Մոնիկա Բոնվիչինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մոնիկա Բոնվիչինի
Ծնվել էփետրվարի 3, 1965(1965-02-03) (54 տարեկան)
ԾննդավայրՎենետիկ, Իտալիա[1]
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա
Ստեղծագործություն(ներ)She Lies?
Մասնագիտությունարվեստների գործիչ, համալսարանի պրոֆեսոր և քանդակագործ
ԱշխատավայրՎիեննայի գեղարվեստի ակադեմիա
Պարգևներ և
մրցանակներ
Ոսկե առյուծ և Award of National Gallery?
Monica Bonvicini Վիքիպահեստում

Մոնիկա Բոնվիչինի (իտալ.՝ Monica Bonvicini, փետրվարի 3, 1965(1965-02-03), Վենետիկ, Իտալիա[1]), իտալացի քանդակագործ, լուսանկարիչ, վիդեո արտիստ, Վիեննայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր: Ակտիվ գործունեություն է ծավալում Իտալիայում, Գերմանիայում և ԱՄՆ-ում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնիկա Բոնվիչինին ծնվել է Վենետիկում: Սովորել է Բեռլինի գեղարվեստի դպրոցում (Hochschule der Künste) և Կալիֆոռնիայի արվեստի ինստիտուտում (Կալիֆոռնիայի Վալենսիա շրջան): Նրա աշխատանքները ցուցադրվել են Բեռլինի բիենալեում (1998, 2003), Ստամբուլի բիենալեում (2003), Վենետիկի բիենալեում (2001, 2005, 2011 և 2015), անհատական ցուցադրություններ է ունեցել Փարիզի, Տոկիոյի պալատում (2002 ), Օքսֆորդի Ժամանակակից արվեստի պատկերասրահում (2003), Չիկագոյի արվեստի ինստիտուտում (2009), Բազելի գեղարվեստի թանգարանում (2009), Կասելի Ֆրիդերիցիան թանգարանում (2011), Մալագայի ժամանակակից արվեստի կենտրոնում (2011), Համբուրգի Deichtorhallen-ում (2012[2]:

2003 թվականից Բոնվիչինին Վիեննայի գեղարվեստի ակադեմիայի քանդակագործության և կատարողական արվեստի ամբիոնի պրոֆեսոր է: 2012 թվականին Լոնդոնի «Էլիզաբեթ թագուհու օլիմպիական զբոսայգու» համար ստեղծել է «Run» լուսային տեղադրումը: Բոնվիչինիի մեկ այլ քանդակ՝ «She Lies», գտնվում է Օսլոյի օպերային թատրոնի նավահանգստում:

Նրա մենագրություններից վերջինը տպագրել է Phaidon Press-ը (2014)[3]:

Ստեղծագործությունները ցուցադրվում են Ցյուրիխի Պիտեր Կիլչման պատկերասրահում, Բեռլինի Կյոնինգ պատկերասրահում[4][5]:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին Վենետիկի բիենալեում արժանացել է Ոսկե առյուծ մրցանակի[Նշում 1], 2005 թվականին Բեռլինում Ազգային պատկերասրահի երիտասարդական մրցանակի, 2013 թվականին Բեռլինում՝ Rolandpreis արվեստի մրցանակի: 2012 թվականին արժանացել է Իտալիայի պատվո շքանշանի[2]:

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Alexander Alberro, Janet Kraynak and Juliane Rebentisch, Monica Bonvicini, Phaidon Press, London, 2014.
  • Harald Falkenberg, Susanne Titz and Bettina Steinbrügge, Monica Bonvicini: Disegni, Distanz, Berlin, 2012.
  • Jan Verwoert, Matthias Mühling and Nikola Dietrich, Monica Bonvicini, DuMont, Cologne, 2009.
  • Dan Cameron and Susanne von Falkenhausen, Monica Bonvicini, Hopefulmonster, Turin, 2000.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Scheda su Monica Bonvicini in arskey

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]