Մոկո Խաչատրյան
Մոկո Խաչատրյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 26, 1969 (54 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ժանր | աբստրակցիոնիզմ |
Հայր | Ռուդոլֆ Խաչատրյան |
Մարիամ Ռուդոլֆի Խաչատրյան (Մոկո Խաչատրյան, սեպտեմբերի 26, 1969, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարչուհի, աբստրակտ նկարչուհի։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային ասոցիացիայի անդամ (1995 )։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիամ Խաչատրյանը ծնվել է 1969 թվականին, Երևանում, գեղանկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանի ընտանիքում։ Ռուդոլֆ Խաչատրյանն աղջկան՝ Մարիամին, երկու տարեկանում Մոկո է անվանել[1]։ 1980-1983 թվականներին սովորել է Գեղագիտության ազգային կենտրոնում, 1983-1987 թվականներին՝ Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1987-1991 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1992 թվականին ստեղծագործական գործունեությունը շարունակել է Մոսկվայում։ 2014 թվականից հիմնականում ստեղծագործել է աբստրակտ ոճով։ Աշխատանքները գտնվում են Երևանի և Քուվեյթի ժամանակակից արվեստի թանգարաններում, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Անգլիայի, Չեխիայի, Հայաստանի, Ռուսաստանի մասնավոր հավաքածուներում[2]։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թվականից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների Փարիզում, Մոսկվայում, Երևանում, Քուվեյթում, Նյու Յորքում, Լոնդոնում, Դուբայում, Ցյուրիխում և այլուր[2]։
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում (1993), Երևանում (2007-2009, 2014[3]), Բեյրութում (2012)[2]։