Jump to content

Միխայիլ Մուդրիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Մուդրիկ
ուկրաիներեն՝ Михайло Мудрик
Քաղաքացիությունը  Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 5, 2001(2001-01-05)[1] (23 տարեկան)
Ծննդավայր Կրասնոգրադ, Խարկովի մարզ, Ուկրաինա
Հասակ 175 սանտիմետր
Դիրք winger

Միխայիլ Պետրովիչ Մուդրիկ (ուկրաիներեն՝ Михайло Петрович Мудрик,հունվարի 5, 2001(2001-01-05)[1], Կրասնոգրադ, Խարկովի մարզ, Ուկրաինա), ուկրաինացի ֆուտբոլիստ, անգլիական «Չելսի» ակումբի և Ուկրաինայի հավաքականի կիսապաշտպան։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլը, որը ծնունդով Կրասնոգրադից է, ֆուտբոլային կարիերան սկսել է Խարկովի «Մետալիստի» ակադեմիայում, որտեղ սովորել է հոլանդական համակարգով, որն օգտագործել են մանկական դպրոցի մարզիչները[2]։ Հետագայում խաղացել է «Դնեպրի» և Դոնեցկի «Շախտյորի» երիտասարդական թիմերում[3]։

2018 թվականի հոկտեմբերի 31-ին Ուկրաինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի Դոնեցկի «Օլիմպիկի» դեմ խաղում նորամուտն է նշել «Շախտյորի» հիմնական կազմում[4]։

2019 թվականի մարտի 1-ին վարձավճարով մեկնել է Կիևի «Արսենալ»[5]։ 2019 թվականի մարտի 3-ին Դոնեցկի «Օլիմպիկի» դեմ խաղում նորամուտն է նշել Ուկրաինայի Պրեմիեր լիգայում։ Մարտի 10-ին Կիևի «Դինամոյի» դեմ Ուկրաինայի Պրեմիեր լիգայի խաղում առաջին անգամ եղել է մեկնարկային կազմում[6]։

2019/20 մրցաշրջանի համար «Արսենալի» հետ վարձակալական պայմանագրի ավարտից հետո վերադարձել է Դոնեցկի «Շախտյոր»: Մրցաշրջանի ավարտին, երբ Դոնեցկի թիմն արդեն ապահովել էր ազգային առաջնության ոսկին, երեք հանդիպում է անցկացրել Պրեմիեր լիգայում[7]։

2020 թվականի օգոստոսի սկզբին 2020/21 մրցաշրջանի ավարտին վարձավճարով տեղափոխվել է Չեռնիգովի «Դեսնա»[8]։

2021/22 մրցաշրջանում «Շախտյորի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին սկսել է խաղադաշտում տեղ վստահել երիտասարդ խաղացողին. «եթե ես նրան բարձր մակարդակի չհանեմ, դա կհամարեմ անձնական պարտություն»,– հայտարարել է իտալացի մասնագետը[9]։ 2021 թվականի օգոստոսի 25-ին «Մոնակոյի» դեմ որակավորման փլեյ-օֆֆի խաղում նորամուտն է նշել ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում՝ 82-րդ րոպեին փոխարինելով Մանոր Սոլոմոնին[10]։ 114-րդ րոպեին Մուդրիկի հարվածից հետո գնդակը դիպել է Ռուբեն Ագիլարին և մտել մոնեգասկների դարպաս, իսկ «Շախտյորը» հաղթել է 3:2 հաշվով և որակավորվել չեմպիոնների լիգայի խմբային փուլ[10]։ 2021 թվականի սեպտեմբերի 18-ին Ուկրաինայի Պրեմիեր լիգայի «Մարիուպոլի» դեմ խաղում խփել է իր առաջին գնդակը «Շախտյորի» կազմում[11][12]։ 2021 թվականի դեկտեմբերի 3-ին «Լվովի» դեմ խաղում «Շախտյորը» հաղթել է 6:1 հաշվով, իսկ Մուդրիկն իր հաշվին գրանցել է 4 գոլային փոխանցում[13]։ Ընդհանուր առմամբ, մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստը մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ բոլոր մրցաշարերում[14]։

