Միշել Տեր-Զաքարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Միշել Տեր-Զաքարյան
ֆր.՝ Michel Der Zakarian
Michel Der Zakarian.jpg
Անձնական տվյալներ
Ազգությունը հայ
Քաղաքացիությունը Flag of France.svg Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 18, 1963 (56 տարեկան)
Ծննդավայր Երևան, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԽՍՀՄ
Հասակ 1.80 մ
Դիրք Պաշտպան
Պատանեկան կարիերա
1969-1974
1974-1979
1979-1980
ՖրանսիաՎիվո Մարոնիե
ՖրանսիաՄազարգ
ՖրանսիաՆանտ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1980-1988
1988-1998
Ֆրանսիա Նանտ ՖԱ
Ֆրանսիա Մոնպելյե ՖԱ
166 (2)
263 (16)
Ազգային հավաքական
1980
1996-1997
Ֆրանսիա Ֆրանսիա
Հայաստան Հայաստան
0 (0)
5 (0)
Մարզչական կարիերա
1998-1999
1999-2000
2001-2006
2007-2008
2009-2012
2012-
Ֆրանսիա Մոնպելյե Գ
Ֆրանսիա Մոնպելյե Բ
Ֆրանսիա Մոնպելյե Բ
ՖրանսիաՆանտ ՖԱ
Ֆրանսիա Կլերմոն ՖԱ
Ֆրանսիա Նանտ ՖԱ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Միշել Տեր-Զաքարյանը (ծնված՝ 18 փետրվարի, 1963, Երևան), ֆրանսահայ նախկին ֆուտբոլիստ է և մարզիչ, Նանտ ակումբի գլխավոր մարզիչը։

Երիտասարդական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միշել Տեր-Զաքարյանը ծնվել է Երևանում, իսկ կարիերան սկսել է Մարսելի «Vivaux Marronniers Sports» ակումբում։ 1974 թվականին նա միացել է Մարսելի «Մազարգ» ակումբին, որի կազմում նվաճել է միջերկրածովյան խաղերի երիտասարդական լիգայի գավաթը։

Նանտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականին Կանարյան կղզիներում Միշել Տեր-Զաքարյանը պայմանագիր ստորագրեց «Նանտի» հետ։ Մեկ տարի անց նա ակումբի հետ հաղթեց Ֆրանսիայի 3-րդ դիվիզիոնում։ Տարվա վերջում Միշելը հրավիրվեց Ֆրանսիայի երիտասարդական հավաքական։

1981-1982 մրցաշրջանում Պատրիս Ռիոյի վնասվածքի պատճառով Զաքարյանը 18 խաղ անցկացրեց՝ կենտրոնական պաշտպանների զույգ կազմելով Մաքսիմ Բոսիսի հետ։ 1983 թվականին նա Նանտի հետ Ֆրանսիայի չեմպիոն է դարձել։ 1985 և 1986 թվականներին ակումբի հետ դարձել է երկրի փոխչեմպիոն, իսկ 1986 թ. ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում հասել է քառորդ եզրափակիչ։ Միշելը «Նանտում» անցկացրեց 9 մրցաշրջան և 1988 թ. տեղափոխվեց «Մոնպելյե»։

Հայաստանի ազգային հավաքականում ելույթները[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղ Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Մրցաշար
1 31 օգոստոս 1996 Հայաստան Հրազդան մարզադաշտ Երևան Պորտուգալիա Պորտուգալիա 0-0 1998 թ. Աշխարհի առաջնության որակավորման փուլ
2 9 հոկտեմբեր 1996 Հայաստան Հրազդան մարզադաշտ Երևան Գերմանիա Գերմանիա 1-5 1998 թ. Աշխարհի առաջնության որակավորման փուլ
3 30 մարտ 1997 Վրաստան Բորիս Պայչաձե մարզադաշտ Թբիլիսի Վրաստան Վրաստան 0-7 Ընկերական խաղ
4 30 ապրիլ 1997 Հայաստան Հրազդան մարզադաշտ Երևան Հյուսիսային Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիա 0-0 1998 թ. Աշխարհի առաջնության որակավորման փուլ
5 7 մայիս 1997 Ուկրաինա Կիև Ուկրաինա Ուկրաինա 1-1 1998 թ. Աշխարհի առաջնության որակավորման փուլ

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրանսիայի չեմպիոն – 1983 թ. Նանտի կազմում
  • Ֆրանսիայի առաջնության արծաթե մեդալակիր – 1985, 1986 Նանտի կազմում
  • Ֆրանսիայի գավաթակիր – 1990 թ. Մոնպելյեի կազմում