Միշիկ Ղազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միշիկ Ղազարյան
Kazarayn mishik.jpg
Ծնվել էփետրվարի 28, 1948(1948-02-28) (71 տարեկան)
ԾննդավայրՀրազդան, Կոտայքի մարզ, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունֆիզիկոս
ԱշխատավայրՊ․ Ն․ Լեբեդևի անվ, ֆիզիկայի ինստիտուտ
Ծնողներհայր՝ Հայրազատ Ղազարյան, մայրը՝ Վանուհի Ղազարյան
Պարգևներ և
մրցանակներ
ԽՍՀՄ պետական մրցանակ

Միշիկ Հայրազատի Ղազարյան (Միքայել Ղազարյան, փետրվարի 28, 1948(1948-02-28), Հրազդան, Կոտայքի մարզ, Հայաստան), հայ ֆիզիկոս: Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1989), պրոֆեսոր (2003): ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի արտասահմանյան անդամ:

Աշխատանքները վերաբերում են գազային լազերների ֆիզիկային, քվանտային օպտիկային, լազերային միկրոսկոպիային, տեխնիկային ու դրա կիրառությանը բժշկության և կենսաբանության մեջ, օպտիկական ու լազերային սարքաշինությանը: Մասնակցել է մետաղի գոլորշիներով աշխատող իմպուլսային լազերների ու դրանց հիման վրա գործող պայծառության ուժեղացուցիչներով օպտիկական համակարգերի ֆիզիկական հիմունքների մշակման, ստեղծման ու հետազոտման աշխատանքներին:

Մանկությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Միշիկ Ղազարյանը ծնվել է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Ներքին Ախտա գյուղում (այժմ՝ ք. Հրազդան), 1948 թվականի փետրվարի 28-ին, բժիշկների ընտանիքում։ Հայրը՝ Հայրազատ Ղազարյանը, ղեկավարել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության Հրազդանի շրջանի առբաժինը, մայրը՝ Վանունին, եղել է Հրազդան քաղաքի գինեկոլոգը։ Մի քանի տարի անց ծնողները տեղափոխվել են Երևան։ Միշիկը հաճախել է Երևանի Շևչենկոյի անվան № 42 դպրոցը և արդեն միջին դասարաններում աչքի է ընկել ֆիզիկայի և մաթեմատիկայի նկատմամբ իր հակումներով։ Միշիկ Ղազարյանը մեծացել է բժշկական գրականության միջավայրում, սակայն նրանց տանը կային նաև ճշգրիտ գիտությանը նվիրված գրքեր, որոնցով հետաքրքրվում էր հայրը։ Բարձր դասարաններում Միշիկը հրապուրվեց այդ գրականությամբ և հոգու խորքում երազում էր ապագայում զբաղվել նավաշինությամբ կամ ինքնաթիռաշինությամբ, աչքի առաջ ունենալով МИГ ինքնաթիռների կատարելությունը։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միշիկը երազում էր սովորել այդ տարիների լավագույն կրթական օջախ համարվող Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական համալսարանում։ Ծնողների հավանությամբ Միշիկ Ղազարյանը որոշեց ընդունվել հենց այդ համալսարանը։ Նա իր ընկերոջ՝ Գագիկ Գրիգորյանի հետ միասին մասնակցեցին քննություններին և հենց առաջին իսկ տարին ընդունվեցին հռչակավոր այդ բուհը։

Միշիկ Ղազարյանը 1970 թվականին ավարտեց Մոսկվայի ֆիզիկատեխնիկական համալսարանը, օպտիկա և սպեկտրոսկոպիա մասնագիտությամբ։ Հետագայում նրան երաշխավորեցին՝ շարունակել կրթույթունը ասպիրանտուրայում[1]:

Միշիկ Ղազարյանը ընդունվեց ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Լեբեդևի անվան Ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան, որտեղ այդ տարիներին աշխատում էին հինգ Նոբելյան մրցանակակիրներ։ Նա բավական սերտորեն շփվում էր իր նախկին դասախոսներ՝ Ենիկոլոպովի, Սեմյոնովի և Չախմախչևի հետ, որոնց ազդեցությամբ էլ Ղազարյանը ուշադրությունը առավել սևեռեց քիմիական ֆիզիկայի վրա։ Ասպիրանտուրա ընդունվելուց անմիջապես հետո Ղազարյանը նույն ինստիտուտում աշխատելու առաջարկ ստացավ, որը մեծ պատիվ էր երիտասարդ գիտնականի համար։