2022/23 մրցաշրջանը, Իգոր Յովիչևիչի գլխավորությամբ, սկսել է հիմնական կազմի խաղացող[15]։ 2022 թվականի օգոստոսի 28-ին աչքի է ընկել առաջին արդյունավետ գործողությամբ՝ օգնելով Արտյոմ Բոնդարենկոյին, ինչով օգնել է «Շախտյորին» հաղթել «Կրիվբասին» (1:0): 2022 թվականի սեպտեմբերի 7-ին «ՌԲ Լայպցիգի» դեմ չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում աչքի է ընկել մրցաշարում մեկնարկային գոլով և կատարել է երկու գոլային փոխանցում (1:4)[16]։ 2022 թվականի սեպտեմբերի 14-ին չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի «Սելթիկի» դեմ խաղում (1:1) գոլի հեղինակ է դարձել խաղի 29-րդ րոպեին՝ այդպիսով «գոլ+փոխանցում» համակարգով վաստակելով 5 միավոր (2 գոլ և 3 գոլային փոխանցում) մրցաշրջանի առաջին հինգ խաղերում[17]։ Հոկտեմբերի 19-ին կարիերայում առաջին անգամ դուբլ է ձևակերպել՝ երկու գոլ խփելով «Կոլոսի» դեմ խաղում (3:0)[18]։ Դարձել է չեմպիոնների լիգայի 2022/23 թվականների խաղարկության խմբային փուլի ֆուտբոլիստը՝ հասցնելով արագացնել մինչև 36,6 կմ/ժ արագություն, ինչպես նաև հայտնվել է մրցաշարի լավագույն դրիբլերների թոփ-10-ում[19][20]։ Մրցաշրջանի առաջին կեսում մասնակցել է 18 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ իր հաշվին գրանցելով 10 գնդակ և 9 գոլային փոխանցում[15]։

2023 թվականի հունվարին ֆուտբոլիստը տեղափոխվել է անգլիական «Չելսի»՝ կնքելով պայմանագիր մինչև 2031 թվականը[21]։ Նոր թիմից ստացել է «15» համարի մարզաշապիկ[22]։ Տրանսֆերի արժեքը գնահատվել է 70 միլիոն եվրո (100 միլիոն եվրո՝ հաշվի առնելով բոնուսները)[23], որը դարձել է Ուկրաինայի Պրեմիեր լիգայի և «Շախտյորի» ամենաթանկ վաճառքը[24], այդ ժամանակ Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաթանկ ձմեռային տրանսֆերը, ինչպես նաև դարձրել է ամենաթանկ ուկրաինացի ֆուտբոլիստը (նախորդ ռեկորդը պատկանում էր Անդրեյ Շևչենկոյին, որի համար նույն «Չելսին» 2006 թվականին վճարել էր գրեթե 44 միլիոն եվրո)[25][26]։

2023 թվականի հունվարի 21-ին «Չելսիի» կազմում նորամուտն է նշել Էնֆիլդ մարզադաշտում կայացած Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի «Լիվերպուլի» դեմ խաղում՝ փոխարինման դուրս գալով 55-րդ րոպեին և 2022/23 մրցաշրջանում սահմանելով 36,63 կմ/ժ արագության ռեկորդ[27][28]։ 2023 թվականի մարտի 11-ին «Լեսթեր Սիթիի» հետ խաղում աչքի է ընկել առաջին արդյունավետ գործողությամբ՝ գոլային փոխանցում կատարելեվ Մատեո Կովաչիչին և օգնել է «կապույտներին» հաղթել 1:3 հաշվով[29]։ 2023 թվականի ապրիլի 15-ին «Բրայթոնի» դեմ խաղում (1:2) գոլային փոխանցում է կատարել Կոնոր Գալագերին և WhoScored-ի վարկածով ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացողներից մեկը[30]։ 2023 թվականի հոկտեմբերի 2-ին «Ֆուլհեմի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը Պրեմիեր լիգայում[31]։ 2023 թվականի հոկտեմբերի 21-ին «Արսենալի» դեմ խաղում վաստակել է 11-մետրանոցը, որն իրացրել է Քոուլ Փալմերը[32], իսկ խաղի 48-րդ րոպեին ինքն է խփել՝ դառնալով երկրորդ ուկրաինացի խաղացողը, որը գոլ է խփել «զինագործներին» ԱՊԼ-ում (առաջինը Սերգեյ Ռեբրովն էր)[33]։ 2023 թվականի դեկտեմբերի 19-ին Անգլիայի Ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Նյուքասլ Յունայթեդի» դեմ խաղում խաղադաշտ է դուրս եկել խաղի 78-րդ րոպեին և հավասարեցրել հաշիվը լրացուցիչ ժամանակում (1:1), որին հաջորդել է հետխաղյա 11-մետրանոցների շարքը, որում ավելի հաջող է եղել «Չելսին» (4: 2), իրացրել է որոշիչ չորրորդ հարվածը կետից և ճանաչվել հանդիպման լավագույն խաղացող[34][35]։ 2024 թվականի փետրվարի 28-ին «Լիդս Յունայթեդի» դեմ խաղում (3:2) աչքի է ընկել Անգլիայի գավաթի խաղարկությունում մեկնարկային գոլով, ինչով օգնել է թիմին դուրս գալ մրցաշարի 1/4 եզրափակիչ և երկրպագուների վարկածով ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող[36]։

