Մերկ արևը (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերկ արևը
անգլ.՝ The Naked Sun
Մերկ արևը (Ազիմով).jpeg
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգիտական ֆանտաստիկա, դետեկտիվ և հակաուտոպիստական գրականություն
Ձևվեպ
ՀեղինակԱյզեկ Ազիմով
ԵրկիրFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1956
ՏեսարանSolaria? և Earth?
ԿերպարներElijah Baley?, R. Daneel Olivaw? և Gladia Gremionis?
Կազմի հեղինակRuth Ray?
ՀրատարակչությունDoubleday
Հրատարակվել էհունվար 1957
ՇարքՌոբոտների մասին շարք
ՆախորդՊողպատե քարանձավները
ՀաջորդՀայելային անդրադարձ և Արշալույսի ռոբոտները

«Մերկ արևը» (անգլ.՝ The Naked Sun), Այզեկ Ազիմովի գիտաֆանտաստիկ վեպը, որը «Պողպատե քարանձավները» վեպի շարունակությունն է։ Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1956 թվականին։ Վեպը «Դետեկտիվ Էլեյդ Բեյլի և ռոբոտ Դանիել Օլիվո» ստեղծագործությունների շարքից է[1]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դետեկտիվ Էլեյդ Բեյլին հրավիրվում է արտաքին աշխարհներից մեկը՝ Սոլարիա մոլորակ, որտեղ տեղի է ունեցել առեղծվածային սպանություն։ Մեկնելուց առաջ նրան կանչում է բարձրաստիճան պաշտոնյան՝ քարտուղար Միննիկը և բացատրում, որ Երկրի և սփեյսերների (spacer) միջև լարվածությունը ծայրահեղ աստիճանի է հասնում, և բաց հակամարտությունը կարող է ավարտվել միայն մեկ բանով՝ Երկրի կործանմամբ, ուստի Բեյլին պարտավոր է բացահայտել սփեյսերների թույլ կողմերը։ Բեյլին վախենում է պատասխանատվությունից, և է'լ ավելի՝ բաց տարածությունից, բայց ստիպված է թռչել։

Ժամանելով սակաց բնակեցված մոլորակ՝ Էլեյդ Բեյլին հանդիպում է իր հին ծանոթին՝ ռոբոտ Դանիել Օլիվոյին, ում հետ նրանք սկսում են հետաքննությունը։ Սոլարիա մոլորակի բնակիչները միմյանցից մեկուսացված են ապրում՝պահպանելով սոցիալական մեծ հեռավորություն. մոլորակի բնակչությունն ընդամենը քսան հազար է, և յուրաքանչյուր մարդ (կամ ամուսնական զույգ) ապրում է իր հսկայական կալվածքում։ Մանկուց մարդիկ մեծանում են ռոբոտներով շրջապատված, մեծահասակներն անձնական շփումներն ընկալում են որպես անպարկեշտ բան և շատ բարդ փորձություն։ Իրականում անձնական շփումն ընդունելի է կամ բժշկի այցելությունների, կամ սերնդաբերության նպատակով ամուսինների շփումների դեպքում։ Այս երկու դեպքերն էլ չափազանց հազվադեպ են պատահում։ Մնացած բոլոր դեպքերում թույլատրվում են միայն տեսողական շփումներ հոլոգրաֆիկ եռաչափ հեռուստակապով, որը գործնականում չի տարբերվում իրականությունից։ Յուրաքանչյուր կալվածք ունի միջին հաշվով տասը հազար ռոբոտ, որոնք ամեն ինչ անում են մարդկանց փոխարեն։ Բնակիչները սպանել նույնպես չգիտեն, ինչն էլ նրանց ստիպել էր համաձայնվել երկրաբնակ հրավիրելու առաջարկին։

