Մուհամեդ Բադի
Մուհամեդ Բադի արաբ․՝ محمد بديع | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 7, 1943 (80 տարեկան) |
Ծննդավայր | ալ-Մահալլա ալ-Քուբրա, Եգիպտոսի թագավորություն |
Քաղաքացիություն | Եգիպտոսի թագավորություն, Եգիպտոսի Հանրապետություն, Արաբական Միացյալ Հանրապետություն և Եգիպտոս |
Մայրենի լեզու | եգիպտական արաբերեն |
Կրոն | իսլամ |
Կրթություն | Կահիրեի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, անասնաբույժ և համալսարանի դասախոս |
Զբաղեցրած պաշտոններ | General Guide of the Muslim Brotherhood? |
Կուսակցություն | Մուսուլման եղբայրներ |
Անդամություն | Մուսուլման եղբայրներ |
Mohammed Badie Վիքիպահեստում |
Մուհամեդ Բադի (արաբ․՝ محمد بديع), եգիպտացի քաղաքական գործիչ, Մուսուլման եղբայրներ միջազգային իսլամական կազմակերպության եգիպտական բաժնի ղեկավար 2010 թվականի հունվարի 16-ից[1]։ Մինչև բաժնի ղեկավար լինելը նա 1996 թվականին եղել է կազմակերպության ղեկավար մասի անդամ։ Ռազմական հեղաշրջումից հետո, որն ուղղված էր ընդդեմ Մուսուլման եղբայրների քաղաքականությանը, նա ձերբակալվել էր նոր եգիպտական իշխանության կողմից 2013 թվականի օգոստոսի 20-ին[2]։ 2014 թվականի ապրիլի 28-ին նա դատապարտվել է մահապատժի կազմակերպության մյուս ենթադրյալ 682 անդամների հետ միասին[3], սակայն սեպտեմբերի 15-ին մահապատիժը փոխարինվել է ցմահ բանտարկությամբ[4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բադին ծնվել է 1943 թվականի օգոստոսի 7-ին, Էլ-Մահալա-էլ-Կուբրա արդյունաբերական քաղաքում[5]։ 1965 թվականին նա Կահիրեի համալսարանում ստացել է անասնաբույժի որակավորում[6]։ Նույն թվականին Մուսուլման եղբայրներ կաղմակերպության առաջնորդ Սայիդ Կութուբի հետ ձերբակալվել է իշխանության կողմից սկսված պատժիչ արշավի ժամանակ և այնուհետև ռազմական տրիբունալի որոշմամբ դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։ 1974 թվականին Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը ներում է շնորհել կազմակերպության շատ անդամների, այդ թվում` Բադիին։ Ազատ արձակվելուց հետո Բադին սկսում է իր ուսուցչական կարիերան Եգիպտոսի տարբեր համալսարաններում, այնուհետև Բենի Սուեյֆ քաղաքի համալսարանում դարձել է անասնաբուժության պրոֆեսոր։
Ռազմական հեղաշրջում, ձերբակալում և դատ[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի հուլիսի 3-ին Մուսուլման եղբայներ կազմակերպության անդամ և Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին տապալվել է ռազմական հեղաշրջման արդյունքում, որը տեղի էր ունեցել երկրում ընթացող զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին։ Նոր իշխանությունը արգելել են Բադիին և նրան փոխարինողին ինչ-որ տեղ մեկնել։ Հուլիսի 10-ին հրաման է տրվել նրան ձերբակալել«Երկուշաբթի օրը Կահիրեյում բռնություն հրահրելու համար, որի հետևանքով մահացել էր ավելի քան 50 մարդ»։ Ռազմական նշանակության դատախազ Հիշամ Բարաքաթը կարգադրում է սառեցնել նրա ֆինանսական հաշիվները։ Օգոստոսի 20-ին նա և իր երկու փոխարինողները ձեբակալվել են, իսկ դատը նշանակվել է օգոստոսի 25-ին։ Ձերբակալման հետ կապված Մահմուդ Էզատը նշանակվում է Մուսուլման եղբայրներ կազմակերպության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար[7]։
2014 թվականի ապրիլի 28-ի դատական նիտը տևել է ընդամենը 8 րոպե, իսկ Բադիին դատական պաշտպանության հնարավորություն չի տրվել[3]։ Դատարանը նրան մահապատժի է դատապարտել, բայց դատավճիռը փոխարինվել է ցմահ բանտարկությամբ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Muslim Brotherhood: Decision to participate in Friday protest is to preserve unity». Egypt Independent. 2010 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Egypt arrests Muslim Brotherhood leader». Los Angeles Times. 2013 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ 3,0 3,1 Cockburn, Patrick (2014 թ․ ապրիլի 28). «The Death of Justice in Egypt». The Independent. Վերցված է 2014 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Badie and 14 MB leaders sentenced to life for Giza clashes». Mada Masr. 2014 թ․ սեպտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ «Who's Who in Egypt's Muslim Brotherhood». Washington Institute for Near East Policy. September 2012. Վերցված է 2014 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ Profile of Dr Badie: A resilient leader Ikhwan, Retrieved 25 January 2011.
- ↑ «Mahmoud Ezzat named Muslim Brotherhood's new leader». Al Arabiya. 2013 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2014 թ․ հուլիսի 15-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- "Makena Onjerika wins the 2018 Caine Prize", BBC World Service, 3 July 2018.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուհամեդ Բադի» հոդվածին։ |
|