Ակոս (մշակութային ՀԿ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ակոս (այլ կիրառումներ)

Ակոս, մշակութային հասարակական կազմակերպություն, որը հիմնադրվել է 2002 թվականին՝Երևանում։ Նպատակն է նպաստել Հայաստանի մշակութային և գիտատեխնիկական առաջանթացին, ինչպես նաև ներքին անհրաժեշտությունից բխող տեսական մտքի զարգացմանը։ Այն նմանատիպ միջազգային կառույցների մոդելն է Հայաստանում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակոսի մշակութային ՀԿ-ն հիմնվել է 2002 թվականի մարտին։ Առաջին նախագահը՝ Վահագն Նազարյան (2002-2009 թթ.) 2006 թվականին Ակոսի անդամ, նկարիչ, ազատամարտիկ Մկրտիչ Տոնոյանը ՀԿ-ի կազմում հիմնել է «Հասարակական հետազոտություների մշակութային կենտրոնը», որը 2006 թվականից իրականացնում է «Արվեստագետների ստեղծագործական կացարան» ծրագիրը, որի միջոցով Ակոսի գործունեությունը տարածվում է Հայաստանի սահմաններից դուրս։ Այն Հայաստանում իրականացնում է միջազգային մշակութային փոխանակումների մի ծրագիր, որն արդեն բավական հայտնի ու տարածված էր արևմտյան աշխարհում «Արվեստագետները կացավայրում» (Artists in Residence) անունով և հետխորհրդային տարածքում համարվում է առաջին նախաձեռնություններից մեկը, որ ինտեգրվեց նմանատիպ գործունեություն ծավալող միջազգային ցանցային կառույցներին։ Այն իրենից ներկայացնում է «Արվեստագետների ստեղծագործական կացարան» որտեղ հրավիրված արտասահմանցի արվեստագետները տեղի արվեստագետների հետ հանդիպում են և համագործակցելով հասարակական ներգրավածություն ունեցող արվեստի նախագծեր են իրականացնում։ Ստեղծվում են անձնական և ինստիտուցիոնալ մշակութային կապեր, որոնք նպաստում են հետագայում փոխայցելությունների զարգացմանը և Հայաստանի ժամակակից արտ-լանդշաֆտն ավելի տեսանելի դարձնում աշխարհում։ Ծրագիրը նպատակ ունի նաև աջակցել ստեղծագործելու ավանդական և ժամանակակից ձևերի զարգացմանը Հայաստանում, կազմակերպել, համակարգել և իրականացնել արվեստի նախագծեր՝ ցուցահանդեսներ, հավաքույթներ, հետազոտական քննարկումներ, սեմինարներ Հայաստանում և արտասահմանում։ Խրախուսվում են Հայաստանի հասարակական-քաղաքական և մշակութային իրավիճակը համաշխարհային գործընթացների ֆոնի վրա ուսումնասիրվող նախագծերը[1]։

Նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ակոս» հասարակական մշակութային կազմակերպությունը նպաստում է Հայաստանի և Սփյուռքի մշակութային ինտեգրացման գործին, աջակցում է երիտասարդության շրջանում քաղաքացիական դաստիարակության առաջավոր մեթոդների որոնմանը և կիրառմանը, մշակութային արշավների տեսքով կազմակերպում հայաստանյան, սփյուռքի և օտարազգի երիտասարդ արվեստագետների համատեղ ստեղծագործական հավաքներ Հայաստանի տարբեր անկյուններում՝ նրանց ծանոթացնելով հայրենի լեռնաշխարհի հայկական հատվածին և պատմամշակութային ժառանգության տարբեր շերտերին՝ շեշտը դնելով հայկական առանձնահատկության վրա, նպաստում է Հայաստանի տարածքում և նրանից դուրս սփռված պատմաճարտարապետական հուշարձանների պահպանմանը և վերականգմանը, արդյունավետ շահագործմանը՝ որպես անվճար աշխատուժ համագործակցելով պետական, հասարակական և միջազգային կառույցների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, սփյուռքի և Հայ եկեղեցու հետ, աջակցում մշակույթի և գիտության երիտասարդ ու սկսնակ գործիչների ստեղծագործությունների ցուցահանդեսների, գործերի հրատարակումների, սկավառակների ու ձայներիզների թողարկման աշխատանքներին և զանգվածային այլ միջոցառումներին։

Համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ակոսի» հետ համագործակցելով՝ արվեստագետներն ու տեսաբանները հնարավորություն են ունենում հանդիպել Ակոս այցելած օտարերկրյա արվեստագետներին և տեսաբաններին և համագործակցել նրանց հետ։
2006 թվականից սկսած «Ակոսը» համագործակցում է Cló մշակութային կազմակերպության հետ, որը գտնվում է Իռլանդական Գելթաղտում, այսինք այսօրվա Իռլանդիայի իռլանդախոս հատվածում։ Համագործակցության հիմնական ուղղությունը մշակութային փոխայցելություններն ու նախագծերի փոխանակումներն են։ Cló-ն մի նախաձեռնություն է, որը տեղի համայնքի և օտարերկրյա արվեստագետների միջև համագործակցության և ստեղծագործական փոխանակումների հարթակ է տրամադրում։
2007 թվականից սկսած ԱԻԱ-ն (Աջակցություն Ինքնորոշված Արցախին) համագործակցում է Հայաստանյան «Ակոսը» մշակութային ՀԿ-ի հետ սոցիալական և մշակութային-կրթական ծրագրերի իրականացման ոլորտներում։ Ակոսը նաև մի քանի հեղինակավոր միջազգային ցանցային կազմակերպությունների լիարժեք անդամ է․ մասնավորապես՝ Ռեսարտիս ռեսիդենսիների համաշխարհային ցանց www.resartis.org Տրանսարտիստ[2], Արվեստագետների համայնքների դաշինք[3], Միկրոռեզիդենս[4]։ Ակոսի նախագահ Մկրտիչ Տոնոյանը Միկրոռեզիդենս ցանցի համահիմնադիր անդամներից մեկն է, որի գլխամասը գտնվում է Տոկիոյում, և ակտիվորեն մասնակցում է ռազմավարության մշակմանը։ [5][6][7]։

«Ակոս» արվեստագետների կացարան[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին համագործակցելով Սուսաննա Գյուլամիրյանի հետ Ակոսի «Արվեստագետները կացավայրում» ծրագրի հիմքի վրա հիմնվում է «Արվեստի գործարան» արվեստագետների միջազգային կացարան ծրագիրը (որը կարճ ժամանակ անց Ս. Գյուլամիրյանի առաջարկով անվանափոխվում է «Արտ կոմունաի» ) և գործում ԱՄՀԼ-ի ներքո։ 2009 թվականի նոյեմբեր ամսին «Ակոս» մշակութային ՀԿ-ի խորհրդի կողմից ՀԿ-ի նախագահ է ընտրվում Մկրտիչ Տոնոյանը, ով առ այսօր ղեկավարում և զարգացնում է «Ակոս» մշակութային ՀԿ-ն և «Արվեստարան»՝ արվեստագետների միջազգային կացարան ծրագիրը՝ համագործակցելով հայկական, տարածաշրջանային ու միջազգային արվեստի կենտրոնների և ցուցասրահների հետ։ «Արվեստագետների ստեղծագործական կացարան» ծրագրի շրջանականերում պարբերաբար իրականացվում են միջազգային մշակութային փոխանակումների նախագծեր ու ծրագրեր։ «Ակոս» արվեստագետների ստեղծագործական կացարան (արվեստագետները կացարանում՝ Artist-in-Residence) ծրագիրը մի նախագիծ է, որը նպաստում է արվեստի տարբեր ճյուղերի և մշակութային միջազգային հավաքներին և փորձի փոխանակումներին Հայաստանում և արտասահմանում՝ հայ արվեստագետների պարտադիր մասնակցությամբ։ Մասնակիցների համար հնարավորություն է ստեղծվում ապրել և ստեղծագործել ըստ նախապես հաստատված նախագծի, ներգրավելով տեղի հետաքրքրված և մասնագիտական ներուժը։ Ծրագրին մասնակցում են արվեստագետներ կերպարվեստի, արվեստի տեսության, արվեստագիտական հետազոտության, կոմպոզիտորական, արհեստների, պարի, թատրոնի, դրամատուրգիայի, ռեժիսուրայի և այլ ոլորտներից։ 2006 թվականից մինչև 2015 թվականի սկիզբն Ակոսի «Արվեստարանը» հյուրընկալել է 127 միջազգային արվեստագետ և 12 հայ երիտասարդ արվեստագետներ հնարավորություն են ստացել մասնակցել տարբեր տևողության նմանատիպ ծրագրերի արտասահմանում։ «Արվեստարանի» ստեղծած ստեղծագործական հարթակի վրա առ այսօր ավելի քան 50 հայ արվեստագետներ և արվեստասերներ ակտիվորեն ներգրավված են եղել նախագծերի մեջ որպես համագործակցող նկարիչներ, թարգմանիչներ, խմբագրողներ և համակարգողներ։ «Արվեստարանը» իրականացվել է բացի Երևանից նաև Հայաստանի տարբեր մարզերում և Արցախում՝ գտնելով տեղում հետաքրքրված մարդկանց հյուրընկալելու օտար արվեստագետին և կամավոր հիմունքներով աջակցելու նախագծի իրականացմանը։ Առ այսօր ներգրավվել են Գյումրի, Ճամբարակ, Սիսիան, Գորիս, Վանաձոր, Շուշի, Ստեփանակերտ, Մարտակերտ, Բերձոր, Արամուս, Գառնի, Գողթ, Արարատի մարզի Փոքր Վեդի, Վանաշեն և Զորակ գյուղերը, Եղեգնաձոր, Արմավիր, Շիրակի մարզի Հոռոմ և Մանթաշ գյուղերը։

