Միկլոշ Բենսե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միկլոշ Բենսե
Ծնվել էհունիսի 19, 1911(1911-06-19)
Բուդապեշտ, Հունգարիա
ԵրկիրFlag of Hungary.svg Հունգարիա
Մահացել էհունվարի 24, 1992(1992-01-24) (80 տարեկանում)
Դոտան
Մասնագիտություներգիչ և օպերային երգիչ
Երգչաձայնբաս
Գործիքներվոկալ

Միկլոշ Բենսե (հունգ.՝ Bencze Miklós, հունիսի 19, 1911(1911-06-19), Բուդապեշտ, Հունգարիա - հունվարի 24, 1992(1992-01-24), Դոտան), հունգարացի-ամերիկացի օպերային երգիչ (բաս):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկլոշ Բենսեն ծնվել է 1911 թվականին Բուդապեշտում: 1947 թվականին կրթաթոշակ է ստացել և սովորել տենոր Մանֆրեդո Պոլվերոսիի մոտ: Բեմելը կայացել է 1946 թվականին Հունգարիայի պետական օպերայում, որտեղ Տրուբադուր օպերայում հանդես է եկել Ֆերանդոյի դերում: Հանդես է եկել նաև Բուդապեշտի քաղաքային օպերային թատրոնի, Վիեննայի և Ինսբրուքի օպերային ընկերությունների հետ: Ամուսնացել է Բուդապեշտում ծնված Իլոնա Աննա Սաբարիի հետ:

1957 թվականին, երբ սովետական զորքերը մտան Բուդապեշտ վերջ դնելու 1956 թվականի հունգարական հեղափոխությանը, Բենսեն կնոջ հետ հեռացավ Հունգարիայից և արտագաղթեց ԱՄՆ, որտեղ Ռոքֆելեր հիմնադրամից ստանալով դրամաշնորհ՝ հանդես եկավ Նյու Յորքի Քարնեջի Հոլում: Շարունակելով օպերային կարիերան և հանդես գալով մեծ օպերային թատրոններում Սպարաֆուչիլի, Լեպորելոյի, Դոն Բազիլիոյի և Մեֆիստոյի դերերում, միաժամանակ նա դասավանդել և հանդես է եկել որպես Artist-in-residence Բեյլորի համալսարանում, Տեխաս, Ուեյկո[1], 1964 թվականից՝ Միսսիսիպիի համալսարանում: Նրա սաներից շատերը դարձել են հայտնի երգիչներ և ուսուցիչներ: 1977 թվականին հրաժեշտ տալով բեմին՝ Բենսեն երգեցողություն է դասավանդել Ալաբամա նահանգի Դոտան քաղաքի Ուոլեսի համայնքային քոլեջում[2][3][4]:

Դերերգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Rotarian, October 1967, p. 48.
  2. Obituary of Ilona Bencze http://www.legacy.com/obituaries/dothaneagle/obituary.aspx?n=ilona-anna-szabari-bencze&pid=16477455&fhid=5960
  3. «Bencze Miklós»։ mek.oszk.hu։ Վերցված է 2016-10-20 
  4. «1956 és az operisták II.»։ Caruso։ Վերցված է 2016-10-20