Ռիկեն Դելմարը (անգլ.՝ Rikaine Delmarre) սպանվել էր բութ առարկայով։ Այսպիսով, ըստ ռ. Դանիելի, միակ կասկածյալը նրա այրին է՝ Գլադիան։ Նա հերքում է իր մեղքը, թեև նա միակ մարդն էր, ով կարղ էր նրան մոտենալ, և բացի այդ տուժողը պարկեշտ և օրինապաշտ սոլարիաբնակ էր և երբեք թույլ չէր տա, որ որևէ մեկն իրեն այնքան մոտենար, որ բութ գործիքով կարողանար հարվածել։ Մեղադրական եզրակացությանը խանգարում է միայն մեկ բան՝ սպանության գործիքը չի հայտնաբերվել։ Գլադիան շատ գայթակղիչ կառուցվածք ունի, և իր պահվածքով հաստատում է ռոբոտ Դանիելի կասկածանքը։ Օրինակ՝ նա հոլոգրաֆիկ կապի ժամանակ ամբողջովին մերկ՝ «բավական անհամեստ» վիճակով է ներկայանում Բեյլիին։

Հանցագործության վայրում, բացի դիակից, հայտնաբերվել էր նաեւ ռոբոտ։ Սակայն չի հաջողվել նրան հարցաքննել. տեսնելով սպանությունը, որը նա չէր կարողացել կանխել, նրա պոզիտրոնային ուղեղն ամբողջությամբ ու անվերադարձ այրվել էր։

Սոլարիա մոլորակի անվտանգության ղեկավար Հաննիս Գրյուերի հետ հանդիպելուց հետո երկրաբնակ Բեյլին հարցնում է, թե ինչու են, ընդհանրապես, իրեն հրավիրել։ Ոչ մի ապացույց չկա, և դժվար թե դրանք հայտնվեն։ Գրյուերը հայտնում է, որ հետաքննությունը միայն պատրվակ էր։ Ռիկենը մահից առաջ ասել էր, որ գտել է դավադրության հետքեր, որոնք սպառնում են ողջ մարդկությանը։ Բայց նրանք չեն հասցնում մանրամասները քննարկել։ Գրյուերը բռնում է կոկորդը և ընկնում հատակին։ Նրան տված ջուրը թունավորված էր։ Նրան հաջողվում է փրկվել, սակայն նա չի մասնակցում հետագա իրադարձություններին։

Բեյլիին հաջողվում է Գրյուերի տեղակալից թույլտվություն ստանալ՝ սոլարիաբնակների հետ անձնական շփմամբ հանդիպել։ Նա հանդիպում է մոլորակի միակ սոցիոլոգի՝ Անսելմո Քվեմոտի հետ, այնուհետև գնում է Ռիկենի նախկին աշխատավայր՝ երեխաներ աճեցնելու կենտրոնացված համալիր։ Այնտեղ նրա նկատմամբ մահափորձ է արվում՝ դեռահասը թունավոր նետ է արձակում նրա վրա՝ վրիպելով միայն Դելմարի օգնականի զգուշացման շնորհիվ։ Պարզվում է, որ նետը նրան տվել է ռոբոտը՝ ասելով, որ Բեյլին երկրացի է, ստորադաս էակ, և Սոլարիա մոլորակում չպետք է լինի։

Այնուհետև Բեյլին կապվում է մոլորակի առաջին ռոբոտագետ Ջոթան Լիբիգի հետ և քննարկում, թե որքանով է հնարավոր, որ ռոբոտները կարող են սպանել։ Ռոբոտագետը մատնանշում է Ռոբոտաշինության առաջին օրենքը, ըստ որի՝ ռոբոտը չի կարող թույլ տալ, որ մի մարդկային էակը վնասի մեկ ուրիշին, հետևաբար երաշխավորված չէ չնախատեսված վնասի հնարավորությունը, ինչը նշանակում է, որ մարդը պարզապես պետք է գործողությունները բաժանի մի քանի ռոբոտների միջև, որպեսզի նրանք չտեսնեն ամբողջական պատկերը։ Այդպիսով, Լիբիգը համաձայնվում է, որ, սկզբունքորեն, հնարավոր է, որ ռոբոտը կարող է սպանել։ Ռիկենի դեպքում, սակայն, դա կիրառելի չէ, ռոբոտը կարող էր անգիտակցաբար թույն լցնել ջրի մեջ, բայց մարդու գլուխն «անգիտակցաբար» ջնջխել՝ ոչ մի դեպքում։

