Մուշտակով Վեներան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մուշտակով Վեներան (այլ կիրառումներ)Մուշտակով Վեներան

Տեսակ գրական ստեղծագործություն Ժանր էրոտիկա Ձև Նովել Հեղինակ Լեոպոլդ ֆոն Զախեր Մազոխ Երկիր
ԱվստրիաԲնագիր լեզու գերմաներեն Գրվել է 1869 Հրատարակվել է 1870 Թարգմանիչ Վանուհի Բաղմանյան Հայերեն հրատ. 2022 Թվային տարբերակ gutenberg.org/ebooks/6852 Վիքիքաղվածք Մուշտակով Վեներան
Venus in Furs«Մուշտակով Վեներան» (գերմ.՝ Venus im Pelz), ավստրիացի գրող Լեոպոլդ ֆոն Զախեր Մազոխի ամենահայտնի ստեղծագործությունը։ 1869 թվականին ամսագրային տարբերակի հրապարակումից հետո ստեղծագործությունն ընդգրկվել է «Կայենի ժառանգությունը» շարքի առաջին հատորում։
Գլխավոր հերոսը՝ Սևերինը, մի կնոջ հանդեպ ունենում է էրոտիկ երևակայություն, որտեղ այդ կինը նրան նվաստացնում է։ Հզոր ու գեղեցիկ կնոջ իդեալը նա անվանում է «Մուշտակով Վեներա»։ Կարպատյան հանգստավայրում Սևերին հանդիպում է արտասովոր մի այրի կնոջ՝ Վանդա ֆոն Դունաևին, որը գրավում է անտիկ զգայականության փիլիսոփայությամբ և քրիստոնեական ամուսնության նախապաշարմունքների մերժմամբ։ Որոշելով, որ իր առջև նույն «Մուշտակով Վեներան» է, Սևերինը անմնացորդ սիրահարվում է նրան և հրավիրում իրականացնելու իր գաղտնի երևակայությունը։ Սկզբում Վանդան մերժում է, սակայն հետզհետե նրան սկսում է ավելի դուր գալ ու հուզել տիրուհու և ստրուկի խաղը, քան Սևերինին։
Ստեղծագործության բնաբան է ընտրված Հուդիթի գրքից. «Աստված պատժեց նրան և կնոջ ձեռքը տվեց»։
Ստեղծագործությունը մի քանի անգամ էկրանավորվել է։
Վեպը հայերեն է հրատարակվել 2022 թվականին[1]։
Մշակույթի մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Այս վեպի շնորհիվ նվաստացումից ու բռնությունից հաճույք ստանալու միտումը կոչվեց մազոխիզմ։
- Այս վեպի մոտիվներով է գրվել The Velvet Underground խմբի «Մուշտակով Վեներան» երգը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուշտակով Վեներան» հոդվածին։ 
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուշտակով Վեներան» հոդվածին։ Ստեղծագործությունների տեքստԲառարաններ և հանրագիտարաններ Չափորոշչային վերահսկողություն