Միերվալդիս Բիրզե
Միերվալդիս Բիրզե | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 3, 1921 |
Ծննդավայր | Ռույիենա, Լատվիա |
Վախճանվել է | հունիսի 6, 2000[1] (79 տարեկան) |
Վախճանի վայր | Ցեսիս, Լատվիա |
Մասնագիտություն | գրող և բժիշկ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Լատվիայի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Q109894396? |
Պարգևներ |
Միերվալդիս Բիրզե (լատիշ․՝ Miervaldis Birze, մարտի 3, 1921, Ռույիենա, Լատվիա - հունիսի 6, 2000[1], Ցեսիս, Լատվիա), լատվիացի գրող, հրապարակախոս, բժիշկ, Հոլոքոստը վերապրած։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միերվալդիս Բիրզեն ծնվել է 1921 թվականին Ռույիենա քաղաքում։ 1933 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1940 թվականին Խորհրդային զորքերի Լատվիա մտնելուց հետո միացել է Երիտասարդ կոմունիստների լիգային։ 1941 թվականին գերմանացիների կողմից Լատվիայի օկուպացիայի ժամանակ ձերբակալվել է, հայտնվել է Վալմիերայի բանտում, այնուհետև տեղափոխվել է Սալասպիլսի համակենտրոնացման ճամբար, որտեղ հարկադիր աշխատանք է կատարել։ 1944 թվականի հուլիսին 1,200 անձանց հետ տեղափոխվել է Գերմանիա՝ Բուխենվալդի համակենտրոնացման ճամբար։ 1945 թվականի ապրիլին ճամբարի էվակուացիայի ժամանակ Բիրզեն կարողացել է փախչել։ Փորձել է հայրենիք հասնել Լեհաստանով, որտեղ նրան ձերբակալել են, և նա հայտնվել է Գրոդնոյի ստուգման-զտիչ ճամբարում։ Համակենտրոնացման ճամբարներում անցկացրած ժամանակաշրջանի ապրումներն ու հույզերը տեղ են գտել նրա գրական ստեղծագործություններում, մասնավորապես՝ «Սառույցի տակ էլ գետը հոսում է» վիպակում։
1949 թվականին ավարտել է Լատվիայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Որպես բժիշկ աշխատել է Ցեսիս քաղաքում։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Առաջին ծաղիկներ»-ը լույս է տեսել 1956 թվականին։ «Սառույցի տակ էլ գետը հոսում է» (1958, հայերեն, 1963) վիպակի համար արժանացել է ԼԽՍՀ պետական մրցանակի։ Վիպակը հրատարակվել է տարբեր լեզուներով, այդ թվում և հայերեն։ Երեխաների համար գրել է «Ինչպես ծնվեց պատմվածքը» (1961) ժողովածուն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Հանուն բարեկամության, «Բալթիական առավոտ», լատվիական պատմվածքների ժողովածու, «Սովետական գրող» հրատարակչություն, 1983
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Rožkalne, Anita; LU literatūras, folkloras un mākslas institūts (2003). Latviešu rakstniecība biogrāfijās (in Latvian). Riga: Zinātne. p. 87. ISBN 9984-698-48-3. OCLC 54799673
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարտի 3 ծնունդներ
- 1921 ծնունդներ
- Լատվիայում ծնվածներ
- Հունիսի 6 մահեր
- 2000 մահեր
- Լատվիայում մահացածներ
- Լատվիայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Լատիշ գրողներ
- Լատիշ բժիշկներ
- 20-րդ դարի վիպասաններ
- Հոլոքոստից փրկվածներ
- Հրապարակախոսներ
- Լատիշ վիպասաններ
- Լատիշ արձակագիրներ
- Լատիշ դրամատուրգներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)