Մկրտիչ Տոնոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մկրտիչ Տոնոյան
Mkrtich portrate.jpg
Ի ծնեՄկրտիչ Ալֆիկի Տոնոյան
Ծնվել էսեպտեմբերի 21, 1974 (48 տարեկան)
ԾննդավայրԵրևան
ԱզգությունՀայ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
Commons-logo.svg Mkrtich Tonoyan Վիքիպահեստում

Մկրտիչ Ալֆիկի Տոնոյան (սեպտեմբերի 21, 1974(1974-09-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, արվեստագետ, Արցախյան ազատամարտի մասնակից, «Ակոս» մշակութային ՀԿ-ի նախագահ և ԱՄՀԼ ՀԿ-ի «Գեղարվեստական կոմունա» արվեստագետների կացարան ծրագրի համահիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-1995 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկար բաժնում։ Դեռ պատանեկան տարիներից լինելով ակտիվ հասարակական գործունեության մեջ, 1989 թվականի վերջերին մի խումբ համախոհ ընկերների հետ հիմնում են «Ազգային լեգեոն» երիտասարդական կամավորական ջոկատը, որի կազմում 1992 թվականի սկզբից մինչև 1994 թվականի հրադադարը մասնակցել է Արցախյան պատերազմին[1]։ 1994 թվականի ապրիլի 15-ին վիրավորվել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի ազատագրման ժամանակ։ 1996-2002 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետում։ Հայաստանի նկարիչների միության անդամ է։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսմանը զուգահեռ աշխատել է բանակում և զբաղվել ակտիվ հասարակական գործունեությամբ։ Գրել է հոդվածներ, ունեցել հեռուստաելույթներ մշակութային հիմնախնդիրների, հայ արվեստի ժառանգության և համաշխարհային գործընթացների մասին։ 1994 թվականից եղել է Ալեքսանդր Մելքոնյանի աշակերտը, ով հիմնել է մի նոր ուղղություն հայկական կոնցեպտուալ արվեստում, այն կոչելով՝ «Ռազմական գեղարվեստ»։ 2002 թվականին հիմնել է «Ակոս» մշակութային ՀԿ-ն և գործում է արվեստի դաշտում՝ հորինելով և իրականացնելով նաև ժամանակակից արվեստի նախագծեր, մասնակցելով բազմաթիվ հայաստանյան և միջազգային ցուցահանդեսների և այլ միջոցառումների։ 2006 թվականին հիմնել է «Ակոս-ՀՀԱԿ» (Հասարակական հետազոտությունների արտ կենտրոն) արվեստագետների միջազգային կացարան ծրագիրը Հայաստանում և ղեկավարում է այն։ 2008 թվականին Սուսաննա Գյուլամիրյանի հետ միասին հիմնել են «Գեղարվեստական կոմունա» արվեստագետների միջազգային կացարան ծրագիրը ԱՄՀԼ-ի ներքո, որը ղեկավարել է մինչև 2009 թվականը։ Այժմ ղեկավարում և զարգացնում է «Ակոս-ՀՀԱԿ» արվեստագետների միջազգային կացարան ծրագիրը՝ համագործակցելով հայկական, տարածաշրջանային ու միջազգային արվեստի կենտրոնների և ցուցասրահների հետ[2]։ 2013 թվականի հունվարին նշանակվում է «Աջակցություն ինքնորոշված Արցախին» ֆրանսահայ բարեգործական միության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար, որի հետ դեռ 2006 թվականից համագործակցում էր կամավորական հիմունքներով՝ համակարգելով Հայաստանում և Արցախում իրականացվող կրթամշակութային բարեգործական ծրագրերը[3]։
1994-1999 թվականներին եղել է Զոհված մարտիկների հիշատակը հավերժացնող «Ելին ի բոցոյն» խորագրի ներքո պարբերաբար անցկացվող մեծարման երեկոների կազմակերպիչներից մեկը։
1996-1997 թվականներին թղթակցել է «Երևանյան օրեր» թերթին։
