Միհայիլ Ժորա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միհայիլ Ժորա
Ծնվել էօգոստոսի 14, 1891(1891-08-14)[1][2]
Ռոման, Ռումինիա
Երկիր Ռումինիա
Մահացել էմայիսի 10, 1971(1971-05-10)[1][2] (79 տարեկան)
Բուխարեստ, Ռումինիա
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր և պրոֆեսոր
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրԲուխարեստի ազգային երաժշտական համալսարան
ԿրթությունԼայպցիգի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց
ԱնդամակցությունՌումինական ակադեմիա
Պարգևներ
 Mihail Jora Վիքիպահեստում

Միհայիլ Ժորա (ռումիներեն՝ Mihail Jora, օգոստոսի 14, 1891(1891-08-14)[1][2], Ռոման, Ռումինիա - մայիսի 10, 1971(1971-05-10)[1][2], Բուխարեստ, Ռումինիա), հայկական ծագմամբ ռումինացի դիրիժոր և կոմպոզիտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միհայիլ Ժորան սովորել է Լայպցիգի կոնսերվատորիայում՝ Մաքս Ռեգերի և Ռոբերտ Տայխմյուլլերի ղեկավարությամբ։ 1928-1933 թվականներին ղեկավարել է Բուխարեստի ռադիոյի նվագախումբը, Ժորայի ղեկավարությամբ նվագախմբի հետ իր նորամուտն է նշել ռումինացի ջութակահար Շտեֆան Գեորգիուն։ 1929-1962 թվականներին եղել է Բուխարեստի կոնսերվատորիայի պրոֆեսոր, 1944 թվականից՝ ռումինացի կոմպոզիտորների ընկերության փոխնախագահ։ Ռումինիայում սոցիալիստական ռեժիմի հաստատմամբ ենթարկվել է պաշտոնական քննության՝ որպես «ֆորմալիզմի» ներկայացուցիչ, բայց 1953 թվականից հետո այդ մեղադրանքները հանվել են։

Սիմֆոնիայի, երկու նվագախմբային սյուիտի, չորս բալետի, կամերային, երգչախմբային և վոկալ երաժշտության հեղինակ է[3][4]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միհայիլ Ժորայի անունով են կոչվել Բակեուի ֆիլհարմոնիկ նվագախումբը և Բուխարեստի ռադիոստուդիայի համերգասրահը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Florinela Popa; Mihail Jora - un modern european, Editura Muzicală, București, 2009, ISBN 978-973-42-0552-3
  • George Sbârcea - Mihail Jora: biografia unui compozitor Roman din secolul XX, Editura Muzicală a Uniunii Compositorilor din Republica Socialistă Romănia, 1969

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միհայիլ Ժորա» հոդվածին։