Մոլդովայի օպերայի և բալետի ազգային թատրոն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մոլդովայի օպերայի և բալետի ազգային թատրոն | |
---|---|
Տեսակ | օպերային թատրոն և շենք |
Երկիր | Մոլդովա |
Գտնվելու վայրը | Քիշնև |
Հիմնադրման ամսաթիվ | 1955 |
Անվանված է | Մարիա Բիեշու |
Երգչախմբի ղեկավար | Անդեյ Յուրկևիչ |
Կայք | nationalopera.md |
Opera and Ballet Theatre, Chișinău Վիքիպահեստում |
Մոլդովայի Մարիա Բիեշուի անվան օպերայի և բալետի ազգային թատրոն, երաժշտական թատրոն Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է 1956 թվականին Մոլդովայի օպերայի, բալետի և դրամատիկ թատրոնի հիման վրա, որն իր հերթին ստեղծվել է 1955 թվականին` մոլդովական երաժշտա-դրամատիկական թատրոնի հիման վրա։ Թատրոնի առաջին ղեկավարը (1956-1964) եղել է կոմպոզիտոր Դավիդ Գերշֆելդը, թատրոնը բացվել է 1956 թվականի հունիսի 9-ին նրա «Գրոզովան» օպերայի բեմականացմամբ։
Առաջին օպերային ներկայացումը՝ Դավիդ Գերշֆելդի «Գրոզովանը» կայացավ 1956 թվականին, առաջին բալետը՝ Բորիս Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը» 1957 թվականին։ 1957 թվականի հուլիսին թատրոնի օպերային և բալետային թատերախմբերը առանձնացան որպես ինքնուրույն կոլեկտիվներ։ Թատրոնը բեմադրում էր մոլդովացի կոմպոզիտորների ստեղծագործությունները. օպերաներ՝ Գերշֆելդի «Աուերելիան» (1959), Ալեքսեյ Ստիրչի «Դոմնիկի սիրտը» (1960, նոր խմբագրությամբ՝ «Հերոսական բալլադ» 1970), բալետներ` Վասիլի Զագորսկիի «Արշալույս» (1960), «Կոտրված թուր» (1960), «Անտոնի և Կլեոպատրա» (1965) և Է. Լազարևի «Արաբեսկներ»-ը (1970), համաշխարհային դասականներ և սովետական կոմպոզիտորների ստեղծագործություններ, այդ թվում օպերաներ՝ Տիխոն Խրեննիկովի «Դեպի փոթորիկ» (1962), Ալեքսանդր Խոլմինովի «Լավատեսական ողբերգություն» (1967), Վիսարիոն Շեբալինի «Ըմբոստի սանձահարումը» (1972), Վիկտոր Դոլիձեի «Կետոն և Կոտեն» (1972), Սերգեյ Ռախմանինովի «Ալեկո»-ն (1973), բալետներ՝ Կարաևի «Ամպրոպի արահետով» (1961), Շոստակովիչի երաժշտության տակ «Օրիորդը և խուլիգանը» (1968), Ռոդիոն Շչեդրինի Ժորժ Բիզեի «Կարմեն-շարանվագ»-ը (1971) և այլն։
Օպերային թատերախումբը ներկայացումներով հանդես էր գալիս Ռումինիա (1957), բալետայինը՝ Բուլղարիայում (1971), և ավելի ուշ՝ աշխարհի շատ երկրներում։
1980 թվականին Քիշնևում կառուցվեց թատրոնի նոր շենքը Շտեֆան Մեծի 152 հասցեում։ Ճարտարապետներն են Ն. Կուրեննոյը, Ա.Գորշկովը, քանդակագործները՝ Վ.Նովիկովը, Նելլի Սաժինան, Բ.Դուբրովինը, Գ.Դուբրովինան։
Թատրոնում պարբերաբար անցկացվում են տարբեր համերգներ և փառատոններ՝ ներառած հանրաճանաչ փառատոն «Հրավիրում է Մարիա Բիեշուն»։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Киртока А., Мануйлов М. Молдавский государственный театр оперы и балета. — Кишинёв, 1960.
- Шехтман Н. И. Молдавский театр оперы и балета // Большая советская энциклопедия. — Т. 16. — С. 446. Архивировано из первоисточника 27 Մայիսի 2005.