1997-1999 թվականներին ծառայել է Երևանի կայազորի «Սպայի տանը» որպես նկարիչ։
1999-2001 թվականներին աշխատել է Երևանի կամերային երաժշտության տանը և Երևանի օպերայի և բալետի թատրոնում որպես նկարիչ։
2005 թվականի սկզբին նորից ծառայության է անցնում ՀՀ պաշտպանության համակարգում՝ «Փոքր Մհեր» կադետական դպրոցում, սակայն, սեպտեմբերին ծառայության ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զորացրվել է։
Պատերազմի մասնակցությունը և նրա պատճառած ավերածությունների ականատես լինելը, կյանքի և մահվան սահմանագծում գտնվելը մեծ հետք է թողել նրա ստեղծագործական ուղղության և մտածելակերպի վրա։ 2002 թվականից արվեստի ակադեմիան ավարտելուց հետո, նա սկսեց նաև իր ստեղծագործական փորձառությունը որպես կոնցեպտուալ նկարիչ, շարունակելով ստեղծագործել Ալեքսանդր Մելքոնյանի հիմնած «Ռազմական գեղարվեստ» ուղղությունը։ Իր ստեղծագործական նախագծերում հաճախակի ներկայանում է «Լեգեոնական» (Legeoner) մականվամբ, ինչն արտացոլում է նաև իր պատերազմական և բանակային անցյալը՝ կապելով այն ստեղծագործական ուղու հետ։ Մասնակցել է բազմաթիվ ազգային և միջազգային արտ միջոցառումների և ցուցահանդեսների, ինչպես նաև ելույթ ունեցել մի շարք նշանավոր միջազգային բուհերում Հայաստանի ժամակակից արվեստի զարգացման ու նորահայտ «Ռազմական գեղարվեստ» ուղղության մասին։
Իր ստեղծագործական գործունեությանը զուգահեռ՝ Տոնոյանը շարունակում է զարգացնել իր հիմնած «Արվեստարան» արվեստագետների միջազգային կացարան ծրագիրը, որը նա համարում է հասարակական ներգրավվածություն ունեցող ստեղծագործության ձև, ջանալով ընդլայնել դրա աշխարհագրությունը Հայաստանում՝ ներգրավելով Արցախը և Հայաստանի սահմանամերձ գոտիները։ Նա շարունակում է ուսումնասիրել նմանատիպ նախագծերի միջազգային փորձը, որի համար ստացել է մի քանի միջազգային դրամաշնորհներ այդ ուսումնասիրությունների համար։

Մկրտիչ Տոնոյանի արվեստանոցում

Ազգային և միջազգային արտ միջոցառումներ և ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գյումրու ժամանակակից արվեստի բիենալե, Հայաստան
  • «Արտիստերիում» ժամանակակից արվեստի ամենամյա փառատոն, Թբիլիսի[4]
  • «FormVerk» արվեստի տարածք, Շվեդիա[5]
  • «HweiLan» միջազգային արվեստագետների աշխատաժողով, Թայվան[6]
  • Սալոնիկի միջազգային բիենալե, Հունաստան[7]
  • Stuttgarter Kunstverein, Գերմանիա[8]
  • «Ջրի աշտարակ» Արտ-փառատոն, Բուլղարիա[9]
  • Cló արվեստի տարածքում, Իռլանդիա[10] Galerie La Vielle Poste և Լառոք Արտ-փառատոն, Ֆրանսիա[11]
  • Artcore ցուցասրահ, Փարիզ, Ֆրանսիա
  • «Սուպերմարկետ» Արտ-տոնավաճառ, Շվեդիա[12]
  • «18-րդ փողոց» արվեստի կենտրոն, Լոս Անջելոս, ԱՄՆ[13]
  • Լիդսի համալսարան, Մեծ Բրիտանիա[14]
  • «Յուկոբո» արվեստի տարածք, Տոկիո, Ճապոնիա[15]
  • Ռեջայնաի համալսարան, Կանադա[16]
  • «Սարաևոի ձմեռը» արտ-փառատոն, Բոսնյա-Հերցոգովինա[17] համագործակցելով Հարավ Կորեական «9 վիշապների գլուխներ» կազմակերպության հետ[18],
  • Մայորկայի տրանսլոկալ հանդիպում սիմպոզիում և աշխատաժողով, Խուան Միրոյի տուն-թանգարան, Պալմա[19]
  • Կան Գելաբերդ ցուցասրահ
  • Բինիսալեմ, Մայորկա, Իսպանիա, Օստրավայի համալսարան, Չեխիա[20]