Կարիերա հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդես է եկել Ուկրաինայի պատանեկան հավաքականներում՝ սկսած 16 տարեկանից։ 2017-2018 թվականներին հանդես է եկել Ուկրաինայի մինչև 17 տարեկանների հավաքականում։ 2018-2019 թվականներին հանդես է եկել Ուկրաինայի մինչև 19 տարեկանների հավաքականում՝ մասնակցելով 12 հանդիպման և դառնալով 5 գոլի հեղինակ: 2019 թվականին ընդգրկվել է Ուկրաինայի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում՝ անցկացնելով 16 հանդիպում և դառնալով 3 գոլի հեղինակ[37]։

2022 թվականի ապրիլին առաջին անգամ հրավիրվել է Ուկրաինայի հավաքական՝ Սլովենիայում թիմային հավաքի[38]։ Պաշտոնական դեբյուտը կայացել է 2022 թվականի հունիսի 1-ին Շոտլանդիայի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղում, որն ավարտվել Է Ուկրաինայի հաղթանակով՝ 3:1 հաշվով[39]։

Ուկրաինայի երիտասարդական հավաքականի կազմում (մինչև 21 տարեկան) մասնակցել է 2023 թվականի Եվրոպայի երիտասարդական թիմերի ֆուտբոլի առաջնությանը, որտեղ թիմը հասել է կիսաեզրափակիչ։ Երկու խաղում աչքի է ընկել երկու արդյունավետ փոխանցումով[40]։

2023 թվականի հունիսի 16-ին Հյուսիսային Մակեդոնիայի դեմ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական խաղում երկու գոլային փոխանցում է կատարել, ինչով օգնել է հավաքականին կարևոր հաղթանակ տոնել (2:3)[41]։ 2023 թվականի հոկտեմբերի 17-ին Մալթայի հավաքականի դեմ Եվրո-2021-ի ընտրական խաղում ազգային հավաքականի կազմում աչքի է ընկել մեկնարկային գոլով[42]։ 2024 թվականի մարտի 26-ին Իսլանդիայի հավաքականի դեմ Եվրո-2024-ին դուրս գալու անցումային վճռորոշ խաղում հաղթական գոլով աչքի է ընկել խաղի 84-րդ րոպեին (2:1)[43]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Շախտյոր» (Դոնեցկ)

  • Ուկրաինայի չեմպիոն (2)՝ 2019/20, 2022/23

Ուկրաինայի հավաքական

  • Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր՝ 2023
  • Ուկրաինայի տարվա ֆուտբոլիստ՝ 2022[44]
  • «Շախտյորի» տարվա լավագույն ֆուտբոլիստ (2)՝ 2021[45], 2022[46]
  • «Շախտյորի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ (5)՝ նոյեմբեր 2021, դեկտեմբեր 2021, սեպտեմբեր 2022, հոկտեմբեր 2022, նոյեմբեր 2022
  • Ուկրաինայի «Ոսկե տաղանդ» մրցանակի դափնեկիր (2)՝ 2021, 2022
  • Կրասնոգրադի պատվավոր քաղաքացի (2023)[47]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուդրիկը ընտանիքի միակ երեխան չէ, ունի քույր՝ Տատյանան[48]։ Նա հավատացյալ քրիստոնյա է, Աստծո հանդեպ հավատը անվանում է իր կյանքի ամենակարևոր մասը[49]։

