Ադրբեջանի ազգային գրադարան
| Երկիր | |
|---|---|
| Տեսակ | ազգային գրադարան և մշակութային կառույց |
| Հիմնվել է | մայիսի 23, 1923 թ․ |
| Տեղադրություն | Բաքու |
| Հասցե | 29 Khagani Street, Baku 1000 |
| Անվանված է | Միրզա Ախունդով |
| Հասանելիություն և օգտագործում | |
| Այլ տվյալներ | |
| Տնօրեն | Կարիմ Թահիրով |
| Անձնակազմ | 330 մարդ |
| Կայք | millikitabxana.az(ադրբ.) |
| 40°22′27″N 49°50′45″E / 40.37417°N 49.84583°E | |
Ադրբեջանի ազգային գրադարան (ադրբ.՝ Azərbaycan Milli Kitabxanası), ազգային գրադարան Բաքվում, որը հիմնադրվել է 1923 թվականին։ Այն կրում է ադրբեջանցի գրող Միրզա Ախունդով Ֆաթալիի անունը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրադարանը բացվել է 1923 թվականի մայիսի 23-ին։ 1939 թվականին այն կոչվեց Միրզա Ախուդովի անունով։ Այս պահին Ադրբեջանի ազգային գրադարանում պահվոմ է 4 մլն 513 հազար տպագիր նյութ։ 2005 թվականին Ադրբեջանի նախարարների կաբինետը գրադարանին տվեց «Ազգային գրադարանի» կարգավիճակ։
Գրադարանում հավաքվել և պահվում է ադրբեջանցի և արտասահմանյան գրողների ստեղծագործությունները, և տարբեր երկրներում Ադրբեջանի մասին տպագրված գրականություն։
2003 թվականին գրադարանը շահագործեց կառավարման ավտոմատացված համակարգը, որի համար օգտագործվում է VTLS — Virtua ծրագրային ապահովումը։ Գրքերի էլեկտրոնային տեղեկատուի ստեղծմանը զուգընթաց սկսեց նաև գրքերի թվայնացումը։ 2005 թվականին գրադարանը դարձավ «Ազգային գրդարանների եվրոպական կոնֆերանս» կազմակերպության անդամ։
Գրադարանի շենքի ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրադարանի ներկայիս շենքը կառուցվել է 1960 թվականին՝ Միքայել Հուսեյնովի նախագծով[1]։
Ֆոնդ
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականի հունվարի 1-ի տվյալներով գրդարանն ունի 40 տարբեր լեզուներով 4'551'3244 տպագիր հրատարակումներ, որից 2'339'1162-ը՝ գրքեր, իսկ 2'122'082-ը՝ փաստաթղթեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Əliyeva İ. Uzun ömrün naxışları(ադրբ.) // Azərbaycan : газета. — 2011. — С. 5.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադրբեջանի ազգային գրադարան» հոդվածին։ |
| ||||||||||||||||