  • ISIS արվեստի կենտրոն, Նյու Քասլ, Մեծ Բրիտանիա[21]
  • «Արտ պրոսպեկտ» հանրային արվեստի փառատոն, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[22]

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000 Հայաստանի երիտասարդ նկարիչները, Երևան, Հայաստան
  • 2003 Արվեստի միջազգային փառատոն, «Կովկասյան ալիատորիա», Բաթում, Վրաստան
  • 2003 Երիտասարդական ցուցահանդես, Երևան, Հայաստան
  • 2004 «Կենտավրոսների պանթեոն», Ժամանակակից արվեստի միջազգային բիենալե Գյումրի, Հայաստան
  • 2005 Արվեստի միջազգային փառատոն «Դիալոգ», Բաթում, Վրաստան
  • 2006 Հայկական բաց համալսարան, «Վտանգի գոտի» աշխատանքային ծրագիր, Երևան, Հայաստան
  • 2006 Ժամանակակից արվեստի միջազգային բիենալե, Գյումրի, Հայաստան
  • 2006 «Վտանգի գոտի. Անցում», Բիշկեկի ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես, Բիշկեկ, Ղրղզստան
  • 2006 weiLan միջազգային նկարիչների արվեստանոց, Հուալիեն, Տայվան
  • 2007 «Կապույտ անհունը», խմբակային, Հայաստան-Ֆրանսիա երկխոսություն, Փարիզ, Ֆրանսիա
  • 2007 1-ին Սալոնիկի ժամանակակից արվեստի բիենալե, Հնէաբանության պետական թանգարան, Սալոնիկ, Հունաստան
  • 2007 «Թղթե նավակի մեծ նավարկությունը» անհատական ցուցահանդես, Stuttgarter Kunstverein, Շտուտգարտ, Գերմանիա
  • 2008 «Դեմոբիլիզացիա», համադրություն, 6-րդ Գյումրու ժամանակակից արվեստի բիենալե, Գյումրի, Հայաստան
  • 2009 «Դոնեգալ», համադրություն, "Living Archive", Min an Lea, Clo, Դոնեգալ, Իռլանդիա
  • 2010 «Երկիրը բուժելու գործողություն» վիդեո-համադրում, 26-րդ Սարայեվոի միջազգային առտ փառատոն, Բոսնիա-Հերցոգովինա
  • 2010 վիդեո-համադրություն, Ջրի Աշտարակ 2010 արտ-փառատոն, Սոֆիա, Բուլղարիա
  • 2010 «Անցյալն ապագայում», 3-րդ Թբիլիսիի միջազգային արվեստի ցուցահանդես «ԱՐՏԻՍՏԵՐԻՈՒՄ 2010», Թբիլիսի, Վրաստան
  • 2011 Վիդեո-արտ «Դոնեգալ» Արտիստերիում 2011, Թբիլիսի, Վրաստան
  • 2011 The Festival Rues d’Été of Graulhet և 1-ին Լարոքի արտ-փառատոն, Ֆրանսիա
  • 2011 «Ռազմական տեսարվեստ» վիդեո նախագիծ, «Ջրի աշտարակ» արտ-փառատոն 2010, Սոֆիա, Բուլղարիա
  • 2011 «Սուպերմարկետ 2011» արտ-տոնավաճառ, Ստոկհոլմ և «Ռազմական գեղարվեստ» աշխատաժողով և ցուցահանդես, Էսկիլստունա, Շվեդիա
  • 2012 «Սամկուրա» նախագիծ, Սալոնիկ, Հունաստան
  • 2012 8-րդ Գյումրու ժամանակակից արվեստի բիենալե
  • 2012 «Ժամանակակից արվեստը գյուղական բնակավայրերում», Լարոքի արտ-փառատոն, Ֆրանսիա
  • 2013 Հետազոտական ռեզիդենսի Եղեռնի տարելիցին նվիրված 2015 թվականի ցուցադրությանը պատրաստվելու համար, Ռեջայնա, Կանադա
  • 2013 «Բաթումի բակերի պատմություն» հանրային արվեստի փառատոն, Վրաստան
  • 2013 «Մայորկա տրանսլոկալ հանդիպում» սիմպոզիում և աշխատաժողով Խուան Միրոյի տուն թանգարանում, Պալմա և Բինիսալեմ, Իսպանիա
  • 2013 «Ժամանակակից արվեստը գյուղական բնակավայրերում», Լարոքի արտ-փառատոն, Ֆրանսիա
  • 2014 3-րդ Արտ պրոսպեկտ հանրային արվեստի փառատոն, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
  • 2014 նախաձեռնել և համադրել է «Գյումրվա պատումներ» հանրային արվեստի նախագիծը Գյումրիում