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա սկսեց աշխատել ֆիզմաթ գիտությունների թեկնածու Պետրաշի գիտական ղեկավարության ներքո՝ աշխատանքներ իրականացնելով թեկնածուական ատենախոսության ուղղությամբ, որն էլ հաջողությամբ պաշտպանեց 1975 թվականին «Լազերների իմպուլսները մետաղների գոլորշու վրա» (Импульсные лазеры на парах металлов) թեմայով։ Միշիկ Ղազարյանը խորամուխ եղավ լազերային միկրոսկոպիայի, միկրոմասնիկների լազերային արագացման, նանոտեխնոլոգիայի և կենսաֆիզիկայի ոլորտում։ Նա առաջիններից մեկն էր, ով հետազոտեց լազերները մետաղի գոլորշիների հիման վրա։ Տարիներն անցնում էին և Միշիկ Ղազարյանը ավելի ու ավելի էր խորամուխ լինում իր ընտրած գիտական ոլորտում։ Նրա ջանքերով լազերի և օպտիկայի համադրությամբ ստացվեցին նոր կարևոր արդյունքներ։ 1989 թվականին երկարատև գիտական աշխատանքից հետո նա պաշտպանեց դոկտորական ատենախոսությունը «Էլեկտրոնիկա, այդ թվում քվանտային էլեկտրոնիկա» թեմայով։ 2003 թվականին նրան շնորհվեց լազերային ֆիզիկայի պրոֆեսորի կոչում։ Միշիկ Ղազարյանը 1980 թվականին նա ստացավ ԽՍՀՄ պետական մրցանակ՝ գիտության և տեխնոլոգիայում ներդրում ունենալու համար։ 2006 թվականին իր կատարած աշխատանքների համար Պրոխորովի անվան ինժենարական գիտությունների ակադեմիան Միշիկ Ղազարյանին պարգևատրել է Սեմյոնովի անվան մեդալով, իսկ 2007 թվականին նույն հաստատությունը պարգևատրել է նրան արդեն Ալեքսանդր Պրոխորովի անվան մեդալով։

Միշիկ Ղազարյանն այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Միշիկ Ղազարյանը աշխատում է ՌԳԱ Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտում, որպես գիտական քարտուղար և առաջատար գիտաշխատող։ Նա հեղինակ է մի շարք միջազգային արտոնագրերի, հինգ մենագրության և ավելի քան 250 գիտական հոդվածների։ Միշիկ Ղազարյանի գիտական ղեկավարությամբ շուրջ մեկ տասնյակ գիտնական իրենց թեկնածուական ատենախոսություններն են պաշտպանել՝ ստանալով գիտությունների թեկնածուի աստիճան։ Ղազարյանը Պրոխորովի անվան ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ է (2005 թվական), անդամակցում է Եվրասիական ֆիզիկոսների միության համակարգող խորհրդին։ Հայ ֆիզիկոսների միության անդամ է։ Միշիկ Ղազարյանը այս տարիների ընթացքում որպես հրավիրյալ մասնագետ դասախոսություններով հանդես է եկել Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Հայաստանի, Ավստրալիայի, Իտալիայի, Թայվանի և այլ երկրների ֆիզիկոսների, ուսանողների համար։ Նա այս տարիներին մշտապես պահպանել է կապը մայր հայրենիքի գիտական կազմակերպությունների հետ, մասնակցել տարատեսակ ծրագրերի և իր գիտելիքները ի սպաս դրել հայրենական գիտության զարգացմանը։ Հաշվի առնելով Միշիկ Ղազարյանի գիտական, մանկավարժական, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը, 2008 թվականին նա ընտրվել է ԳԱԱ արտասահմանյան անդամ։ Գնահատելով ԳԱԱ արտասահմանյան անդամ լինելու մեծ պատիվը, Միշիկ Ղազարյանը ձգտում է էլ ավելի խորացնել համագործակցությունը ՀՀ գիտակրթական կազմակերպություննների հետ[2]:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԴ ճարտարագիտական ԳԱ անդամ (2003):

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Оптические системы с усилителями яркости, Горький, 1988 (համահեղինակ).
  • Лазеры на самоограниченных переходах атомов металлов, М., 1998 (համահեղինակ).
  • Лазерное разделение изотопов в атомарных парах, М., 2004 (համահեղինակ).
  • Лазеры на парах меди, М., 2005 (համահեղինակ).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
  2. Գիտությունների ազգային ակադեմիա