Վիկտոր Դոլիձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Դոլիձե
Բնօրինակ անուն վրաց.՝ ვიქტორ ისიდორეს ძე დოლიძე
Ծնվել է հուլիսի 30, 1890({{padleft:1890|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:30|2|0}})
Օզուրգեթ, Օզուրգեթի շրջան, Վրաստան
Երկիր Վրաստան
Flag of the Soviet Union (1936-1955).svg ԽՍՀՄ
Մահացել է մայիսի 24, 1933({{padleft:1933|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:24|2|0}}) (42 տարեկանում)
Թիֆլիս, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Դաշնային (Ֆեդերատիվ) Հանրապետություն, ԽՍՀՄ
Ժանրեր օպերա
Մասնագիտություն կոմպոզիտոր

Վիկտոր Իսիդորի Դոլիձե (վրաց.՝ ვიქტორ ისიდორეს ძე დოლიძე, հուլիսի 30, 1890({{padleft:1890|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:30|2|0}}), Օզուրգեթ, Օզուրգեթի շրջան, Վրաստան - մայիսի 24, 1933({{padleft:1933|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:24|2|0}}), Թիֆլիս, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Դաշնային (Ֆեդերատիվ) Հանրապետություն, ԽՍՀՄ), վրացի և օսեթ կոմպոզիտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Դոլիձեն ծնվել է Քութայիսի նահանգի Օզուրգեթ քաղաքում[1], աղքատ ընտանիքում[2]:Սովորել է Թիֆլիսի առևտրական ուսումնարանում։ 1910 թվականին մանդոլինահարների մրցույթում գրավել է առաջին տեղը[2]:

Ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվել է Կիևի առևտրային ինստիտուտ, որտեղ սովորելուն զուգահեռ հաճախել է երաժշտական դպրոց՝ ջութակի ու կոմպոզիցիայի դասարաններ։ 1917 թվականին ավարտել է ուսումնարանն ու վերադարձել է Վրաստան, սկսել է զբաղվել երաժշտությամբ[2]:

Վիկտոր Դոլիձեն գրել է մի շարք օպերաներ, այդ թվում՝ վրացական առաջին կատակերգական օպերան՝ «Քեթո և Կոտե», որի լիբրետոն 1919 թվականին գրել է ինքը Ավքսենտի Ցագարելիի Խանումա կատակերգության հիման վրա։ Մասնագիտական գրականության մեջ այդ ստեղծագործությունը կոչվում է նաև օպերետ:

1920-ական թվականների վերջին ու 1930-ական թվականների սկզբին զբաղվել է օսեթական երաժշտական բանահյուսության նմուշների հավաքման ու ձայնագրման աշխատանքներով։ Գրել է նվագախմբային մինիատյուրներ («Օսեթական լեզգինկա», «Հրավերի պար»՝ «Խոնգա-կաֆթ» և այլն)։ 1931 թվականին Վիկտոր Դոլիձեն սկսել է աշխատել «Զամիրա» օպերայի վրա, որ գրել է օսեթական «Չերմեն» ու «Զամիրա» ազգային լեգենդների հիման վրա (օպերան մնացել է անավարտ)։

Մահացել է 1933 թվականի մայիսի 24-ին Թբիլիսիում[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Биография Виктора Долидзе
  2. 2,0 2,1 2,2 Большая советская энциклопедия. Гл. ред. Б. А. Введенский, 2-е изд. Т. 15. Докеры — Железняков. 1952. 652 стр., илл.; 60 л. илл. и карт.
  3. Victor Dolidze's biography (ռուս.)