  • 2014 «Ժամանակակից արվեստը գյուղական բնակավայրերում», Լարոքի արտ-փառատոն, Ֆրանսիա
  • 2014 Արտ-հետազոտական ռեզիդենսի «Յուկոբո» կենտրոնում, մասնակցություն «Միկրոռեզիդենս» ֆորումին, Տոկիո, Ճապոնիա

Մեջբերումներ Մկրտիչ Տոնոյանից[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Իմ արվեստն իմ անհամաձայնությունն է մերօրյա աշխարհակառույցի հետ և այն բացահայտելու ու փոխելու փորձ։ Aquote2.png
Aquote1.png Երբ ես բացահայտեցի, որ գեղեցիկը չի կարող փրկել աշխարհն այլևս, սկսեցի մտածել նոր էսթետիկայի և արվեստագետի նոր դերի ու դիրքի մասին, որը գալիս է ժամանակակից արվեստի հոսանքների հետ։ Aquote2.png
Aquote1.png Կոնցեպտուալ արվեստն ինձ հնարավորություն է տալիս ավելի բարձր խոսել և հայտարարել իմ գաղափարների և դիրքի մասին, որը գալիս է իմ կենսափորձից։ Կոնցեպտուալ արվեստում ես հետևում եմ «Ռազմական գեղարվեստ» ուղղությանը, որը Հայաստանում հիմնել է Ալեքսանդր Մելքոնյանը, և իմ առաջին քայլերն այս դաշտում արել եմ իր օգնությամբ։ Aquote2.png
Aquote1.png «Ռազմական գեղարվեստը» ճանաչում է իրականությունը և վերլուծում այն, պատերազմելու գիտության տեսանկյունից, որը հենց մարդկության պատմությունն է։ Պատերազմը կյանքի մի մասն է, որտեղ ավանդույթները ձևավորվել են էքստրեմալ իրավիճակներում` կյանքի և մահվան սահմանագծում։ Այստեղ գոյության փիլիսոփայությունը համարվում է գլխավոր մտածելակերպն աշխարհը ռազմական մշակույթի և «գեղագիտության» միջոցով ընկալելու համար։ Ուսումնասիրելով պատերազմը որպես բոլոր տեսակի անհամաձայնությունների և գերիշխելու մղման սարսափելի արդյունք, արվեստագետը պետք է գտնի այս ողբեգությունից խուսափելու ուղիներ և առաջարկի դրանք քաղաքագետներին։ Մարդու «հին ուտոպիաները» ձախողվեցին` մշակութային, կրոնական, քաղաքական։ Մենք դեռ չենք փորձել «հոգևոր ուտոպիան»... Aquote2.png
Aquote1.png Ամենամեծ մշակույթն աշխարհում համարում եմ մարդ արարածին` իր «աստվածակերպության» գաղափարով, իր երազող հոգով և ներքին հուզական աշխարհով։ Իմ արվեստում ես ուզում եմ գտնել թե ո՞րն է մարդու Նոր ուտոպիան, որտեղ կգերիշխի միայն Սերը և Ստեղծագործ Ոգին։ Aquote2.png


Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014 Կատալոգ «Միկրոռեզիդենս» ֆորում 2014, Տոկիո, Ճապոնիա
  • 2014 Կատալոգ «18-րդ փողոցի» արվեստի կենտրոն այցելած արվեստագետները, Լ. Անջելոս, ԱՄՆ
  • 2013 Ամսագիր “Arts Illustrated”, Vol 01, Issue 04 (dec 2013 - jan 2014 | FEATURE) էջ 46
  • 2012 Կատալոգ, ՀՀ նկարիչների միության 80 ամյակին նվիրված, Երևան
  • 2012 Կատալոգ, «Սամկուրա» նախագիծ, Սալոնիկ, Հունաստան
  • 2011 «Արտիստերիում» ժամանակակից արվեստի և մշակութային ամսագիր, Թբիլիսի, Վրաստան
  • 2011 Կատալոգ, Արտիստերիում 2011 ժամանակակից արվեստի փառատոն, Թբիլիսի, Վրաստան
  • 2011 Կատալոգ, «Սուպերմարկետ 2011» Ստոկհոլմ, Շվեդիա
  • 2011 Մշակութային ամսագիր «Օրեր», Պրահա, Չեխիա
  • 2010 «Տրանսրելեյշն» ժամանակակից արվեստի միջազգային սիմպոզիում, Թբիլիսի, Վրաստան
  • 2010 Կատալոգ, «ԱՐՏԻՍՏԵՐԻՈՒՄ 2010», Թբիլիսիի միջազգային 3-րդ ցուցահանդես
  • 2010 Էլ.- կատալոգ, Սոֆիայի «Ջրի աշտարակ» արվեստի փառատոն 2010 թ.
