Բլազիուսի պայտաքիթ չղջիկ
Բլազիուսի պայտաքիթ չղջիկ | |
Բլազիուսի պայտաքիթ չղջիկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կաթնասուն (Mammalia) |
Կարգ | Ձեռնաթևավորներ (Chiroptera) |
Ընտանիք | Պայտաքիթ չղջիկներ (Rhinolophidae) |
Ցեղ | Rhinolophus |
Տեսակ | Բլազիուսի պայտաքիթ չղջիկ (R. blasii) |
Միջազգային անվանում | |
Rhinolophus blasii | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Բլազիուսի պայտաքիթ չղջիկ կամ Միջերկրածովյան պայտաքիթ (լատին․՝ Rhinolophus blasii), չղջիկների ենթակարգի պայտաքիթ չղջիկների ընտանիքին պատկանող կաթնասուն կենդանի։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Հյուսիսային և Արևելյան Աֆրիկայում, Հարավային Եվրոպայում, Առաջավոր, Փոքր և Միջին Ասիայում, Իրանուն, Աֆղանստանում։
Հայաստանում հաճախ հանդիպում է Սյունիքի մարզի և Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ ոչ շատ խորը խորշերում և քարանձավներում։
Կենսակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնականում քարանձավաբնակ է, սակայն հանդիպում է նաև ժայռերի ճեղքերում։ Որպես ապաստարան օգտագործում է նաև անմարդաբնակ շինությունների խոնավ նկուղները, տանիքները, պատերի ճեղքերը։ Վարում է մթնշաղագիշերային կենսակերպ։ Գաղութներ կամ կուտակումներ չի առաջացնում։
Արտաքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեջքային հատվածում մորթին չափազանց բաց շագանակագույն է, իսկ որովայնի հատվածը՝ սպիտակածխագույն։ Մարմնի երկարությունը 53,2-58,2 մմ է, պոչինը՝ 27,1-32,2 մմ, նախաբազկինը՝ 47,8-50,5 մմ, պայտի լայնությունը՝ 6,8-8,9 մմ, քաշը` 9,6-7,1 գ։ Քթի վրա կա պայտանման գոյացություն, որի նշտարն ունի եռանկյունու տեսք և կողքերից սեղմված չէ։
Սննդառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնվում է ոչ մեծ թիթեռներով, երկթևանիներով և մանր բզեզներով, թաքստոցներում՝ սարդերով, նեպուկներով, մրջյուններով, ճանճերով։
Բազմացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմանում է տարին 1 անգամ, ծնում 1 ձագ, որը մերկ է, կույր, անպաշտպան։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարևոր նշանակություն ունի կենսացենոզների դինամիկ հավասարակշռության պահպանման գործում և որպես վնասատու միջատների դեմ պայքարի կենսաբանական միջոց[1][2][3][4][5][6]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հազվադեպ, անհետացող, չուսումնասիրված տեսակ է, որը գրանցված էր ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակում ընդգրկված է քիչ մտահոգող կարգավիճակով և գնահատվում է որպես վտանգված տեսակ։
Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ղարաբաղի կենդանիների Կարմիր գիրք, Ե., Էդիթ Պրինտ, 2012, էջ 202։
- ↑ Յավրույան Է. Գ., Հայրապետյան Վ. Տ., Ղարաբաղի վայրի կաթնասունները, մաս I, Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս», 2003։
- ↑ Հայաստանի բնաշխարհ. հանրագիտարան, Ե., 2006, էջ 371։
- ↑ Հայրապետյան Վ. Տ. Ղարաբաղի ձեռքաթևավորները, թեկն. ատենախոս., Ե., 2004։
- ↑ Koopman K. Chiroptera: Sistematics: Hanbd. Der Zoologie, VIII, Mammalia, Part 60, W. de Gruyter, Berlin, N. York, 1994.
- ↑ Բլազիի պայտաքիթ չղջիկի մասին ՀՀ Բնապահպանության նախարարության կայքում
- ↑ Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բլազիուսի պայտաքիթ չղջիկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բլազիուսի պայտաքիթ չղջիկ» հոդվածին։ |
|