Հայտնի է որպես դաջվածքների սիրահար: Դրանցից ունի ավելի քան տասը։ Դրանք հիմնականում վերաբերում են անձնական կյանքին[50]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Что известно о главном бриллианте Шахтёра Михаиле Мудрике». Արխիվացված է օրիգինալից 2022-11-10-ին. Վերցված է 2023-01-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Юный талант Шахтёра Мудрик — о первых шагах в футболе, звёздной болезни и планах» (ռուսերեն). Telegraf.com.ua. 2018-12-25. Արխիվացված է օրիգինալից 2019-05-29-ին. Վերցված է 2019-04-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Гол и дебют» (ռուսերեն). Shakhtar.com. 2018-10-31. Արխիվացված է օրիգինալից 2019-05-12-ին. Վերցված է 2019-04-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Арсенал-Киев подписал Мудрика» (ռուսերեն). Sport.ua. 2019-03-01. Արխիվացված է օրիգինալից 2019-03-02-ին. Վերցված է 2019-04-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Dynamo Kyiv vs. Arsenal Kyiv - 10 March 2019» (անգլերեն). Soccerway.com.
  7. «Мудрик отправится на сборы с Шахтёром». www.shakhtar.com (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-01-08-ին. Վերցված է 2021-01-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. ««Десна» орендувала хавбека «Шахтаря»». Արխիվացված է օրիգինալից 2020-08-07-ին. Վերցված է 2020-08-06-ին.
  9. «Якщо не виведу його на топ-рівень, це буде моя особиста поразка: тренер "Шахтаря" виокремив свого найталановитішого гравця». www.espreso.tv. Արխիվացված է օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 2021-09-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. 10,0 10,1 «Лига чемпионов!». Официальный сайт ФК «Шахтёр» Донецк (ռուսերեն). 2021-08-26. Արխիվացված է օրիգինալից 2021-09-20-ին. Վերցված է 2021-09-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Крупная победа». Официальный сайт ФК «Шахтёр» Донецк (ռուսերեն). 2021-09-18. Արխիվացված է օրիգինալից 2021-09-20-ին. Վերցված է 2021-09-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «Мудрик забил дебютный гол за Шахтёр». football.ua (ռուսերեն). 2021-09-18. Արխիվացված է օրիգինալից 2021-09-20-ին. Վերցված է 2021-09-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «Шахтёр — Львов 6:1. Шоу имени Михаила Мудрика». Արխիվացված է օրիգինալից 2022-10-17-ին. Վերցված է 2022-10-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 7 (օգնություն)
  14. «История Михаила Мудрика». Արխիվացված է օրիգինալից 2023-04-05-ին. Վերցված է 2023-01-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. 15,0 15,1 «Mykhailo Mudryk». Sport. 2022-12-25. Արխիվացված է օրիգինալից 2023-01-21-ին. Վերցված է 2023-01-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. «Мудрик: Многие в нас не верили». Արխիվացված է օրիգինալից 2022-09-13-ին. Վերցված է 2022-09-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. «Мудрик забил «Селтику». У него 5 (2+3) очков по системе «гол+пас» в 5 матчах сезона». Արխիվացված է օրիգինալից 2022-09-15-ին. Վերցված է 2022-09-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. «Мудрик разгромил Колос, оформив дубль». Արխիվացված է օրիգինալից 2022-10-23-ին. Վերցված է 2022-10-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  19. «Мудрик стал самым быстрым футболистом на групповом этапе ЛЧ». Արխիվացված է օրիգինալից 2022-11-09-ին. Վերցված է 2022-11-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  20. «Мудрик философски отреагировал на попадание в топ-10 дриблеров ЛЧ». Արխիվացված է օրիգինալից 2022-11-11-ին. Վերցված է 2022-11-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  21. «Mudryk completes transfer to Chelsea» (անգլերեն). Chelsea F.C. 2023-01-15. Արխիվացված է օրիգինալից 2023-01-15-ին. Վերցված է 2023-01-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  22. «Мудрик определился с игровым номером в Челси». Արխիվացված է օրիգինալից 2023-01-15-ին. Վերցված է 2023-01-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  23. «Chelsea move to gazump Arsenal for Mudryk signing with €100m deal» (անգլերեն). The Guardian. 2023-01-15. Արխիվացված է օրիգինալից 2023-01-15-ին. Վերցված է 2023-01-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  24. «Трансфер Мудрика стал самым дорогим в истории украинского футбола». Արխիվացված է օրիգինալից 2023-02-06-ին. Վերցված է 2023-02-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  25. «Мудрик — в топ-5 самых дорогих трансферов в истории АПЛ». Արխիվացված է օրիգինալից 2023-01-15-ին. Վերցված է 2023-01-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 7 (օգնություն)