  • 2010 Կատալոգ, «Սարայեվոի ձմեռ 2010», Սարայեվոի միջազգային փառատոն
  • 2008 Հարցազրույց, Ռեզ Արտիս 2008 թվականի համագումարի և կոնֆերանսի մասին կատալոգ, Ամստերդամ, Նիդերլանդներ։
  • 2007 Հայաստանի նկարիչների միության 75 ամյակին նվիրված կատալոգ, Երևան։
  • 2007 Կատալոգ, Սալոնիկի Ժամանակակից արվեստի 1-ին Բիենալե «Հետերոտոպիաներ», Սալոնիկ, Հունաստան։
  • 2007 "CORD" ժամանակակից արվեստի ամսագիր, Ֆրանսիա։
  • 2007 Ալմանախ՝ ։Art Asia Pacific Almanac 2007"։
  • 2007 Ամսագիր "Le Journal des Art" N253։
  • 2007 Կատալոգ, HweiLan Արվեստագետների միջազգային սիմպոզիում, ք. Հուալիեն, Թայվան։
  • 2006 Կատալոգ, 5-րդ Գյումրու ժամանակակից արվեստի բիենալե։
  • 2006 Կատալոգ, «Ռիսկի գոտի. Անցում» Բիշկեկի արվեստի միջազգային ցուցահանդես, Ղրղստան։
  • 2004 Կատալոգ, 4-րդ Գյումրու ժամանակակից արվեստի բիենալե։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակոս (մշակութային ՀԿ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մկրտիչ Տոնոյան. «Ես ռազմադաշտային մտավորական եմ»
  2. «Երբ գնացինք պատերազմ` սոցիալիզմ էր, երբ վերադարձանք` արդեն կապիտալիզմ էր». Մկրտիչ Տոնոյան
  3. Աջակցություն ինքնորոշված Արցախին
  4. «Արտիստերիում» ժամանակակից արվեստի ամենամյա փառատոն
  5. «FormVerk» արվեստի տարածք»։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-17-ին։ Վերցված է 2014-10-30 
  6. HweiLan միջազգային արվեստագետների աշխատաժողով
  7. Սալոնիկի միջազգային բիենալե
  8. Stuttgarter Kunstverein, Գերմանիա
  9. Ջրի աշտարակ» Արտ-փառատոն, Բուլղարիա
  10. Cló արվեստի տարածքում
  11. Լառոք Արտ-փառատոն
  12. Սուպերմարկետ» Արտ-տոնավաճառ
  13. 18-րդ փողոց» արվեստի կենտրոն
  14. Լիդսի համալսարան
  15. Յուկոբո» արվեստի տարածք
  16. Ռեջայնաի համալսարան
  17. «Սարաևոի ձմեռը» արտ-փառատոն»։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-28-ին։ Վերցված է 2014-10-30 
  18. Սարաևոի ձմեռը» արտ-փառատոն
  19. Խուան Միրոյի տուն-թանգարան
  20. Օստրավայի համալսարան, Չեխիա
  21. «ISIS արվեստի կենտրոն»։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-18-ին։ Վերցված է 2014-10-30 
  22. «Արտ պրոսպեկտ» հանրային արվեստի փառատոն»։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-26-ին։ Վերցված է 2014-10-30 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]