Որիից հետո Բեյլին այցելում է Գլադիային։ Վերջինս խոստովանում է, որ սպանության հանգամանքներն այնպիսին չեն, ինչպես ինքը նախկինում պնդում էր։ Նա ներկա է եղել սպանության վայրում, միայն ամուսնու բղավոցն է հիշում, բայց հենց պահը՝ չի հիշում (Fugue state)։ Բեյլին և Գլադիան դուրս են գալիս, որտեղ Բեյլին ագորաֆոբիայի նոպայից վատանում է և քիչ էր մնում լճակում խեղդվի։ Նրան փրկում է ռոբոտ Դանիելը։

Պարզվում է, որ Դանիելն սպանության գործիքի մասին իր վարկածն ունի։ Նա կարծում է, որ իրեն վերցրել է բժիշկ Ալթիմ Թուլը՝ Գլադիայի կենսաբանական հայրը, ով առաջինն էր ժամանել հանցագործության վայր։ Բեյլին մերժում է այս վարկածը։ Նա խոսել էր Թուլի հետ, երբ նա բուժում էր Գրյուերին. նա մի ծեր մարդ է, ով ակնհայտորեն բավարար տոկունություն չունի նման ծրագրի համար։ Բացի այդ, Սոլարիա մոլորակում ընտանեկան կապեր գրեթե չկան, և Թուլը միայն կարող է հպարտանալ, որ այքան մեծ տարիքում կարողացել է երեխա բեղմնավորել։ Դանիելի պատահական արտահայտությունը պարզում է իրողության պատկերը։

Բեյլին հաջորդ օրը հեռուստակոնֆերանս է հրավիրում։ Այնտեղ նա հայտարարում է, որ Ռիկենին կարող էր սպանել ցանկացած մարդ։ Ցանկացած մարդ կարող էր մոտենալ նրան, պարզապես պետք էր նրան ասել, որ դա տեսողական է, ոչ թե անձնական շփում։ Իսկ ինչո՞ւ էր պետք հեռացնել սպանության գործիքը։ Եթե ​​այն իր տեղում մնար, անկասկած կլիներ, որ Գլադիան է մեղսագործը։ Ուրեմն, սպանության գործիքը հանցանքի վայրում էր։ Դա ռոբոտի հանովի թեւն էր, ինչի մասին է վկայում այն, որ Գրյուերին թունավորված ջուր լցնող ռոբոտը շատ քիչ է տուժել, թեև պասիվ վկա չէր, ինչը նշանակում է, որ հանցանքը չի գործել Դելմարի սենյակում գտնվող ռոբոտը։

Բեյլին ներկայացնում է, որ այս բոլոր մահափորձերը պահանջում են ռոբոտաշինության զգալի գիտելիքներ։ Գլադիան դրանք չուներ, համապատասխանաբար, նրա փոխարեն Լիբիգն է դառնում գլխավոր կասկածյալը։ Նախորդ օրվա զրույցի ժամանակ անզգույշ հայտարարությունների հիման վրա Բեյլին պնդում է, որ Լիբիգն աշխատում էր ամբողջովին պոզիտրոնային ուղեղներով ռոբոտացված ռազմանավեր ստեղծելու վրա։ Սա հակասում էր Առաջին օրենքին, քանի որ այդպիսի նավերը կարող էին հարձակվել և ոչնչացնել այլ նավեր՝ առանց հաշվի առնելու նրանց անձնակազմը։ Դելմարը Լիբիգի հակառակորդներից մեկն էր, ինչպես և մյուս սոլարիացիները, ովքեր սարսափած էին ռոբոտների հեռանկարից, որոնք իրականում կարող են վնասել մարդկանց։ Այդպիսով բացահայտվում է, որ Լիբիգը ծրագրել էր նվաճել մարդկության բոլոր մոլորակները։

Բեյլին Դանիելին ուղարկում է Լիբիգի մոտ՝ ռոբոտատեխնիկին կալանավորելու և խուզարկություն իրականացնելու հրահանգով։ Լիբիգը, ով սոլարիացիներից ամենաշատն էր ատում անձնական շփումները (նա իր վերջին անձնական շփումն ունեցել էր հինգ տարեկանում), վախից խոստովանում է հանցանքները՝ ասելով, որ Դելմարի մոտ էր ուղարկել, ռոբոտի նոր մոդելներ, և թույն է ընդունում։