  26. «Мудрик возглавил рейтинг самых дорогих трансферов украинцев». Արխիվացված է օրիգինալից 2023-01-15-ին. Վերցված է 2023-01-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  27. «Liverpool 0–0 Chelsea». BBC Sport. 2023-01-21. Վերցված է 2023-01-21-ին.
  28. «Мудрик поставил рекорд скорости АПЛ этого сезона — 36,63 км/ч в матче с «Ливерпулем»». Արխիվացված է օրիգինալից 2023-03-01-ին. Վերցված է 2023-03-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 49 (օգնություն)
  29. «Мудрик коротко отреагировал на первое результативное действие». Արխիվացված է օրիգինալից 2023-03-12-ին. Վերցված է 2023-03-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  30. «Один из лучших в составе Челси». Արխիվացված է օրիգինալից 2023-05-03-ին. Վերցված է 2023-05-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  31. Мудрик забил первый гол в АПЛ
  32. «Челси вышел вперёд в дерби с Арсеналом. Мудрик заработал пенальти». СПОРТ.UA (ռուսերեն). 2023-10-21. Արխիվացված օրիգինալից 2023-10-21-ին. Վերցված է 2023-10-21-ին.
  33. «Мудрик стал 2-м украинским игроком, забившим «Арсеналу» в АПЛ». Արխիվացված օրիգինալից 2023-10-21-ին. Վերցված է 2023-10-21-ին.
  34. «Джокер Мудрик». Արխիվացված օրիգինալից 2023-12-19-ին. Վերցված է 2023-12-19-ին.
  35. «Mudryk wins the Carabao Cup Quarter-Final Player of the Round». Արխիվացված օրիգինալից 2024-01-12-ին. Վերցված է 2024-01-12-ին.
  36. «Мудрик офіційно став найкращим гравцем матчу Челсі — Лідс». Արխիվացված օրիգինալից 2024-02-29-ին. Վերցված է 2024-02-29-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 51 (օգնություն)
  37. «Mykhaylo Mudryk». Soccerway. Արխիվացված է օրիգինալից 2022-11-06-ին. Վերցված է 2021-05-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  38. «Oleksandr Petrakov: "I asked to assemble a team on April 29" - Official site of the Ukrainian Football Association». Արխիվացված է օրիգինալից 2022-11-06-ին. Վերցված է 2022-09-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  39. «Мудрик дебютировал за сборную Украины в официальном матче». Արխիվացված է օրիգինալից 2022-10-27-ին. Վերցված է 2022-10-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  40. «У Мудрика 2 голевые передачи в 2-х матчах на Евро U-21». Արխիվացված է օրիգինալից 2023-07-07-ին. Վերցված է 2023-07-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  41. «Украина победила Северную Македонию». Արխիվացված է օրիգինալից 2023-06-20-ին. Վերցված է 2023-06-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  42. «Мудрик забил дебютный гол за сборную Украины». Արխիվացված օրիգինալից 2023-10-17-ին. Վերցված է 2023-10-17-ին.
  43. «Сборная Украины обыграла Исландию и вышла на Евро-2024, Мудрик забил победный гол». Советский спорт (ռուսերեն). 2024-03-26. Արխիվացված օրիգինալից 2024-03-26-ին. Վերցված է 2024-03-26-ին.
  44. Валерко А. (2022-12-25). «Довбик, Зінченко, Мудрик? Хто найкращий гравець України 2022 року, хто за кого голосував ‒ референдум «УФ»». Український футбол. Արխիվացված է օրիգինալից 2022-12-27-ին. Վերցված է 2023-01-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  45. «Михаил Мудрик — лучший игрок года». Արխիվացված է օրիգինալից 2022-10-28-ին. Վերցված է 2022-10-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 14 (օգնություն)
  46. «Михаил Мудрик признан лучшим игроком «Шахтера» в 2022 году». Արխիվացված է օրիգինալից 2023-01-03-ին. Վերցված է 2023-01-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 54 (օգնություն)
  47. «Мудрик став почесним громадянином рідного Краснограда». Արխիվացված է օրիգինալից 2023-08-27-ին. Վերցված է 2023-08-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  48. История детства Михаила Мудрика
  49. «Шесть фактов о Мудрике, которые вы могли не знать». Արխիվացված օրիգինալից 2023-10-29-ին. Վերցված է 2023-10-29-ին.
  50. «Мудрик фанатіє від татуювань та має їх не менше п'ятнадцяти». Արխիվացված օրիգինալից 2023-10-29-ին. Վերցված է 2023-10-29-ին.


Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Մուդրիկ» հոդվածին։