Jump to content

Միրիամ Ֆարես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միրիամ Ֆարես
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունարաբ․՝ ميريام فارس‎‎
Ի ծնե անունարաբ․՝ ميريام فارس خواليد‎‎
Ծնվել էմայիսի 3, 1983(1983-05-03) (41 տարեկան)
Kfar Chellal, Սայդայի շրջան, Հարավային Լիբանան, Լիբանան
Երկիր Լիբանան
ԺանրերԱրաբական երաժշտություն
Մասնագիտություներգչուհի, երաժշտական պրոդյուսեր, պարուհի, դերասանուհի և կինոռեժիսոր
Գործիքներվոկալ
ԿրթությունԼիբանանի կոնսերվատորիա
ԱնդամակցությունՊրոֆեսիոնալ նկարիչների սինդիկատ Լիբանանում
Կայքmyriamfares.com
 Myriam Fares Վիքիպահեստում

Միրիամ Ֆարես (արաբ․՝ ميريام فارس‎‎ (Myriam Fares), մայիսի 3, 1983(1983-05-03), Kfar Chellal, Սայդայի շրջան, Հարավային Լիբանան, Լիբանան[1]), արաբերենով երգող լիբանանյան փոփ երգչուհի և դերասանուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրիամ Ֆարեսը ծնվել է Լիբանանի հարավում գտնվող Սայդայի շրջանի Կֆար Չելլալ գյուղում։ Մանկության տարիներին զբաղվել է բալետով, իսկ 9 տարեկանում հաղթել է Լիբանանի հեռուստատեսության կազմակերպած արևելյան պարերի մրցույթում։ 16 տարեկանում հաղթել է լիբանանյան երգի փառատոնում, իսկ մեկ տարի անց, մրցանակ է շահել «Fan Studio 2000» մրցույթի ժամանակ։ Կրթություն է ստացել երաժշտության ազգային ակադեմիայում։

2003 թվականին պայմանագիր է կնքել «Music Master International» ձայնագրման ստուդիայի հետ և թողարկել իր առաջին` «Myriam» երաժշտական ալբոմը։ Այդ ալբոմի «Ana Wel Shoq» երգը դարձել էր հիթ և մերթընդմերթ հնչել է երկրի ռադիոյով և հեռուստատեսությամբ, իսկ «La Tis’alni» տեսահոլովակը Եգիպտոսում արժանացել է «Լավագույն երիտասարդ արտիստուհի» մրցանակին։

2005 թվականին թողարկվել է Միրիամ Ֆարեսի երկրորդ` «Nadini», իսկ 2008 թվականին երրորդ` «Bet’oul Eih» երաժշտական ալբոմները։ 2009 թվականին նա նկարահանվել է «Silina» կինոնկարի գլխավոր դերում։ 2011 թվականին, իր սեփական «Myriam Music» ընկերության կողմից թողարկվել է չորրորդ` «Min Oyouni» ալբոմը։ 2014 թվականին նկարահանվել է «Itiham» հեռուստասերիալում, իսկ 2015 թվականին թողարկվել է հինգերորդ` «Aman» ալբոմը, որտեղ հնչում են թվով 13 երգեր` արաբերենի եգիպտական, լիբանանյան և Պարսից ծոցի բարբառներով։

Միրիամ Ֆարեսը նկարահանվել է նաև գովազդային հոլովակներում և հաճախ ելույթներ է ունենում Պարսից ծոցում նշվող հարսանեկան տոնակատարությունների ժամանակ։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրիամ Ֆարեսը դավանանքով քրիստոնյա է։ 2014 թվականի օգոստոսին ամուսնացել է ծնունդով լիբանանցի, ԱՄՆ քաղաքացի Դեննի Միտրիի հետ, ում հետ հանդիպում էր շուրջ 10 տարի։ Նրանց ամուսնությունը տեղի է ունեցել հունական Սանտորինի կղզում, իսկ մեղրամիսն անց են կացրել ֆրանսիական Կորսիկայի Պորտո Վեքիո քաղաքում։ 2016 թվականին ծնվել է նրանց որդին[2]։

Երաժշտական ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Myriam (2003)

  1. Ana Wel Shoq
  2. Ghmorni
  3. La Tis'alni
  4. Shou Badou
  5. Inta el Hayat
  6. Ahebbak Heil
  7. Hal Gharam Mish Gharam
  8. Ya Alem Bil Hal

Nadini (2005)

  1. Nadini
  2. Aanadiya
  3. Hasisni Beek
  4. Haklek Rahtak
  5. Leih Habibi
  6. Maarafsh Had Bel Esmi Da
  7. Haset B Aman
  8. Khalini Teer
  9. Zaalan Menni
  10. Waheshni Eih

Bet'oul Eih (2008)

  1. Mouch Ananiya
  2. Eih Yalli Byohsal
  3. Bet'oul Eih
  4. Betrouh
  5. Iyyam El Chitti
  6. Ana Albi Lik
  7. Ala Khwana
  8. Law Konte Radi
  9. Moukanoh Wein

Min Oyouni (2011)

  1. Min Oyouni
  2. Khalani
  3. Walaou
  4. Ya Sariah
  5. Ah Youma
  6. Artah
  7. Sid Al Koul
  8. Atlah
  9. Kether Al Khayel
  10. Min Oyouni (music instrumental)
  11. Khalani (music instrumental)

Aman (2015)

  1. Nifsi Aoulhalak
  2. Deggou El Toboul
  3. Bizemmetak
  4. Kifak Enta
  5. Elzeer
  6. Shou Bhebb
  7. Gharrouk
  8. Halla Halla Ya Sabaya
  9. Sympatica
  10. Ma Yani El Nom
  11. Ghafi
  12. Ana Gheir
  13. Aman

Տեսահոլովակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Arab Christian celebrities attacked for celebrating Easter by extremist trolls!».
  2. Medhat, Noha (2015 թ․ հոկտեմբերի 7). «Myriam Fares announces pregnancy after teasing #MFsecretLove». Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրիամ Ֆարես» հոդվածին։