Բեյլին խորհուրդ է տալիս Գլադիային գաղթել Ավրորա՝ Դանիելի մոլորակ։ Իր հետաքննության ընթացքում նրա և Գլադիայի միջև որոշ ռոմանտիկ կապ էր առաջացել և նա նկատել էր, որ որպես սոլարանուհի՝ շատ քիչ է խուսափում անձնական շփումներից։ Ինչպես նաև, զերծ չէ արական սեռի նկատմամբ որոշակի հետաքրքրվածությունից, որով նա գրեթե տեղ չուներ Սոլարիա մոլորակում։

Երկիր վերադառնալով՝ Բեյլին խոստովանում է Միննիկին, որ Գլադիային Ավրորա է ուղարկել մեկ այլ պատճառով ևս՝ ուշադրությունը նրանից շեղելու համար։ Եթե ​​նա ավելի երկար մնար այնտեղ, մարդիկ կարող էին հասկանալ, որ Ռիկենին հարվածողը Լիբիգը չէր եղել։ Վերջինս իբրև անվտանգության նկատառումներից ելնելով Դելմարի տան ռոբոտներին հրահանգել էր՝ թևը պոկել և տալ Գլադիային, երբ վերջինս ամուսնու հետ վիճաբանության ժամանակ հասնի կատաղության սահմանին։ Ինչն էլ արել էր ռոբոտը։ Սպանության մեջ Գլադիային բարոյապես պատասխանատու չհամարելով՝ Բեյլին որոշել էր լռել այդ մասին։ Գլադիայի դերը թաքցրել էր՝ պատճառաբանելով, որ նրա էմոցիոնալ անկումը եղել էր Սոլարի մոլորակում կենսակերպի ճնշման ազդեցությամբ։

Երբ Միննիկն հետաքրքրվում է սփեյսերների թուլություններով, Բեյլին ասում է, որ Սոլարիա մոլորակն ակնհայտ թույլ կողմեր ​​ունի (մարդկանց միջև համագործակցություն չկա), իսկ մյուս աշխարհները կարող են այն չունենալ։ Երկրի համար ակնհայտ է, որ պետք է սկսել գաղութացման նոր ալիք, որը նրանց ավելի ուժեղ կդարձնի և մոլորակը կազատի հիմնական խնդրից՝ գերբնակեցվածությունից։

Քննադատություն և արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանիսլավ Լեմը նշել է, որ ապագայում մարդկանց բաժանումն Ազիմովն ակնհայտորեն փոխառել է Ուելսի «Ժամանակի մեքենա» վեպից. ստորգետնյա երկրացիները մորլոկներն են, իսկ սփեյսերները, որոնք շրջապատված են ռոբոտ-ծառայողներով և վարում են քվազիարիստոկրատների կյանք իրենց «ավտոմատացված» կալվածքներում, էլոներն են[2]։

Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիայում վեպն էկրանավորվել է «Անհայտից դուրս» հաղորդման մեջ, 1969 թվականին։ Ցավոք, դրվագը կորել է, և ներկայումս այն գոյություն ունի միայն վերակառուցվան տեսքով[3]։

ԽՍՀՄ-ում, 1978 թվականին Լենինգրադի հեռուստատեսությամբ, ռեժիսոր Վլադիմիր Լատիշևը բեմադրել է «Վերջին այլընտրանքը» երեք դրվագից բաղկացած հեռուստատեսային պիեսը՝ հիմնված «Մերկ արևի» վրա. գլխավոր դերերում Սվետլանա Կրյուչկովայի, Իգոր Կոմարովի, Գ. Վասիլևի, Միխայիլ Դանիլով[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Детектив Элайдж Бейли и робот Дэниел Оливо Archived 2009-02-04 at the Wayback Machine. в Лаборатории фантастики
  2. Станислав Лем. Фантастика и футурология. Книга 2 (Мифотворческое и социологическое воображение // IX. Утопия и футурология). 2-е изд. (1972) / пер. Е. П. Вайсброта, В. Борисова, 2004.
  3. «Sci-Fi Week: Out of the Unknown»։ theartsdesk.com (անգլերեն)։ 2014-11-24։ Վերցված է 2022-09-24 
  4. «Последняя альтернатива. 1, 2. 3. серии»։ YouTube։ 2020-06-24։ Վերցված է 2022-09-24 

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]