Մովսես Գրիգորյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մովսես Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 6 (19), 1905[1] Սասիկ[1] |
Մահացել է | 1995 |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | փիլիսոփա |
Հաստատություն(ներ) | Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության ինստիտուտ[1] և ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր հասարակական գիտությունների ինստիտուտ[1] |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն[2] և փիլիսոփայության պատմություն[2] |
Ալմա մատեր | Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ (1934)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր[1] (1955) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[2] |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Մովսես Մանուկի Գրիգորյան (մարտի 6 (19), 1905[1], Սասիկ[1] - 1995), հայ սովետական փիլիսոփա։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1955), պրոֆեսոր (1958)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մովսես Գրիգորյանը ծնվել է 1905 թվականի հունիսի (19) 3-ին Սասիկ (Բիթլիսի վիլայեթ) գյուղում։ Տասը տարեկան էր Մովսեսը, երբ բռնել է գաղթի ճանապարհը։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նախկին գրաշարին և Ալավերդու ԼԿԵՄ շրջկոմի քարտուղարին գործուղել են սովորելու Անդրկովկասի կոմունիստական համալսարանում։ 1926 թվականին ավարտել է Անդրկովկասի կոմունիստական համալսարանը, նույն թվականին ընդունվել ԽՄԿԿ շարքերը, ղեկավարել է ՀԼԿԵՄ Կենտկոմի ագիտբաժինը, եղել է ՀԿԿ Նոր Բայազետի գավկոմի քարտուղար։ 1930 թվականին ընդունվել է Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտը, որը հաջողությամբ ավարտելուց հետո 1934 թվականին ընդունվել է ասպիրանտուրան։ Աշխատել է ԽՍՀՄ ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում, որպես ավագ գիտական աշխատող։
Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Բանակում խմբագրել է «Հայրենիքի փառքի համար», «Առաջ դեպի հաղթանակ», «Առաջ հանուն հայրենիքի» թերթերը։ Հյուսիսային Կովկասից մինչև Բեռլին է ձգվել ռազմի ճանապարհը։ Պարգևատրվել է Կարմիր աստղի և «Հայրենական մեծ պատերազմի» 2-րդ աստիճանի շքանշաններով, արժանացել է «Մարտական ծառայության համար», «Կովկասի պաշտպանության համար», Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար և բազմաթիվ այլ մեդալների և շնորհակալագրերի[3]։ (1949-1995) դասախոսել է ԽՄԿԿ ԿԿ-ին կից հասարակական գիտությունների ակադեմիայում։ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1944, «Փիլիսոփայության պատմության» I և II հատորներին աշխատակցելու համար)։ Աշխատությունները վերաբերում են արևմտաեվրոպական և ռուսական փիլիսոփայության պատմությանը։ ԽՄԿԿ անդամ՝ 1926 թվականից։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարմիր աստղի շքանշան
- Հայրենական մեծ պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
- «Մարտական ծառայության համար» մեդալ
- «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
- Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար մեդալ
- ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «17-րդ դարի անգլիական մատերիալիզմը»։ Հ. 2-րդ, 1941։
- «Լյուդվիգ Ֆոյերբախ»։ Հ. 3-րդ, Մոսկվա, 1943։
- Английский материализм XVII в․
- История философии, т․ 2, [М․], 1941;
- Мировоззрение Н․ Г․ Чернышевского, в кн․ Чернышевский Н․ Г․, Избр․ философские соч․, т․ 1, [М․], 1950.
- Чаадаев и его философская система, в сб․։ Из истории философии, в․ 2, М․, 1958.
- Курс лекции по истории атеизма, 2 изд․, М․, 1974․
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Մուսաները չլռեցին։ Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ։ Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 227)։ |
- Մարտի 19 ծնունդներ
- 1905 ծնունդներ
- 1995 մահեր
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Կովկասի պաշտպանության համար մեդալակիրներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ փիլիսոփաներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