Ակոս-ի նախագահությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թաթուլ Մկրտչյան՝ տեսաբան, Ակոս-ի համահիմնադիր։
  • Մկրտիչ Տոնոյան` նկարիչ, Ակոս-ի նախագահ, «Ակոս» արվեստագետների կացարանի հիմնադիր։
  • Հայկ Նավասարդյան՝ երաժիշտ՝ գործիքավորող, դաշնակահար։
  • Վահագն Համալբաշյան՝ նկարիչ, Ակոս-ի արվեստագետների կացարանի համակարգող։
  • Մերի Տոնոյան՝ սննդի անվտանգության մասնագետ, Ակոսի արվեստագետների կացարան ծրագրի համակարգող։

Միջազգային խորհրդատուների նախագահություն․

  • Իան Ջոյս - Cló Ceardlann na gCnoc, Donegal, գեղարվեստական տնօրեն, Իռլանդիա։
  • Ռաշել Վիլդեր Նոուլս - կերպարվեստի պրոֆեսոր, Քովենտրի համալսարանի ավագ դասախոս, Մ․ Բրիտանիա
  • Կենեթ Գ․ Հայ - կերպարվեստի դոկտոր-պրոֆեսոր, Լիդսի համալսարանի ավագ դասախոս։
  • Լիդիա Մաթեուս - արվեստի քննադատ և պատմության պրոֆեսոր, ակադեմիական ծրագրի ղեկավար, Նյու Յորքի Parsons The New School for Design

Դեյվիդ Սոլի - նկարիչ, ԱՄՆ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Friendly meeting at the AGBU office with the artist Mkrtich Tonoyan, who participated at the Water Tower Art Fest 2011, «Ջրի աշտարակ» 2011 փառատոն(չաշխատող հղում)
  2. «Welcome to TransArtists.org». www.transartists.org. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  3. «Alliance of Artists Communities | Advocacy and Support for Artist Residency Programs». artistcommunities.org. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  4. «Microresidence Network». microresidence.net. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  5. Աջակցություն ինքնորոշված Արցախին և Ակոս ՄՀԿ
  6. «Ակոս ՄՀԿ, Երևան, Հայաստան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
  7. youkobo ArtSpace, Մկրտիչ Տոնոյան, «Ակոս» ՄՀԿ հիմնադիր

Արտաքին աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]