Միշա Աուեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միշա Աուեր
Mischa Auer in Sweethearts trailer.jpg
Ծնվել է նոյեմբերի 17, 1905(1905-11-17)[1][2][3][4]
Ծննդավայր Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է մարտի 5, 1967(1967-03-05)[1][2][3][4] (61 տարեկանում)
Մահվան վայր Հռոմ, Իտալիա[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտություն կինոդերասան և թատրոնի դերասան

Միշա Աուեր (անգլ.՝ Mischa Auer, ի ծնե՝ Միխայիլ Սեմյոնի Ունկովսկի, նոյեմբերի 17, 1905 - մարտի 5, 1967), ռուսական ծագմամբ ամերիկյան դերասան։ Առաջադրվել է «Օսկար» մրցանակի։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միշա Աուերը ծնվել է Սանկտ Պետերբուրգում 1905 թվականի նոյեմբերի 17-ին։ Նրա մայրը եղել է Զոյա Լևի Աուերը (ամուսնությունից հետո՝ Ունկովսկայա, 1875-1918), հանրահայտ ջութակահար և դիրիժոր Լեոպոլդ Աուերի դուստրը։ Ամուսինը լքել է Զոյա Ունկովսկայային 1903 թվականին՝ մեկնելով Գերմանիա, որպեսզի ամուսնանա նրա կրտսեր քրոջ՝ Մարիայի հետ[5]: Սովորաբար Միշա Աուերի կենսագրություններում նշվում է, որ նրա հայրը, լինելով ծովային սպա, մահացել է Ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ[6]: Սեմյոն Իվանի Ունկովսկին՝ Զոյա Աուերի ամուսինը և ադմիրալ Իվան Ունկովսկու որդին, իսկապես եղել է ծովային սպա, սակայն մահացել է 1921 թվականին[5]:

1918 թվականին՝ զանգվածային արտագաղթի սկսվելուց հետո, տասներկուամյա Միխայիլը մոր հետ հայտնվել են Կոստանդնուպոլսում: Զոյա Աուերը ռուսական հոսպիտալում հետևել է հիվանդներին։ Այնտեղ նա վարակվել է տիֆով և մահացել է։ Միշան սկսել է թափառականի կյանք վարել և ինչ-որ կերպ նրան հաջողվել է մեկնել Իտալիա, որտեղ պատահաբար հանդիպել է իր հռչակավոր պապի նախկին աշակերտուհուն։ Նա Միշային տարել է ռուսական դեսպանատուն։ Այնտեղից հարցում են կատարել ԱՄՆ Լեոնիդ Աուերին։ Շուտով Միշան շոգենավով տեղափոխվել է ԱՄՆ։ Այնտեղ Աուեր ավագը նրան ընդունել է ընտանիք և մեծացրել։

Միխայիլ Աուերն ավարտել է Նյու Յորքի էթիկական կուլտուրայի դպրոցը ջութակի և դաշնամուրի բաժինը, սակայն ընտրել է դերասանի կարիերան։ 20 տարեկանում էպիզոդիկ դեր է կատարել Բրոդվեյի ներկայացումներին մեկում՝ Հենրիկ Իբսենի «Վայրի բադ» պիեսում։ Մի քանի տարի անց պապը Միշայի համար ծանոթների միջոցով կազմակերպում է նրա առաջին ելույթը կինոյում։

Կինոկարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միշա Աուերի առաջնելույթը կայացել է 1925 թվականին Ֆրենկ Թաթլի «Ինչ-որ բան միշտ պատահում է» ֆիլմում։ Թատերական կարիերան շարունակել է Նյու Յորքի Բերթա Կալիշ հրեական թատրոնում։

Կինոյում նա շատ է հանդես եկել որպես «Mad Russian»: Սկզբում, հիմնականում, հանդես է եկել միայն դրվագային դերերում՝ երբեմն նկարահանվելով տարեկան 15 ֆիլմերում։ Առաջին անգամ հեռուստադիտողների կողմից հիշվել է «Հնդկական Քլայվ» ֆիլմից հետո, որտեղ խաղացել է տեղակավ ղեկավարների մեկի դերը։ Իսկ արդեն հաջորդ տարի առաջադրվել է «Օսկարի» «Իմ ծառա Գոդֆրին» ֆիլմում Կառլոյի դերը կատարելու համար։ Գլխավոր դերերում էին Ուիլյամ Փաուելը և Քերոլ Լոմբարդը:

Աուերը հաճախ ոչ մեծ դերեր էր ստանում։ Սակայն գրեթե միշտ նկարահանվում էր առաջին մեծության դերասանների հետ։ Նա միևնույն նկարահանման հրապարակում է գտնվել Գրետա Գարբոյի և Ֆրեդերիկ Մարչի հետ «Աննա Կարենինա» ֆիլմում, Քերոլ Լոմբարդի և Ֆրեդ ՄաքՄյուրեյի հետ՝ «Արքայադուստրն անցնում է օվկիանոսը» ֆիլմում, Մառլեն Դիտրիխի և Ջեյմս Ստյուարտի հետ՝ «Դեստրին կրկին թամբին է» ֆիլմում, Դինա Դուրբինի հետ մի քանի ֆիլմերում, Հելեն Բրոդերիկի և Դուգլաս Ֆերբենքս կրտսերի հետ՝ «Փարիզի զայրույթը» ֆիլմում, Ջինջեր Ռոջերսի հետ՝ «Լեդին գիշերում» ֆիլմում, Տոտոյի հետ՝ «Ի՞նչ է պատահել փոքրիկ Տոտոյի հետ» ֆիլմում, Ջոն Ուեյնի և շատ այլ հանրահայտ դերասանների հետ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացել է Միշա Աուերը 1931 թվականին Նորմա Թիլմանի հետ։ Նրանք ունեցել են որդի՝ Էնթոնին, և դուստր Զոյան։ Ամուսնալուծվել են 1940 թվականին։ Հաջորդ տարին Աուերը կրկին ամուսնացել է։ Նրա կինը դարձել է Ջոյս Հանթերը։ Նրա հետ ևս ապրել է ինը տարի։ Երրորդ անգամ Միշա Աուերը ամուսնացել է Սյուզան Քալիշի հետ։ Նրանք դուստր են ունեցել։ Վերջին անգամ Միշան պաշտոնապես ձևակերպել է հարաբերությունները, երբ արդեն վաթսուն տարեկան էր։ Էլիզ Սոուլի հետ ապրել է մինչև ի կյանքի վերջը։

Միշա Աուերը ամուսնացել է սրտի հիվանդությունից Հռոմում 1967 թվականին։ Թաղված է Նյու Յորք նահանգում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]