Միշա Ռոմանովա
Միշա Ռոմանովա | |
---|---|
Բնօրինակ անուն | ուկրաիներեն՝ Мiша Романова |
Ի ծնե անուն | ռուս.՝ Наталья Владимировна Могиленец |
Նաև հայտնի է որպես | Миша Романова |
Ծնվել է | օգոստոսի 3, 1990 (34 տարեկան) Խերսոն, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Ուկրաինա |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի և մոդել |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Velvet Music |
Misha Romanova Վիքիպահեստում |
Նատալիա Վլադիմիրովնա Մոգիլենեց (ուկրաիներեն՝ Наталія Володимирівна Могилинець, օգոստոսի 3, 1990, Խերսոն, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ավելի հայտնի է որպես Միշա Ռոմանովա, ուկրաինացի երգչուհի, «Ուզում եմ V ՎԻԱ Գրա» շոուի հաղթող, «ՎԻԱ Գրա» փոփ խմբի մենակատարուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նատալիա Մոգիլենեցը ծնվել է 1990 թվականի օգոստոսի 3-ին Խերսոն քաղաքում։ Ավարտել է թիվ 8 Խերսոնյան դպրոցի 9-րդ դասարանը։ Մանուկ հասակում տառապել է կակազությամբ։ Խոսքի խանգարումներից փրկելու համար բժիշկները խորհուրդ տվեցին ծնողներին իրենց դստերը վոկալ դասերի տալ[1]։
2001 թվականին ընդունվել է խերսոնական մանկական վոկալի ստուդիա՝ «Նեֆյանիկ»։ Նա երգում էր համույթում, ապա դարձել է մեներգչուհի։ «Փոքրիկ աստղեր», «Մեղեդիների կարուսել» և «Խաղաղության տաղանդներ» համաուկրաինական մրցույթների ժամանակ զբաղեցրել է մրցանակային տեղեր[1]։
2007 թվականին ընդունվել է Կիևի էստրադային ակադեմիա, որն ավարտել է 2012 թվականին[1]։
2012 թվականին Ռոմանովան եղել է «ՎԻԱ Գրա» խմբի կազմում։ 2012 թվականին սկսել է Էստրադային երգչուհու կարիերան։ Նրա պրոդյուսերն էր Ալան Բադոևը[2]։ Միշա Ռոմանովան որպես կեղծանուն վերցրել է Նատալիա անունը։ Առաջին երգը՝ «Թեթև» գրել է Մաքս Բարսկիխի համար, ովքեր մանկության ընկերներ էին[3][4]։ Միշա Ռոմանովայի բեմական նորամուտը տեղի ունեցավ Գորլովկա քաղաքում, որտեղ նա երգել է «Մի հավատա ինձ» երգը Մաքս Բարսկիխի հետ[2]։
2013 թվականին նա ընդունել է «ՈՒզում եմ V ՎԻԱ Գրա» շոուին մասնակցելու հրավերը։ Այդ շոուին Միշա Ռոմանովան, Էրիկա Գերցեգը և Անաստասիա Կոժևնիկովան ստեղծեցին խումբ Նադեժդի Մեյխերի գլխավորությամբ։ Եզրափակիչ փուլում նրանք գրավեցին առաջին տեղը և ստեղծեցին նոր կազմով « ՎԻԱ Գրա» խումբը[5]։
2013 թվականի տվյալներով նրա հասակը եղել է 175 սանտիմետր, քաշը՝ 52 կիլոգրամ, իսկ արտաքին չափսերը՝ 82-60-90[6]։ 2016 թվականին Մաքս Բրսկիխի հետ միասին նկարահանվել է « XXL» ուկրաինական ամսագրի համար[7][8]։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի հուլիսին հայտնի է դարձել MBAND խմբի Վլադիսլավ Ռամմի հետ իր սիրավեպի մասին, երբ Վլադը և Միշան երկուսով գնացին արձակուրդ։ 2015 թվականի նոյեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ Վլադիսլավ Ռամմը լքում է խումբը։ Կես տարի անց, երբ խմբից հեռացավ Վլադը, զույգը բաժանվեց։
Երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ցույց տուր, թե ինչպես պետք է սիրել»,(«Покажи как надо любить»)
- «Թեթև», («Невесомая»)
- «Մի հավատա ինձ» (Մաքս Բարսկիխի հետ համատեղ),(«Не верь мне»)
- «Ես այլևս չեմ ուզում իմանալ» (Մաքս Բարսկիխի հետ համատեղ),(«Я не хочу більше знати»)
- «On, baby» (Մաքս Բարսկիխի հետ համատեղ)
- «Իմ Խերսոն», («Мой Херсон»)
- «Առանց քեզ»,( «Не тобой»)
- «Call Me» (Մաքս Բարսկիխի հետ համատեղ)
ՎԻԱ Գրա խմբի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2013- Զինադադար
- 2014- Իմ կյանքում հայտնվել է ուրիշը
- 2014-Թթվածին (Մոտի հետ համատեղ)
- 2015-Դա գեղեցիկ էր
- 2015-Այնքան ուժեղ
- 2016-Ով ես դու ինձ համար
ՎԻԱ Գրա խմբի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարին | Տեսահոլովակ | Ռեժիսոր |
---|---|---|
2013 | Զինադադարը | Ալան Բադոև |
2014 | Իմ կյանքում հայտնվել է ուրիշը (Վաղթանգի հետ համատեղ) | Սերգեյ Սոլոդկիյ |
Թթվածին (Մոտի հետ համատեղ) | Ալեքսեյ Կուպրիյանով | |
2015 | Դա գեղեցիկ էր | Սերգեյ Սոլոդկիյ |
Այնքան ուժեղ | ||
2016 | Ով ես դու ինձ համար | Սերգեյ Սկաչենկո |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «В новую ВИА Гру от Меладзе вошли звезда "Плейбоя" и экс-заика Миша». «Комсомольская правда в Украине». 2013 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ 2,0 2,1 «Новая подопечная Алана Бадоева как две капли воды похожа на Глюкозу». «Կոմսոմոլսկայա պրավդա». 2012 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Солистка «ВИА Гры» Миша Романова: «Меладзе советует нам читать книги о великих женщинах»». «Взгляд». 2014 թ․ փետրվարի 12. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «Макс Барских и Миша Романова любят друг друга с детства». «Теленеделя». 2014 թ․ մարտի 26. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «На шоу "Хочу в "ВИА Гру" победили подопечные Надежды Мейхер (видео)». «Сегодня.ua». 2013 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «Новые тела и старые дела». «Комсомольская правда в Украине». 2013 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «Макс Барских и Миша Романова показали, как проводят время за закрытыми дверями». «Комсомольская правда в Украине». 2016 թ․ մայիսի 31. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «Зваблива солістка "ВІА Гри" топлес знялася для чоловічого глянцю із Максом Барських» (ուկրաիներեն). «ТСН». 2016 թ․ մայիսի 31. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 20-ին.