Միքաիլ Ներսես Սեթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միքաիլ Ներսես Սեթյան
Ծնվել էնոյեմբեր 18 1918
ԾննդավայրՕսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն, Սեբաստիա
Մահացել էսեպտեմբերի 9 2002
Մահվան վայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ,Կալիֆոռնիա, Լոս Անջելես
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգությունհայ
Մայրենի լեզութուրքերեն
ԿրոնՀայ կաթողիկե եկեղեցի Հայ կաթողիկե եկեղեցի
Մասնագիտությունկաթոլիկ քահանա և կաթոլիկ եպիսկոպոս
Աշխատանքեպիսկոպոս
ԱշխատավայրԳլենդելի Սուրբ Մարիամ Աստվածածնի Նարեկ թեմ
Զբաղեցրած պաշտոններտիտղոսավոր եպիսկոպոս

Միքաիլ Ներսես Սեթյան (անգլ․՝ Mikail Nersès Sétian նոյեմբերի 18, 1918(1918-11-18)[1], Սեբաստիա - սեպտեմբերի 9, 2002(2002-09-09), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ եկեղեցական գործիչ, կաթոլիկ եպիսկոպոս։ 1981-ից մինչ 1993 թվական ծառայել է որպես Հայ Կաթողիկե Եկեղեցու Ամերիկայի Միացյալ Նահանգների և Կանադայի առաքելական էքզարխատօ առաջին եքսարքոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Արևմտյան Հայաստանում Սեբաստիա քաղաքում։ Քահանա է ձեռնադրվել 1941 թվականի ապրիլի 13-ին։ Մինչ եպիսկոպոս դառնալը նա ծառայել է Հռոմի Հայրապետական հայկական քոլեջի ռեկտոր[2]։ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II- ը 1981 թվականի հուլիսի 3-ին Սեթյանին ձեռնադրել է <<Անկիրա դելլի Արմենիի>> տիտղոսավոր եպիսկոպոս և Ամերիկայի Միացյալ Նահանգների և Կանադայի առաքելական էքսարք։ 1981 թվականի դեկտեմբերի 5-ին Ֆիլադելֆիայի Սուրբ Պետրոս և Պողոս Մայր տաճարում եպիսկոպոս է ձեռնադրվել Հայ Կաթողիկե Եկեղեցու Մխիթարյան միաբանություն պատրիարքի՝ Հմայակ Պետրոս XVII Ղեդիղյանի, կողմից։ Համաօծիչներն էին՝ Անիտոքի օժանդակ եպիսկոպոս Պոլ Կուսա և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն օգնական եպիսկոպոս Անդրե Բեդողլույանը[3]։ Ձեռնադրվել է 1981 թվականի դեկտեմբերի 27-ին[2]։ 1983 թվականին, Սուրբ Ծննդյան նախօրեին, էկզարխատը հայրապետական պատարագով տեղափոխվեց Նյու Յորք։ Նյու Յորքի հռոմեական կաթոլիկ արքեպիսկոպոսության կարդինալը՝ Թերենս Քուքը, Մանհեթենի Սուրբ Աննայի տաճարն առաջարկեց օգտագործել որպես հայկական կաթոլիկ եկեղեցի, և այն դարձավ Սուրբ Աննայի հայկական կաթոլիկ տաճար[2]։ Սեթյանը ծառայել է այնտեղ որպես էկզարխ մինչ 1993 թվականի սեպտեմբերի 18-ը, երբ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ը ընդունեց նրա հրաժարականը։ 2002 թվականի սեպտեմբերի 9-ին, 83 տարեկան հասակում, Միքաիլ Ներսես Սեթյանը մահացել է Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում[2][4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Catholic-Hierarchy.orgUSA: 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «The Eparchy of United States and Canada». Armenian Catholic Church. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.
  3. «Bishop Mikail Nersès Sétian». Catholic-Hierarchy. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.
  4. «Armenian Diocese of Our Lady of Nareg in New York». Giga Catholic. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.