Էլ Մահալլա էլ Քուբրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլ Մահալլա էլ Քուբրա
Էլ Մահալլա էլ Քուբրա

արաբ.`المحلة الكبرى‎

ղպտիերեն` ϯϣⲁⲓⲣⲓ
ԵրկիրԵգիպտոս Եգիպտոս
Այլ անվանումներԴիդուսիյա
ԲԾՄ17±1 մետր
Խոսվող լեզուներարաբերեն
Բնակչություն450 843 մարդ (2008)
Ազգային կազմեգիպտացիներ
Կրոնական կազմիսլամ, ղպտի ուղղափառ եկեղեցի
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ+20 40
Էլ Մահալլա էլ Քուբրա (Եգիպտոս)##
Էլ Մահալլա էլ Քուբրա (Եգիպտոս)

Էլ Մահալլա էլ Քուբրա (արաբ․՝ المحلة الكبرى‎‎ «մեծ տեղ»; ղպտ.՝ ϯϣⲁⲓⲣⲓ), քաղաք հյուսիսային Եգիպտոսում, Նեղոսի դելտայի կենտրոնում, Ղարբիա մուհաֆազի խոշոր կենտրոն[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հայտնի է եղել փարավոնների ժամանակաշրջանից ի վեր և հույներին հայտնի է եղել Դիդոսիա անվանումով, որը նշանակում է «կանեփ», իսկ եգիպտացիներին՝ Դիշայրի (ղպտերեն ՝ ϯϣⲁⲓⲣⲓ), որը նշանակում է «բնակավայր»։ Քաղաքը մշակութային կենտրոն է եղել մինչև ղպտիական և հռոմեական դարաշրջանները։ Մինչ Եգիպտոսի արաբների կողմից նվաճումը, քաղաքը կարևորություն էր ներկայացնում որպես գործվածքների և հագուստի արտադրության կենտրոն։ Արաբների նվաճումից հետո այն ստացել է ներկայիս անվանումը։ 1320 թվականին քաղաքը դարձավ Արևմտյան շրջանի կենտրոն, որն ընդգրկում էր ժամանակակից Կաֆր էլ Շեյխ նահանգը և Ադ Դակահլիա նահանգի որոշ շրջաններ[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարևորությամբ երկրորդ և բնակչության թվաքանակով առաջին քաղաքը Ղարբիա նահանգում։ Բնակչությունը 2008 թվականին կազմում էր 450 833 մարդ, շրջանի բնակչությունը՝ 1000,2 հազար մարդ (2001)։ Բնակչության մեծ մասն աշխատում է տեքստիլի և թեթև արդյունաբերությնաբերական արտադրամասերում։ Բնակչության զգալի մասը զբաղված է նաև առևտրի և կրթության ոլորտներում։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի բազմաթիվ տարրական դպրոցներից, քաղաքն նաև ունի մոտ 6 միջնակարգ դպրոց և 5 քոլեջ։ Երկու հեռուստաալիք՝ ընդհանուր վեցերորդ ալիք Դելտայի համար և տեղական ալիք։

Տրանսպորտ, արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքն ունի երկաթուղային կայարան, այն նաև ճանապարհային կենտրոնական հանգույց է։ Ունի օդանավակայան։ Մանածագործական և տեքստիլ (հիմնականում բամբակի) արդյունաբերության խոշոր կենտրոն է։

Հեռախոսային կոդ - 2043։ Ժամային տարբերություն (Հայաստանին համեմատ)՝ 2 ժամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «كيانات المحافظة». www.gharbeia.gov.eg. Վերցված է 2023 թ․ փետրվարի 9-ին.
  2. «دليل المحلة». mahalla-city.com. Վերցված է 2023 թ․ փետրվարի 9-ին.