Միքայել Ուսեյնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միքայել Ուսեյնով
ադրբ.՝ Mikayıl Ələsgər oğlu Useynov
Դիմանկար
Ծնվել էապրիլի 6 (19), 1905
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհոկտեմբերի 7, 1992(1992-10-07) (87 տարեկան)
Մահվան վայրԲաքու, Ադրբեջան
ԳերեզմանՊատվո հուղարկավորության պուրակ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն,  ԽՍՀՄ և  Ադրբեջան
ԿրթությունԱդրբեջանի տեխնիկական համալսարան
Գիտական աստիճանճարտարապետության դոկտոր
ԵրկերՆիզամի Գյանջևիի անվան ադրբեջանական գրականության թանգարան, Նիզամի կինոկենտրոն, Ադրբեջանի ազգային գրադարան և Բաքվի երաժշտական ակադեմիա
Մասնագիտությունճարտարապետ և քաղաքական գործիչ
ԱշխատավայրQ12841842?
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
2-րդ աստիճանի ստալինյան մրցանակ ԽՍՀՍ Նախարարների խորհրդի մրցանակ և ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ
ԱնդամությունԱդրբեջանի ճարտարապետների միություն
 Mikayil Useynov Վիքիպահեստում

Միքայել Էլեսգեր օղլի Ուսեյնով (ադրբ.՝ Mikayıl Ələsgər oğlu Useynov, ապրիլի 6 (19), 1905, Բաքու, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 7, 1992(1992-10-07), Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի խորհրդային ճարտարապետ և ճարտարապետության պատմաբան, պրոֆեսոր; ԽՍՀՄ ճարտարապետության ակադեմիայի իսկական անդամ; Ադրբեջանական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1945), ԽՍՀՄ Ժողովրդական ճարտարապետ (1970), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1985), Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1940), ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1941), Ադրբեջանական ԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր (1967), ճարտարապետության դոկտոր (1950), Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Թագավորության Ասիայի Ասոցիացիայի պատվավոր անդամ (1985), ԽՍՀՄ 4-րդ և 5-րդ գումարման (1954-1962) Գերագույն խորհրդի պատգամավոր, Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1951-1954-1963-1990)[2];

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքայել Ուսեյնովը ծնվել է 1905 թվականի ապրիլի 19-ին Բաքվում։ 1922-1929 թվականներին սովորել է Մ. Ազիզբեկովի անվան Ադրբեջանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1930-1959 թվականներին աշխատել է «Ազպետականճարտարապետանախագծում» որպես ճարտարապետ։ 1947-1992 թվականներին եղել է Ադրբեջանի ճարտարապետների միության նախագահ։ 1945 թվականին դարձել է Ադրբեջանական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս։ Նա Գիտությունների ակադեմիայի ֆիզիկայի և նավթի բաժնի լիիրավ անդամ էր։ 1948-1988 թվականներին աշխատել է Ադրբեջանական ԽՍՀ Գիտությունների ակադեմիաի ճարտարապետության և արվեստի ինստիտուտի տնօրեն։ 1982 թվականին նա դարձավ Բաքվի պատվավոր քաղաքացի։ Ստեղծագործել է Սադիխ Դադաշևի հետ[3]։ Ճարտարական աշխատանքներից են՝ «Նիզամի» կինոթատրոնը (1934), կոնսերվատորիան (1937-1939),Բաքվի գիտնականների տունը (1946), Ադրբեջանի կոմկուսի ԿԿ-ի (1938-1941) շենքերը, Նիզամու անվ․ թանգարանը (1930-1940 ական թվականները, բոլորն էլ՝ Բաքվում), Լենինի հրապարակը Բաքվում[4][5]։

1992 թվականին նա ընտրվել է Ճարտարապետության միջազգային ակադեմիայի (Մոսկվայի դեպարտամենտ) պատվավոր անդամ։ 1992 թվականին Միքայել Ուսեյնովի նախաձեռնությամբ ստեղծվեց Արևելյան երկրների Ճարտարապետության միջազգային ակադեմիա։ Նրա առաջին նախագահն էր Միքայել Ուսեյնովը։

Նա մահացել է 1992 թվականի հոկտեմբերի 7-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Усейнов Микаэль Алескерович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Усейнов Микаэль Алескерович // [[|Большая советская энциклопедия]]: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. Дадашев, Садых Алекпер-оглы // Большая советская энциклопедия. — 1952. — Т. XIII. — С. 297.
  4. Постановление Центрального Комитета КПСС и Совета Министров СССР Об устранении излишеств в проектировании и строительстве // Правда : газета. — 1955. — 10 ноября (№ 314).
  5. Эфендизаде Р. Архитектор Шафига Зейналова // Архитектура СССР. — 1979. — № 3. — С. 4.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել Ուսեյնով» հոդվածին։