Rosenthal (օգոստոսի 5, 2009)։ «Chicago Tribune's Michael Phillips, N.Y. Times' A. O. Scott take over 'At the Movies'»։ Chicago Tribune։ Վերցված է հուլիսի 9, 2010 
  10. https://www.nytimes.com/2019/11/24/movies/best-movies-2010s-decade.html#link-3619e314